Մադեյրա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1450 կմ |
Ավազանի մակերես | 1 420 000 կմ² |
Ջրի ծախս | 31 200 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մամորե գետ և Բենի |
Գետաբերանի տեղակայում | Ամազոն |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աբունա գետ, Արիպուանա գետ, Մամորե գետ, Բենի, Ժիպարանա, Canumã River?, Dos Marmelos River?, Jamari River?, Mataurá River?, Q22054533? և Mariepauá River? |
Երկիր | Բոլիվիա, Բրազիլիա և Պերու |
Երկրամաս | Pando Department?, Ռոնդոնիա և Ամազոնաս |
Ջրահավաք | Ամազոնի դաշտավայր |
Մադեյրա (պորտ.՝ Rio Madeira), գետ Բոլիվիայում և Բրազիլիայում, Ամազոնի աջ, ամենախոշոր վտակը։
Կազմվում է Անդերից սկիզբ առնող Մամորի և Բենի գետերի միախառնումից։ Երկարությունը 3.230 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1.158 հազար կմ²։ Վերին հոսանքում առաջացնելով սահանքների և ջրվեժների շարք՝ շրջանցում է Բրազիլիական բարձրավանդակը, հոսում Ամազոնի դաշտավայրով։ Ջրի միջին ծախսը՝ ավելի քան 4200 մ³/վրկ։ Նավարկելի է մինչև Պորտու Վելյու քաղաքը։
Սնուցումը հիմնականում անձրևային է, մասամբ՝ նաև ձնհալի ջրերով։ առավելագույն հոսքը ընկնում է մարտ-ապրիլ ամիսներին, նվազագույնը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։
Ջրի մակարդակի սեզոնային տատանումները հասնում են 12 մետրի։ Մակարդակը բարձր է հոկտեմբերից մինչը մայիս ամիսը ներառյալ։ Ստորին հոսանքում ջրի միջին ծախսը կազմում է 4200 մ³/վրկ.-ից մինչև 39 000 մ³/վրկ.:
Հիմնական վտակներն են՝ Ժիպարանան, Աբակաշիսը, Աբունան, Արիպուանանը։
Գետի անվանումն առաջացել է պորտուգալերեն madeira — ծառ բառից. Մադեյրան հիմնականում հոսում է ամազոնյան անձրևային անտառ-ջունգլիներով։
Գետի ջրերում բազմանում է ամազոնյան դելֆինը։
2007 թվականի հուլիսին Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է Մադեյրարյի վրա երկու հզոր ջրէկ կառուցելու պլանների մասին։ Սանտու Անտոնիու և Ժիրաու ջրէկները՝ յուրաքանչյուրը ավելի քան 3 ГВт հզորությամբ, կառուցվել են 2012—2016 թվականներին։
Մադեյրայի ափերին ընկած խոշոր բնակավայրերն են Պորտու Վելյու, Ումայտա, Մանիկորե քաղաքները։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադեյրա (գետ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 126)։ |