Մինգ կայսրության տիրակալների դամբարաններ

Մինգ կայսրության տիրակալների դամբարաններ
Տեսակտեսարժան վայր և գերեզմանատուն
Երկիր Չինաստան
ՎարչատարածքShisanling?
Մակերես823 հեկտար և 8100 հեկտար
Կազմված էChangling Mausoleum (Ming dynasty)?, Xianling Tomb of the Ming Dynasty (Beijing)?, Jingling (Ming dynasty)?, Yuling Mausoleum (Ming dynasty)?, Maoling Mausoleum (Ming dynasty)?, Tailing Mausoleum (Ming dynasty)?, Kangling Mausoleum (Ming dynasty)?, Yongling Mausoleum (Ming dynasty)?, Zhaoling Mausoleum (Ming dynasty)?, Dingling (Ming)?, Qingling Mausoleum (Ming dynasty)?, Deling Mausoleum (Ming dynasty)? և Siling Mausoleum (Ming dynasty)?
Մասն էImperial Tombs of the Ming and Qing Dynasties?
Քարտեզ
Քարտեզ

Մինգ կայսրության տիրակալների դամբարաններ կամ Մինգ Ջուսան դամբարան (չինարեն՝ 明十三陵, Մինգ դինաստյայի 13 դամբարաններ), Չինական Մինգ կայսրության (XV–XVII դդ.) տասներեք կայսրերի դամբարանների համալիր (սկսած երրորդ կայսր Չժու Դիից)։ Դամբարանային համալիրը գտնվում է Պեկինի Չանգփին թաղամասի Տյանշոու լեռների լանջերին, քաղաքի կենտրոնից 42 կմ հյուսիս-արևմուտք։ Առաջին դամբարանը եղել է Չանգլինգի դամբարանը, որի շինարարությունը սկսել է 1409 թվականին։

Նեկրոպոլիսի տարածքը մոտ 40 կմ քառակուսի է։

Այս դամբարանային համալիրը Մինգ և Ցին դինաստիաների համաշխարհային ժառանգության գերեզմանների հիմնական բաղադրիչներից մեկն է, որը ներառում է նաև առաջին Մինգ կայսր Չժու Յուանժանգի Սյաոլինգ դամբարանը (նրա մայրաքաղաք Նանջինգի մոտ), նաև Մինգի մի քանի այլ գործիչների դամբարաններ ևս, որոնցից է նաև Ցին կայսրերի դամբարանները Մանջուրիայում և Պեկինի մոտակայքում։ Հատկանշական է, որ երկրորդ Մինգ կայսր Չժու Յունվենը դամբարան չունի, քանի որ նա հեռացվել է երրորդ կայսր Չժու Դիի կողմից։

Թաղման վայրը ընտրել է կայսր Չժու Դինի կողմից, երբ նա Չինաստանի մայրաքաղաք Նանջինգից տեղափոխել է Պեկին։ Նրան դուր է եկել այն փաստը, որ տեղանքը պաշտպանված է եղել լեռնաշղթաներով։ Կայսերական դամբարանների գտնվելու վայրը նույնպես ֆեն-շուիի սկզբունքների դրսեվորումն է։

Քառակուսի տաղավար՝ դամբարանի մուտքի մոտ կանգնեցված կրիայի ստելայով։ (Նանկինում Սիֆանչենի տաղավարի նմանակը)

Տասներեք դամբարանները գտնվում են նույն վայրում, ցանկապատված են բարձր պարիսպներով ունեն ընդհանուր մեկ «սրբազան ճանապարհ» (շենդաո), որի երկայնքով տեղադրված են իրական և առասպելական կենդանիների արձաններ։ Առանձին առանձին ցանկապատվել են նաև կայսրերի դամբարանները։

1644 թվականին Մանջուսների կողմից Պեկինի գրավումից հետո համալիրը մասամբ ավերվել է։ 18-րդ դարի կեսերին կատարվել է վերակառուցման աշխատանքներ։

20-րդ դարում հնագետների կողմից բացվել և հետազոտվել է երեք դամբարան, սակայն 1989 թվականին համալիրի տարածքում հնագիտական ​​հետազոտությունները դադարեցվել են և դրանից հետո չեն վերսկսվել։

Նշումներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Шисаньлин / С. А. Комиссаров, А. И. Соловьёв, М. А. Кудинова // Шервуд — Яя. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 42—43. — (Большая российская энциклопедия :  / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 35). — ISBN 978-5-85270-373-6.
  2. 2,0 2,1 Eric N. Danielson. The Ming Ancestor Tomb Արխիվացված 2014-12-30 Wayback Machine. (Гробница предков династии Мин)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինգ կայսրության տիրակալների դամբարաններ» հոդվածին։