Ղրիմի թաթարներ (Ղրիմի թաթարերեն՝ qırımtatarlar, къырымтатарлар, եզակի թիվ՝ Ղրիմի թաթարերեն՝ qırımtatar, къырымтатар) կամ ղրիմցիներ (Ղրիմի թաթարերեն՝ qırımlar, къырымлар, եզակի թիվ՝ Ղրիմի թաթարերեն՝ qırım, къырым), Ղրիմի թերկղզու տարածքում ձևավորված և այժմ այնտեղ բնակվող թյուրքախոս ժողովուրդ։ Ղրիմի թաթարների մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են և պատկանում են Հանաֆիական մազհաբին։
Բնակեցում
Հիմնականում բնակվում են Ղրիմում (շուրջ 260 հազար), մայրցամաքային Ռուսաստանի հարակից շրջաններում (2, 4 հազար, հիմնականում Կրասնոդարի երկրամասում), Ուկրաինայում (2,9 հազար), ինչպես նաև Թուրքիայում, Ռումինիայում (24 հազար), Ուզբեկստանում (90 հազար), գնահատ.՝ 10-ից մինչև 150 հազար), Բուլղարիայում (3 հազար)։ Տեղական ղրիմթաթարական կազմակերպությունների տվյալներով Թուրքիայում ղրիմթաթարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարների, սակայն հստակ թվերը բացակայում են, քանի որ Թուրքիայում չեն հրապարակվում երկրի ազգային կազմի տվյալները։ Թուրքիայի այն բնակիչների ընդհանուր թիվը, որոնց նախնիները ժամանակին արտագաղթել են Ղրիմի կազմում է շուրջ 5-6 միլիոն, սակայն դրանց մեծ մասը ձուլվել է տեղացի թուրքերի հետ և իրենց համարում է ոչ թե ղրիմթաթար, այլ ղրիմական ծագում ունեցող թուրքեր։
Ծանոթագրություններ
↑Тюркские народы Крыма. Караимы. Крымские татары. Крымчаки. / Отв. ред. С. Я. Козлов, Л. В. Чижова. — М.: Наука, 2003.
↑Озенбашлы Энвер Мемет-оглу. Крымцы. Сборник работ по истории, этнографии и языку крымских татар. — Акмесджит: Доля, 1997.
↑Очерки истории и культуры крымских татар. / Под. ред. Э. Чубарова. — Симферополь, Крымучпедгиз, 2005.