Հրդեհներ անգլ.՝ Incendies | |
---|---|
Երկիր | Կանադա Ֆրանսիա |
Ժանր | դրամա և միստիկ ֆիլմ |
Թեմա | Լիբանանի Քաղաքացիական պատերազմ |
Հիմք | Scorched? |
Թվական | 2010, հունիսի 23, 2011, սեպտեմբերի 3, 2010, սեպտեմբերի 13, 2010, սեպտեմբերի 17, 2010, հունվարի 12, 2011, հունվարի 20, 2011 և ապրիլի 22, 2011 |
Լեզու | ֆրանսերեն, արաբերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Դենի Վիլնյով |
Պրոդյուսեր | Լյուկ Դերի, Phoebe Greenberg?, Ziad Touma?, Էնթոնի Դոնք, Kim McCraw?, Penny Mancuso? և Միլենա Պոյլո |
Սցենարի հեղինակ | Դենի Վիլնյով, Wajdi Mouawad? և Valérie Beaugrand-Champagne? |
Դերակատարներ | Լյուբնա Ազաբալ, Maxim Gaudette?, Ռեմի Ժիրար, Մելիսա Դեզորմո Պոլեն, Ալեն Ալթման, Բայա Բելալ, Մոհամմեդ Մայդ, Ֆրեդերիկ Պակե, Ջոն Դանն-Հիլլ, Ջեքի Սովիրիս, Հինդ Կամել, Նաբիլ Սավալա և Ռոբերտ Օկլեր |
Օպերատոր | Անդրե Տյուրպեն |
Երաժշտություն | Գրեգուար Էտզել |
Մոնտաժ | Monique Dartonne? |
Պատմվածքի վայր | Մոնրեալ |
Նկարահանման վայր | Մոնրեալ |
Կինոընկերություն | micro_scope? |
Տևողություն | 133 րոպե |
Բյուջե | 6 800 000 $ |
Շահույթ | 16 025 025 $ և 6 857 096 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Հրդեհներ» (ֆր.՝ Incendies), ռեժիսոր Դենի Վիլնյովի կինոնկարը, որը էկրան է բարձրացել 2010 թվականին։ Ֆիլմը հիմնված է Վաժդի Մուավադի համանուն պիեսի, ինչպես նաև մասամբ Սուհա Բեշարայի ինքնակենսագրության վրա։
Ժաննան և Սիմոնը երկվորյակներ են, Նավալ Մարվանի զավակները, որը երկար տարիներ առաջ թողել էիր հայրենիքը Մերձավոր արևելքում այտեղ ծագած պատերազմի պատճառով (ամենայն հավանականությամբ Լիբանանը Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ)։ Մոր մահից հետո զավակները պետք է կատարեին նրա վերջին կամքը՝ գտնել իրենց հորը, որին մահացած էին կարծում, և եղբորը, որի գոյության մասին կասկած իսկ չունեին։ Սիմոնն սկզբում չի ցանկանում զբաղվել դրանով, այդ իսկ պատճառով Ժաննան է առաջինն ուղևորվում մոր հայրենիք, որպեսզի վկայություններ փնտրի նրա անցյալի մասին։ Աստիճանաբար նրա համար բացահայտվում է Նավալ Մարվանի մասին սարսափելի ճշմարտությունը։
Դերակատար | Դեր |
---|---|
Լյուբնա Ազաբել | մայր | Նավալ Մարվան
Մելիսա Դեզորմո-Պուլեն | դուստր | Ժաննա Մարվան
Մաքսիմ Գոդետ | որդի | Սիմոն Մարվան
Ռեմի Ժիրար | նոտար | Ժան Լեբել
Աբդելգաֆուր Էլաազիզ | Աբու Թարեք |
Ալլեն Օլտման | նոտար | Մադդադ
Մուհամեդ Մաջ | Չամսեդին |
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 92 % ցուցանիշ՝ հիմնված 120 գրաքննությունների վրա՝ միջինը 7,9/10 միավորով։ Metacritic կայքում ֆիլմի ցուցանիշը 100-ից 80 է՝ հիմնված 42 գրաքննության վրա։
|