Մդինա

Բնակավայր
Մդինա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես0,9 կմ²
ԲԾՄ200 մետր
Բնակչություն292 մարդ (մարտի 31, 2014)
Փոստային դասիչ1050 և MDN
Մդինա (Մալթա)##
Մդինա (Մալթա)

Մդինա (մալթ.՝ L-Imdina), քաղաք Մալթայում, Մալթայի նախկին մայրաքաղաքը։ Եղել է Մալթայի ազնվականության կենտրոնը, սակայն քաղաքն այլևս չի վերադարձրել իր երբեմնի քաղաքը՝ ստանալով «լուռ քաղաք» մականունը։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում և ներկայումս զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկն է Մալթայում։

Պատմություն

Մալթայի պատմական մայրաքաղաքը մոտավորապես 4,000 տարեկան է։ Այն տեղակայված է բլրի վրա և արդեն բրոնզի դարում եղել է ամրացված բնակավայր։ Մ․ թ․ ա․ 8-րդ դարում փյունիկացիներն այստեղ հիմնադրել են Մալետ քաղաքը։ Մ․ թ․ ա․ 218 թվականին այն գրավվել է Հռոմեական հանրապետության կողմից ու կոչվել Մելիտա։ Ցիցերոնն ու Տիտոս Լիվիոսը նկարագրել են քաղաքը՝ գեղեցիկ շինություններով, բնակիչների բարեկեցիկ կյանքով։ Կա տեսակետ, որ Մելիտեում է եղել Պողոս առաքյալը, որն իբր Մալթայում իջել է 60 թվականի նավաբեկությունից հետո։ Պողոս առաքյալը համարվում է Մալթայում քրիստոնության հիմնադիրը։

9-րդ դարի վերջին Մդինան գրավել են Աղլաբիների պետության զորքերը ու ավերել այն։ Հետագայում այն վերականգնվել է Մեդինա անունով։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Մդինայից առանձնացել է Ռաբաթ քաղաքը, որը սկսել է ծաղկում ապրել ու մեծ չափերի է հասել, մինչդեռ Մդինան աստիճանաբար անկում է ապրել։

Սկսած միջին դարերից՝ Մդինան ազնվականության քաղաք է եղել։ 15-րդ դարում քաղաքը ղեկավարել է ազնվականների «Ունիվերսիտա» հավաքը։ Երբ սուրբ Հովհաննեսի օրդենի ասպետները 1530 թվականին Մալթա են եկել, մալթական վերնախավը պատրաստ է եղել ճանաչել նոր իշխանությունը մեկ պայմանով․ ասպետները պետք է Մդինայի ինքնավարությունը անձեռնմխելի թողնեին։ Միայն այդ պաշտոնական խոստովանությունից հետո օրդենի մեծ մագիստրոսը ստացել է քաղաքի բանալիները։

Դարերի ընթացքում փոխվել են քաղաքի անուններն ու կարգավիճակը․ ամեն ինչ կախված է եղել այն բանից, թե ով է ղեկավարել քաղաքը։ Սբոլոր ժամանակներում Մդինան պահել է նույն կոչումը՝ «ազնվականների քաղաք» («Citta Notabile»)։

Ներկայումս քաղաքն ունի մոտ 300 բնակիչ, բայց այն միաձուլված է Ռաբաթ քաղաքին, որի բնակչությունը 11,000 է։

Տեսարժան վայրեր

Մդինայի տեսարժան վայրերից են քաղաքի գլխավոր դարպասները, հունական դարպասները, Սուրբ Պողոսի մայր տաճարը, Ինգուանեց պալատը, Արքեպիսկոպոսի պալատը, Մդինայի զնդանը։

Քաղաքում են նկարահանվել «Գահերի խաղը» հեռուստասերիալը։

Ծանոթագրություններ

  1. https://www.webcitation.org/6ZSEwl5UZ?url=https://secure2.gov.mt/localgovernment/file.aspx?f=7810
  2. https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Mdina/Pages/default.aspx
  3. Craven, John (2009 թ․ մարտի 2). «Celebrity travel: Starry knights and three-pin plugs in Malta». Daily Mail. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
  4. Blasi, Abigail (2014 թ․ սեպտեմբերի 29). «Top 10 day trips in Malta». Lonely Planet. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մդինա» հոդվածին։