Մալթայի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Ut Fructificemus Deo |
Հիմնադրված է | 1769 |
Ընդհանուր անձնակազմ | 600 մարդ |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Ուտրեխտի ցանց, Եվրոպայի համալսարանների միություն և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն |
Երկիր | Մալթա |
Տեղագրություն | Msida? |
Կայք | um.edu.mt(անգլ.) |
University of Malta Վիքիպահեստում |
Մալթայի համալսարան (մալթ.՝ L-Università ta' Malta, անգլ.՝ University of Malta), բարձրագույն ուսումնական հաստատություն Մալթայում, Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Համալսարանը ուսանողներին տալիս է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։
Համալսարանը Համալսարանների միջազգային ասոցիացիայի (Association of International Educators, NAFSA) և CIEE-ի (Council for International Educational Exchange) անդամ է։ Այն ընդգրկված է համալսարանական այլ կազմավորումների մեջ ևս (the Community of Universities of the Mediterranean, the Compostela Group, the Santander network, Ուտրեխտի ցանց)։
Համալսարանին նախորդած հաստատությունը եղել է «Մալթայի կոլեգիումը» (Collegium Melitense), որը հիմնադրվել է 1592 թվականին ճիզվիտների օրդենի կողմից։ Մալթական կղզիներից ճիզվիտներին վտարելուց հետո՝ 1768 թվականին, Կոլեգիումը դարձել է Մալթայի օրդենի սեփականությունը, իսկ 1769 թվականին գրոսմայստեր Մանուել Պինտա դե Ֆոնսեկան հիմնադրել է համալսարանը։ 1798 թվականին, երբ Նապոլեոնը նվաճել է Մալթան, համալսարանը լուծարվել է և վերածվել ֆրանսիական ուսումնական հաստատության։ 1800 թվականին անգլիացիներն իրենց զորքերով մտել են Մալթայի մայրաքաղաք, և կղզին դարձել է բրիտանական պրոտեկտորատ։ Համալսարանը վերականգնվել է Մալթայի նահանգապետ սըր Ալեքսանդր Բոլլի ջանքերով։ 1938 թվականին Ջորջ VI արքան ուսումնական հաստատությունը վերանվանել է Մալթայի թագավորական համալսարան։ Թագավորական բառը համալսարանի անվանումից հեռացվել է, երբ 1974 թվականին Մալթան դարձել է հանրապետություն։
1970-ական թվականներին, երբ իշխանության է եկել Դոմինիկ Մինտոֆը, համալսարանը հասանելի է դարձել միջին դասի համար, քանի որ սկսել են ֆինանսական աջակցություն հատկացնել։ Այս շրջանում ուսանողների թվաքանակն աճել է գրեթե 200 %-ով։ Մինչև 1960 թվականը ուսանողների թիվը 300 էր, իսկ 1970-ական թվականներին այն հասել է մոտ 1,000-ի։
Ուսանողները համալսարան են ընդունվում միջնակարգ կրթության վկայականով։ Ընդունելության պարտադիր պայման է հանդիսանում անգլերենի իմացությունը (TOEFL կամ IELTS վկայական), քանի որ ուսումնառությունը կատարվում է անգլերենով՝ բացի այն մասնագիտություններից, որոնց համար անհրաժեշտ է նաև այլ լեզու։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալթայի համալսարան» հոդվածին։ |
|