Մանաուս (պորտուգալերեն՝ Manaosկամ Manaus), քաղաք Բրազիլիայում, այդ երկրի Ամազոնաս նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրըը և ողջ հյուսիսային տարածաշրջանի ֆինանսական, տնտեսական, կրթական, մշակութային կենտրոնը։ Գտնվում է աշխարհի ամենաընդարձակ արևադարձային անտառաշրջանի (rain forest) կենտրոնական հատվածում, որտեղ Ռիո Նեգրոի և Սոլիմոյնսի միախառնումով ձևավորվում է Ամազոն գետը։ Մանաուսը նաև տարածաշրջանի կարևորագույն նավահանգիստն է, որտեղ կարող են ելումուտ անել մինչև անգամ օվկիանոսային նավերը։
Համառոտ տեղեկատվություն
Քաղաքը տնտեսապես ընդգրկված է «Կենտրոնական Ամազոնիա» մեզոտարածաշրջանում և իր իսկ անունով կոչվող միկրոտարածաշրջանում։ Ամազոնիայում բնակչության թվաքանակով ամենամեծ բնակավայրն է. Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ 2017 թվականին բուն քաղաքի բնակիչների թիվը եղել է
2.094.391, իսկ մետրոպոլիսային ամբողջ տարածքում ապրողների թիվը հասել է մոտավորապես երկուսուկես միլիոնի։ Քաղաքը տարեցտարի ավելացրել է իր ներդրումը երկրում ստեղծվող համախառն ներքին արդյունքի ծավալում և արդեն ապահովում է դրա մոտավորապես մեկուկես տոկոսը, որը կազմում է 64.025.434 միլիոն բրազիլական ռիալ։ Պատահական չէ, որ Մանաուսը տեղ է զբաղեցրել América Economía ամսագրի վարկածով կազմված Լատինական Ամերիկայի խոշորագույն գործարար կենտրոնների ցանկում՝ առաջ անցնելով նույնիսկ երկրների մայրաքաղաքներ հանդիսացող Սան Սալվադորից ու Լա Պասից։
Բնակավայրը 1669 թվականին հիմնադրել են պորտուգալացիները՝ որպես բերդ, São José do Rio Negro անվանումով։ Աստիճանաբար ընդարձակվելով՝ 1832 թվականին դարձել է քաղաքատիպ բնակավայր, որին տրվել է այդ վայրերում ապրող հնդկացիական ռազմատենչ մանաուս ցեղի անվանումը։ 1848 թվականիհոկտեմբերի 24-ին պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել և մի նոր անվանում՝ Cidade da Barra do Rio Negro, բայց 1856 թվականիսեպտեմբերի 4-ից վերականգնվել է նախկին՝ Մանաուս անվանումը։ Քաղաքը բուռն ծաղկում է ապրել 20-րդ դարասկզբին՝ «կաուչուկային տենդի» ժամանակներում՝ պատկերավոր կերպով անվանվելով «Ամազոնիայի սիրտ», «Անտառաքաղաք»։ Այսօր Մանաուսն արտահանում է ոչ միայն կաուչուկ, այլ նաև բրազիլական ընդեղեն (ընկույզ), փայտանյութ և այլ արտադրատեսակներ։ Նրա տնտեսության կարևոր ճյուղերից են դարձել նավթավերամշակումը, սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, օճառեղենի, մոտոցիկլետների, խմիչքեղենի, համակարգիչների արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը։ Քաղաքի զարգացմանն ու առաջընթացին մեծապես նպաստում է նրանում ստեղծված ազատ տնտեսական գոտին։
Տնտեսական բուռն աճը ամուր հիմքեր է ստեղծել քաղաքը կառուցապատելու, կրթական ու մշակութային կենտրոնի վերածելու համար։ Իզուր չէ, որ Մանաուսը պատկերավոր կերպով անվանում են «Արևադարձերի Փարիզ», «Բրազիլիայի բնապահպանական մայրաքաղաք», «Արևելյան Ամազոնիայի մետրոպոլիս»։ Among the representative sites of the city, the Federal University of Amazonas, the Teatro Amazonas, the Meeting of Waters and the bridge over the Negro River stand out. Manaus was one of the twelve subsets of the 2014 FIFA World Cup. Քաղաքի տեսարժան վայրերից են Ամազոնիայի դաշնային համալսարանը, Ամազոնյան թատրոնը, Ռիո Նեգրոյի և Սոլիմոյնսի միախառնման վայրի մոտ կառուցված կամուրջը...
Մանաուսը, հաղթելով Բրազիլիայի այլ քաղաքների հետ մրցակցությունում, ընտրվել ու դարձել է 2014 թ. աշխարհի ֆուտբոլի առաջնության (ՖԻՖԱ-ի գավաթի խաղարկության) մի քանի հանդիպումների և 2016 թ. ամառային օլիմպիական խաղերի որոշ մրցաձևերի մրցումների անցկացման ասպարեզ։
Ժողովրդագրություն
Քաղաքի բնակչության թվաքանակը (հազարներով)՝ ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալների.
Alberto Vazquez-Figueroa: Manaos. Plaza & Janés, Barcelona 1986, ISBN 978-84-01-32162-7.
Leo A. Despres, Manaus: Social Life and Work in Brazil’s Free Trade Zone. State University of New York Press, Albany 1991, ISBN 978-0-7914-0537-6.
Ottaviano und Elizabeth De Fiore: Brasilien. 4. Auflage. Baedeker, Ostfildern 2003, ISBN 3-89525-011-2.
John Noble, Andrew Draffen, Robyn Jones, Chris AcAsey, Leonardo Phineiro: Brazil. Lonely Planet, London 2002, ISBN 1-86450-146-4.
Benno Kroll, Fotos: René Burri: Manaus: Erben des Untergangs. In: Geo-Magazin. Hamburg 1978,10, S. 142–156. „Am Kautschuk ist die Stadt im brasilianischen Urwald reich geworden und verarmt. Jetzt, 60 Jahre später, hoffen Hunderttausende auf einen neuen Boom.“ Informativer Erlebnisbericht.