Մագնետո (անգլ.՝ Magneto), կարդացվում է Մագնիտո, նաև հանդիպում են Մագնիտո թարգմանությունները, իրական անունն է Էրիկ Լենշեր՝ Marvel Comics կոմիքսների հրատարակության սուպերչարագործ։ Ստեղծել են գրող Սթեն Լին և նկարիչ Ջեք Քիրբին և ավանդաբար կապված է Իքս մարդկանց թիմի հետ։ Մագնետոն այդ թիմի առաջին և ամենահայտնի թշնամիներից է, որոնց հետ մեկտեղ նա առաջին անգամ հայտնվել է X-Men № 1 հրատարակությունում (1963 թվականի սեպտեմբեր)։ Նաև ենթադրաբար Մագնետոն ունի ուժի ութերորդ մակարդակ՝ ըստ մուտացիայի ուժեղության սանդղակի։
Մագնետոն մուտանտ է, որն ունի Մագնիսական դաշտերին կառավարելու գերմարդկային ունակություն։
Մագնետոն համարվում է Marvel տիեզերքի ամենահզոր մուտանտներից մեկը, որը տիրապետում է մագնիսականության կառավարման ուժին։ Նա ամերիկյան կոմիքսների բարոյապես ամենաբարդ կերպարներից է։ Մագնետոն գերմանական ծագմամբ հրեա է (իրական անունը՝ Էրիկ Լենշեր), նա վերապրել է Գերմանիայում երրորդ ռեյխի ժամանակաշրջանի Հոլոքոսթը և ցանկանում է պաշտպանել մուտանտների ռասան նմանատիպ դեպքերից։ Մագնետոյի կերպարը փոփոխվել է շատ տարիների ընթացքում՝ սուպերչարագործից մինչև հակահերոսի և նույնիսկ հերոսի, սակայն հաճախ նա պատկերված է շատ մարտական, ահաբեկչական ակտերի դիմող, որպեսզի, ինչպես նրան թվում է, պաշտպանի մուտանտներին մարդկությունից։ Մուտանտների իրավունքների համար պայքարը նրան դարձնում է Չարլզ Քսավյերի ընկերը, որը իրեն հավատարիմ Իքս մարդկանց հետ ձգտում է մնացած մարդկության հետ մուտանտների խաղաղ գոյատևմանը։ Քսավյերի բացակայության ժամանակ հսկում է երիտասարդ մուտանտներին և նույնիսկ՝ Իքս մարդկանց։
Մագնետոն հանդես է գալիս որպես Իքս մարդկանց գլխավոր անտագոնիստ իր առաջին և նրանց ի հայտ գալուց սկսած։ Նա ստեղծել է նրանց միջև մարտական միություններ, ներառյալ Մուտանտների եղբայրությունը և Ծառայողները։
Մագնետոն սուպերհերոսներ Սնդիկի, Ալ կախարդուհու և Պոլյարիսի հայրն է՝ Մագդա Մաքսիմոֆի նախկին ամուսինը և Լունա Մաքսիմոֆի պապը։ Original Sin կոմիքսներից հետո տեղեկություն է հայտնվում այն մասին, որ Մագնետոն հանդիսանում է Պյետրոյի և Վանդայի ազգականը։
Այս տիեզերքում Էրիկ Լենշերը[Ն 1] մուտանտ է և Չարլզ Քսավյեի ընկերը։ Երբ Դեյվիդ Հելլերը՝ Չարլզի տղան ապագայից, փորձում է սպանել ապագա Մագնետոյին, Չարլզը տեսնում է, որ նրա ընկերը վտանգի մեջ է գտնվում, իրեն հարվածի տակ է դնում և մահանում։ Մագնետոն իր ձեռքերում է պահում Քսավյերի անշարժացած մարմինը և խոստում է տալիս շարունակել նրա երազանքը՝ որպես ընկերության նշան։ Այն բանից հետո, երբ Ապոկալիպսիսը մարդկության պատերազմ է հայտարարում և Կաին Մարկոն զոհաբերում է իրեն, որպեսզի գտնեն մուտանտների համար ապաստան, որը հայտնի է Ավալոն անունով, Էրիկը հայտնի է դառնում Մագնետո անունով՝ դրանով իսկ հավաքելով Իքս մարդկանց և տանում նրանց դեպի Չարլզի երազանքը։ Նա և Շելման երեխա են ունենում, որին կոչում են՝ ի պատիվ Չարլզի։
Էրիկը միշտ տարված է եղել սովորական մարդկանց նկատմամբ մուտանտների իշխանության մտքով։ Ի դեմս Չարլզ Քսավյեի դաշնակից գտնելով, Լենշերը հիմնում է Մուտանտների եղբայրությունը՝ հասարակություն, որը պաշտպանում էր մուտանտներին մարդկանց հարձակումներից։ Իր ազգի ապագայի պայքարի համար, Էրիկը հրաժարվում է սովորական կյանքից և նույնիսկ լքում ընտանիքը, քանի որ նրա կինը մարդ էր։ Երբ եղբայրությունը հասնում է Վայրի հող, Էրիկը նոր լեզու է հորինում իր ազգի համար։
Ժամանակի ընթացքում Էրիկի հայացքները կոշտանում են. նա ցանկանում էր մուտանտների իշխանություն և մարդկանց ստրկացում։ Վայրի հողը դադարում է լինել խաղաղ բնակավայր, դառնում է ռազմական կայանատեղի և Էրիկը հրաժարում է իր անունից և ինքն իրեն կոչում Մագնետո Քսավյերի հետ վեճերի պատճառով։ Նա կասկածում է ընկերոջը, որ նա տելեպատիկ ազդեցության տակ է և Մագնետոն սկսում է կրել իր սաղավարտը։ Երբ Չարլզ Քսավյերը մի քանի համակախոհների հետ փորձում է լքել Վայրի հողը, զայրացած Մագնետոն վնասում է ընկերոջը ողնաշարը պողպատյա ձողով, ինչի արդյունքում էլ Չարլզը հետագայում կորցնում է քայլելու ունակությունը։
Երբ Մագնետոն հարձակվում է Վաշինգտոնի վրա վերակազմավորված Պահակների բանակով, նրա ծրագրերը խափանում են Իքս մարդիկ՝ հավաքված Քսավյերի կողմից։ Նրանց հաջողվում է կանգնեցնել Մագնետոյին, և Պրոֆեսոր Իքսը, ամբողջ աշխարհին ցույց տալով իր մահվան իլյուզիան, փրկում է նրան՝ ջնջելով հիշողությունը և վերադարձնում է նրան նորմալ կյանքի։ Որոշ ժամանակ անց Մուտանտների եղբայրության անդամները հասնում են Էրիկին և վերադարձնում նրան իր հիշողությունները։ Զայրացած Մագնետոն նորից փորձեր է ձեռնարկում՝ մարդկությանը ոչնչացնելու համար՝ փոփոխելով երկրի մագնսական դաշտերը՝ Գյուտարարի օգնությամբ, որն ավելի է հզորացնում նրա մեքենան։ Իքս մարդիկ նորից խափանում են նրա ծրագրեը և չարագործը ազատազրկվում է Տրիսկելիոնի բանտում։ Շուտով նրա բանտախուց է ընկնում Պոլյարիսը, որն ուներ նմանատիպ ունակություններ, Մագնետոն փորձում է նրան գրավել իր կողմը, բայց Լորնան մերժում է։ Էրիկ աթոռով հարվածում է նրա գլխին։ Հետ հայտնվում է նրա սիրեցյալը՝ Միստիկը և Գյուտարարը։ Հետո Մագնետոն Լորնային օգտագործում է որպես պատանդ, որ փախչի խիստ ռեժիմի բանտից։ Բայց Իքս մարդկանց հաջողվում է կանգնեցնել Մագնետոյին և փրկել Պոլյարիսին։ Սակայն ՄԱգնետոն կարողանում է փախչել, իսկ նրա փոխարեն բանտախցում մնում է նրա կերպարանքն ընդունած Միստիկը։
Մագնետոն ցանկանալով վրեժխնդիր լինել իր երեխաների՝ Ալ Կախարդուհու և Սնդիկի մահվան համար, Թորի մուրճի օգնությամբ շարժում է երկրի մագնիսական կենտրոնները, դրանով իսկ բերելով բնության սարսափելի կատակլիզմեր ամբողջ մոլորակով։ Հետո Մագնետոն գնում է Պրոֆեսոր Իքսի մոտ և սպանում է նրան։ Շուտով Ալթմեյսթ խմբի անդամները և Իքս մարդիկ հարձակվում են հյուսիսային կիսագնդում գտնվող Մագնետոյի միջնաբերդի վրա։ Վալկիրիան զրկում է Մագնետոյին մեկ ձեռքից և պահանջում է իրեն տալ Թորի մուրճը։ Մագնետոն մտադիր չի լինում հանձնվել և պատրաստվում է հերոսներին հակահրված տալ, հետո նա սպանում է Կուղխին։ Մուտանտների եղբայրության անդամները լքում են միջնաբերդը, Ջին Գրեյը տելեպատիկ ունակություններով իրար է կապում Մագնետոյի և Նիք Դյուրիի ուղեղները։ Ֆյուրին Մագնետոյին ասում է, որ մուտանտները ստեղծվել են մարդկանց կողմից, այլ ոչ թե Աստծո, ինչպես կարծում էր Մուտանտների եղբայրության առաջնորդը։ Սթափված Մագնետոն հետ նույն տեղ է վերադարձնում Երկրի մագնիսական կենտորնները, ինչից հետո, վերջնականապես սպանվում է Կիկլոպի կողմից Ուլտիմատումի ժամանակ։
ԱՎելի ուշ Ultimate Comics X-Men հրատարակություններից մեկում Ալ կախարդուհին գնում է իր եղբոր՝ Պյետրոյի մոտ, որպեսզի փոխանցի, որ ինչ-որ մեկը սպասում է նրան Եգիպտոսում։ Պյետրոն Վանդայի օգոնւթյամբ գտնում է գերեզման, որում գտնում են փրկված Բազմապատկիչի կրկնօրինակներից։ Արդյունքում Պյետրոն գտնում է իր հորը, որ փրկված է լինում Ուլտիմատումի ժամանակ։ Արդյունքում ընտանիքը վերամիավորվում է։
Մագնետոն ունի Երկրի մագնիսական և էլեկտրոմագնիսական դաշետերին կառավարելու ունակություն։ Դա նրան տալիս է ունակությունների մեծ պաշար, որոնք տարբեր են տարբեր կոմիքսներում։ Մագնետոյի հիմնական ունակությունը, որը նա ունի բոլոր տարբերակներում՝ մետաղի կառավարումն է։ Դրա սահմանները փոխվում են, բայց մնում են ահայտ, որոշ հրատարակություններում նա նաև կառավարում էր աստերոիդները։
Հատուկ ուժերից է էլեկտրոմագնիսական ալիքների և մագնիսականության, մագնիսոկինեզի, ֆերոկինեզի, էլեկտրամագնիսական ուժային դաշտերի կառավարումը, մետաղը զգալու և մետաղի հետ կապը, մոլեկուլային մակարդակում նյութի մանիպուլյացիան և լեվիտացիան։ Ունակություններից է թաքնված փսիոնիկ ուժերը և մեծ կամքի ուժը։ Հանդերձանքից է պաշտանական փսիոնիկ սաղավարտը և զրահները։
Դրանից բացի Մագնետոն ունի մեծ ինտելեքտ և ունի գիտելիքների մեծ պաշար գենետիկայում, ֆիզիկայում, և ինժիներիայում։ Դրա շնորհիվ նա կառուցում է անհավանական տեխնիկական սարքեր։ Մագնետոն հանդիսանում է ի ծնե առաջնորդ, որը կարողանում է կառավարել մեծաքանակ հետևորդների և դաշանկիցների։ Մարտական տարիների ընթացքում նա բավականաչափ փորձ է ստացել և դարձել է ստրատեգիայի և տակտիկայի մեծ վարպետ։ Նա ունի որոշակի նախապատրաստություն ձեռնամարտի ոլորտում։ Նաև նա կարող է զգալ մարդու էմոցիաները նրա մի հայացքով և օգտագործել թշնամու զգացմունքները իր իսկ դեմ։
Հայտնի դերասան Իեն Մաքքելլենը կատարել է ծեր Մագնետոյի դերը՝ «Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2», «Իքս մարդիկ։ Վերջին մարտւը», «Կուղխ։ Անմահ» և «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմերում։ Նրան ալտեր էգոն Էրիկ Լենշերն է, կեղծանուն, որը նա կրում էր կոմիքսներում։
Սակայն առաջին և երրորդ ֆիլմերում հանդես է գալիս որպես գլխավոր չարագործ, երկրորդ մասում նա օգնում է Իքս մարդկանց։ Բոլոր այդ ֆիլմերում նա բարգավաճում է ցանկանում մուտանտների համար, բայց միայն նրանց համար, ովքեր կլինեն նրա տիրապետությա տակ։ Իքս մարդկանց հետ պայքարի ժամանակ Մագնետոն չի վախենում սպառնալիքներից կամ անմեղների սպանություներից, ցուցաբերում է իր հպարտությունը և ծաղրում է Շելմային, նաև տասնյակներով զոհաբերում է իր հետևորդ մուտանտներին, ուղարկելով նրանց կռվելու, մինչև իր մարտի վայր ժամանելը։ Ֆիլմերի ընթացքում Մագնետոն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Չարլզ Քսավյերի հետ՝ իր վաղեմի ընկերոջ, բայց ընդունում է նրան որպես հզոր մուտանտ։
Նրա սաղավարտը ունի պաշտպանություն, ինչպես Քսավյերի տելեպատիկ ունակություններից, այլ նաև իլյուզիաներից, որը ստեղծել է գնդապետ Ուիլյամ Ջեյսոն Սթրայքերի որդին երկրորդ ֆիլմում։ Այդ ֆիլմերում Մագնետոն մի ժամանակ օգնում է Չարլզին ստեղծել «Ցերեբրոն», իսկ Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ ֆիլմում «Նատիսկը» մեքենա է, որը կարողանում է հզորացնել տելեպատիան։ Մագնետոն իմանում է բավականին տեղեկություն, որպեսզի կարողա պաշտպանել իրեն։ Նրանց ընկերությունը և բաժանումը պատկերված է «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում, որտեղ երիտասարդ Մագնետոյի դերը կատարում է՝ Մայքլ Ֆասբենդերը, իսկ երիտասարդ Մագնետոյին ֆիլմում հնչյունավորել է Բիլ Միլները։
Ապագայում ծեր Մագնետոն գործում է Պրոֆեսորի և ողջ մնացած այլ Իքս մարդկանց հետ, ընդդեմ ընդհանուր թշնամու՝ Պահակների։ Վերջում, պաշտպանելով տաճարը, վնասվում է, բայց այն բանից հետո, երբ Կուղխը փոխում է ողջ պատմության ընթացքը, արդյունքում մնում է անվնաս (սակայն նա չի ցուցադրվում փոփոխված ապագայում)։ Մագնետոն խոստովանում է, որ նրա համար ավելի թանկ է Պրոֆեսորի հետ մի քանի տարվա խաղաղ կյանքը, քան մարտական տասնամյակը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնետո (Marvel Comics)» հոդվածին։ |
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found