Մարկոս Լիկինիոս Կրասսոս (լատին․՝ Marcus Licinius Crassus; մ. թ. ա. 115, Հին Հռոմ - հունիսի 8, մ. թ. ա. 53 կամ հունիսի 9, մ. թ. ա. 53, Խառան, Պարթևստան), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71 թվականին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 70 թվականին ընտրվել է կոնսուլ։ 60 թվականին Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ. թ. ա. 55 թվականին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կառավարումը։
Մ. թ. ա. 54 թվականին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Մեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասսոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասսոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասսոսը մ. թ. ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասսոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար։ Պարթևական զորավար Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին է ուղարկել Կրասսոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Красс, Марк Лициний (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 13. — С. 273.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Красс (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVIа. — С. 568—569.
- ↑ 4,0 4,1 Любкер Ф. Licinii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 768—772.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Digital Prosopography of the Roman Republic
- ↑ Սարգիս Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմություն, էջ 112
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
---|
| ՀԳՀԳ: 20127 · BNF: 12441809h · GND: 118670476 · ISNI: 000000011932453X · LCCN: n86028327 · NKC: jn20000700337 · NSK: 000359016 · NTA: 073017167 · NUKAT: n2012140735 · LIBRIS: 363292 · SUDOC: 033562229 · VIAF: 13101109, 53164977, 49151776731818010337, 3722155345597106430000, 169159474325927662805, 55151776820118012642, 8111163464591005680009, 2418155345593706430004 · WorldCat VIAF: 13101109, 53164977, 49151776731818010337, 3722155345597106430000, 169159474325927662805, 55151776820118012642, 8111163464591005680009, 2418155345593706430004 |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 682)։
|