Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին և մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին, ըստ «Զգուշավոր հայասյան հիպոթեզ»-ի Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտք՝ Ճորոխ գետի հովիտ (հետագայում՝ Հայասա) են ներթափանացում նախահայերը, իսկ հետագայում տարածվում ողջ լեռնաշխարհով մեկ։
Հիմնադրվում է «Արքունի» ամրոցը (ներկայիս՝ Լճկաձոր գյուղի հյուսիս-արևմտյան մասում, Տավուշի մարզ)։
Հազարամյակի վերջ, ձևավորվում են ցեղերն ու ցեղային միությունները։
Մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակներ, ներկայիս Բալահովիտ (Կոտայքի մարզ) գյուղի տարածքում հիմանդրվում է քաղաքատեղի։
Մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակներ, ներկայիս Արտաշավան (Արագածոտնի մարզ) գյուղի տարածքում հիմնադրվում է ամրոց (8կմ հյուսիս), իսկ մ․թ․ա․ 3-1-ին հազարամյակներում՝ «Գազանոց» ամրոցը (2կմ հյուսիս-արևելք)։
Մ․թ․ա․ 3-1-ին հազարամյակներ, ներկայիս Շիրակամուտ (Լոռու մարզ) գյուղի տարածքում հիմանդրվում է «Դպրոցի բլուր» բնակատեղին (գյուղի եզրին), իսկ գյուղի մեջ առկա է նույն թվագրությամբ դամբարանադաշտ։
Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներ, սեմիտները, ըստ լեզվական տարբերությունների, բաժանվում են երկու խոշոր խմբի՝ արևելյան (Հյուսիսային Միջագետք) և արևմտյան (Քանան, Ասորիք)։ Արևմտյան խումբը իր հերթին բաժանվում է երկու ենթախմբի՝ հյուսիս-արևմտյան և հարավային։ Հյուսիս-արևմտյան ենթախմբի առաջին հայտնի ներկայացուցիչները ամովրհացիներն են։
Մ.թ.ա. մոտ 2600 թվականին, առասպելական Հուանգ-դին իրեն է ենթարկում առանձին ցեղերի առաջնորդներին և ստեղծում առաջին առասպելական չինական պետությունը։
Մ.թ.ա. 2137 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի է ունենում արևի խավարում։ Ըստ Շու Ցզինգի՝ մահապատժի են ենթարկվել Հի և Հո աստղագետները, ովքեր «զբաղվելով հարբեցողությամբ», չեն հասցրել նախազգուշացնել այդ մասին։