Միշել Տեմեր

Միշել Տեմեր
բրազ.-պորտ.՝ Michel Temer
(37-րդ) Բրազիլիայի նախագահ
օգոստոսի 31, 2016 - դեկտեմբերի 31, 2018
Պաշտոնակատարում՝ մայիսի 12, 2016 – գոստոսի 31, 2016
Նախորդող Դիլմա Ռուսեֆ
Հաջորդող Ժաիր Բոլսոնարու
(24-րդ) Բրազիլիայի փոխնախագահ
հունվարի 1, 2011 - օգոստոսի 31, 2016
Նախորդող Ժոզե Ալենկար
Հաջորդող Համիլթոն Մոուրան
Պատգամավորների պալատի նախագահ
փետրվարի 2, 2009 - դեկտեմբերի 17, 2010
Նախորդող Արլինդո Կինալյա
Հաջորդող Մարկո Մայա
փետրվարի 5, 1997 - փետրվարի 14, 2001
Նախորդող Լուիս Էդուարդու Մագալյանս
Հաջորդող Էսիո Նևես
Բրազիլական դեմոկրատական շարժում կուսակցության նախագահ
սեպտեմբերի 9, 2001 - ապրիլի 5, 2016
Նախորդող Ջադեր Բարբալյո
Հաջորդող Ռոմերո Խուկա
Պատգամավորների պալատի անդամ
ապրիլի 6, 1994 - դեկտեմբերի 30, 2010
մարտի 16, 1987 - փետրվարի 1 1991
Սան Պաուլոյի Հասարակական անվտանգության քարտուղար
հունվարի 6, 1993 - նոյեմբերի 27, 1993
Նախորդող Պաուլո դե Տարսո Մենդոնսա
Հաջորդող Օդիր Պորտո
 
Կուսակցություն՝ Բրազիլական դեմոկրատական շարժում
Կրթություն՝ Pontifícia Universidade Católica de São Paulo?, Սան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սան Պաուլուի համալսարան
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և բանաստեղծ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1940(1940-09-23) (83 տարեկան)
Ծննդավայր Տիետե, Սան Պաուլու, Բրազիլիա
Քաղաքացիություն  Բրազիլիա
Ի ծնե անուն բրազ.-պորտ.՝ Michel Miguel Elias Temer Lulia
Ամուսին Marcela Temer? և Maria Célia de Toledo?
Զավակներ Maristela Temer? և Michel Temer Filho?
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Դանեբրոգի շքանշանի Մեծ խաչի ասպետ Grand Officer of the Order of Prince Henry Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ Ռիու Բրանկու շքանշան և Արժանիքների ազգային շքանշան

Միշել Միգել Էլիաս Տեմեր Լուլիա (բրազ.-պորտ.՝ Michel Miguel Elias Temer Lulia, սեպտեմբերի 23, 1940(1940-09-23), Տիետե, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի քաղաքական գործիչ, իրավաբան և գրող, եղել է Բրազիլիայի 37-րդ նախագահը (2016 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը)։ Պաշտոնը ստանձնել է իր նախորդի՝ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությունից և պաշտոնից հեռացնելուց հետո։ Նա Բրազիլիայի 24-րդ փոխնախագահն էր 2011 թվականից և նախագահի պաշտոնակատարը 2016 թվականի մայիսի 12-ից, երբ Ռուսեֆի լիազորություններն ու պարտականությունները կասեցվեցին՝ մինչև պաշտոնանկության դատավարությունը։

2016 թվականի օգոստոսի 31-ին Սենատի ձայները 61-20 հարաբերակցությամբ՝ Ռուսեֆին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ նշանակում էր, որ որ Տեմերը փոխարինեց նրան և զբաղեցրեց իր երկրորդ ժամկետի մնացած մասը։ Իր պաշտոնավարման առաջին ելույթում Տեմերը կոչ է արել ստեղծել «ազգային փրկության» կառավարություն և խնդրել բրազիլացի ժողովրդի վստահությունը։ Նաև հայտարարել է կենսաթոշակային համակարգի և աշխատանքային օրենսդրությունը հիմնանորոգելու, ինչպես նաև պետական ծախսերը սահմանափակելու իր մտադրության մասին։

2017 թվականի հարցումը ցույց է տվել, որ Տեմերի վարչակազմը ստացել է հանրության 7%-ի հավանությունը, ընդ որում հարցվածների 76%-ը կողմ է եղել Տեմերի հրաժարականին։ Չնայած համատարած բողոքներին՝ Տեմերը հրաժարվել է հրաժարական տալ։ 2018 թվականին Բրազիլիայի համընդհանուր ընտրություններում Տեմերը չառաջադրվեց նախագահի պաշտոնում և նրան հաջորդել է Ժաիր Բոլսոնարուն։

Վաղ կյանք և կրթություն

Միշել Տեմերը ծնվել է Սան Պաուլո նահանգի Տիետե քաղաքում, Տեմերը Նախուլ «Միգել» Էլիաս Տեմեր Լուլիայի և Մարչի Բարբար Լուլիայի որդին է՝ մարոնիական կաթոլիկ լիբանանցի ներգաղթյալներ, ովքեր Բրազիլիա են եկել 1925 թվականին։ Նրա ծնողները երեք ավագ եղբայրների ու քույրերի հետ ներգաղթել են Բրազիլիա՝ հյուսիսային Լիբանանում գտնվող Բտաաբուրա փոքրիկ գյուղից՝ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով սովից և անկայունությունից փրկվելու համար։ Բրազիլիայում նրա ծնողները ևս հինգ երեխա են ունեցել, իսկ Տեմերը նրանցից ամենափոքրն է։ Տեմերը վարժ չի տիրապետում արաբերենին, բայց կարողանում է տարբերել այդ լեզվով խոսակցության թեման։

Մանուկ հասակում Տեմերը երազում էր դաշնակահար դառնալ։ Սակայն նրա քաղաքում դաշնամուրի ուսուցիչներ չկային։ Դեռահաս տարիքում նա ցանկանում էր գրող դառնալ։ Ավագ դպրոցի առաջին կուրսում քիմիայի և ֆիզիկայի դասերը ձախողելուց հետո նա հրաժարվեց «curso científico» դասընթացից, որն առաջնահերթություն էր տալիս ճշգրիտ գիտություններին և մաթեմատիկային։ 1957 թվականին նա տեղափոխվեց Սան Պաուլո՝ ավարտելու միջնակարգ դպրոցը «curso classico»-ում, որը կազմված էր հիմնականում հումանիտար գիտությունների և լեզուների առարկաներից։

1959 թվականին, ինչպես իր չորս ավագ եղբայրները, նա ընդունվեց Սան Պաուլոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որն ավարտեց 1963 թվականին։ Ուսումնառության առաջին տարում նա մտել է քաղաքականություն՝ դառնալով դպրոցի ուսանողական միության գանձապահ։ 1962 թվականին Տեմերն առաջադրվել է միության նախագահի պաշտոնի համար, սակայն 82 ձայնի տարբերությամբ պարտվել է։

Տեմերը չեզոք է մնացել մինչև 1964 թվականի պետական հեղաշրջումը։ Ռազմական իշխանության սկզբնավորմամբ նա հեռացավ քաղաքականությունից։ 1974 թվականին նա ստացել է հանրային իրավունքի դոկտորի աստիճան Սան Պաուլոյի Հայրապետական կաթոլիկ համալսարանից (ՍՊ-ՀԿՀ)։

Տեմերը բազմիցս հաստատել է, որ ինքը կաթոլիկ է։

Ակադեմիական կարիերա

Փոխնախագահ Տեմերը ստանում է «Դատական արժանիքների համար» մեդալ, 2013 թվականի հոկտեմբեր:

1968 թվականին Տեմերը սկսեց սահմանադրական իրավունք դասավանդել ՍՊ-ՀԿՀ-ում, որտեղ նա նաև դասավանդում էր քաղաքացիական իրավունք, եղել է ասպիրանտուրայի բաժնի և Բրազիլիայի սահմանադրական իրավունքի ինստիտուտի տնօրեն, ինչպես նաև Սահմանադրական իրավունքի Իբերա-Ամերիկյան ինստիտուտի անդամ։

Հրատարակություններ

Տեմերը սահմանադրական իրավունքի չորս հիմնական աշխատություններ է հրատարակել։ Նրա ամենահայտնի գիրքը «սահմանադրական իրավունքի տարրեր»-ն է, որը հրատարակվել է 1982 թվականին և վաճառվել է ավելի քան 240,000 օրինակով։ Գրքում հիմնական ուշադրությունը տրված է բրազիլական պետության կազմակերպման, հատկապես իշխանությունների տարանջատման վրա։

Նրա 2006 թվականի «Ժողովրդավարություն և քաղաքացիություն» գիրքը ընդգծեց օրենքի արդիականությունը և ներառեց նրա ելույթներից մի քանիսը որպես դաշնային պատգամավոր։ Իր աշխատություններում նա իրեն դրսևորել է որպես պառլամենտարիզմի և քաղաքական հետկանչման համակարգի կողմնակից՝ ընդդիմանալով տնտեսական ինտերվենցիաներին և հարկերի բարձրացմանը։

Սակայն նա իրեն գրող համարեց միայն 2013 թվականին, երբ հրատարակեց «Անանուն մտերմություն» բանաստեղծությունների ժողովածուն։ Այն բաղկացած է 120 բանաստեղծություններից, որոնցից շատերը գրվել են անձեռոցիկների վրա Սան Պաուլո-Բրազիլիա թռիչքի ժամանակ։ Տեմերն ասել է, որ բանաստեղծություններ գրելն օգնել է իրեն վերականգնվել «օրենսդրական քաղաքականության ամուլ ասպարեզից»։

Անձնական կյանք

Առողջական վիճակ

2017 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում Տեմերը երեք անգամ վիրահատվում է։ Հոկտեմբերի 27-ին նա շագանակագեղձի վիրահատություն է տանում։ Ըստ նախագահի մամուլի ծառայության՝ վիրահատությունն անցել էր առանց բարդությունների։ Նրա մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի բարորակ գերաճ։ Դեկտեմբերի 30-ին բժիշկները Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի մոտ ախտորոշում են միզուղիների վարակ։ Նախագահը հետազոտվում է Բրազիլիայի մայրաքաղաքի նախագահական նստավայրում՝ Ժաբուրու պալատում, որտեղ Տեմերն ապրում էր կնոջ և որդու հետ։ Ավելի վաղ Տեմերը ստիպված է լինում չեղարկել հանգստյան օրերին Ռիո դե Ժանեյրո նշանակված այցը։ Նա մտադիր էր Ամանորը դիմավորել Ռեստինգա դա Մարամբայա ռազմածովային բազայում, սակայն դրա տարածքում բացակայող բժշկական ենթակառուցվածքի պատճառով հրաժարվում այդ մտքից։

Ծանոթագրություններ

  1. http://londres.itamaraty.gov.br/en-us/president_michel_temer.xml
  2. 2,0 2,1 Cardenas N. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 http://www.fgv.br/cpdoc/acervo/dicionarios/verbete-biografico/michel-miguel-elias-temer-lulia
  6. 6,0 6,1 https://gcn.net.br/noticias/318480/franca/2018/4/m
  7. 7,0 7,1 https://noticias.uol.com.br/politica/ultimas-noticias/2016/05/12/jovem-temer-ganhava-correio-elegante-e-fazia-mais-politica-do-que-estudava.htm
  8. 8,0 8,1 Ordens Honoríficas Portuguesas
  9. Watts, Jonathan (2016 թ․ մայիսի 12). «Dilma Rousseff suspended as senate votes to impeach Brazilian president». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «Brazil impeachment: New leader Temer calls for trust». BBC News. British Broadcasting Corporation. 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  11. Magalhaes, Luciana; Jelmayer, Rogerio (2016 թ․ օգոստոսի 31). «Michel Temer Seeks New Start as Brazil's President». The Wall Street Journal. ISSN 0099-9660. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. Phillips, Dom (2017 թ․ հունիսի 26). «President Michel Temer of Brazil Is Charged With Corruption». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  13. Romero, Simon (2017 թ․ մայիսի 26). «Their Government in Chaos, Brazilians Fear the Joke Is on Them». The New York Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  14. «Biografia – Michel Temer, presidente da República». Portal do Planalto (պորտուգալերեն). 2016 թ․ մայիսի 12.
  15. Arias, Juan (2015 թ․ ապրիլի 10). «O cardeal Temer». El País Brasil (պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  16. Daniel, Isaura (2013 թ․ մարտի 25). «Os planos de Michel Temer para o mundo árabe». ANBA.com.br. Agência de Notícias Brasil-Árabe. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  17. «Conciliador, 'charmosão' e 'mordomo de filme de consternação': afinal, quem é Michel Temer». Entretenimento bit. 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  18. Bercito, Diogo (2015 թ․ հունիսի 14). «Origem de políticos brasileiros, Líbano tem rua com nome de Michel Temer». Folha de S.Paulo (պորտուգալերեն). Grupo Folha. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  19. Ceolin, Adriano; Motta, Severino. «Agora com Dilma, Temer quase foi vice de Serra». Último Segundo. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  20. 20,0 20,1 Rodas, Sérgio. «Se houver impeachment, Michel Temer será 22º advogado a presidir o Brasil». Consultor Jurídico (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  21. 21,0 21,1 Cappelletti, Milton. «Michel Temer, o paciente. Quem é o sucessor de Dilma Rousseff». Observador (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  22. «Vilarejo libanês do 'filho Michel Temer' segue igreja ortodoxa grega». Folha de S.Paulo. Grupo Folha. 2016 թ․ մայիսի 8. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  23. Guimarães, Thiago (2016 թ․ մարտի 31). «Conheça Temer, poeta chamado de 'charmosão' e de professor 'bonzinho'». Folha de S.Paulo (պորտուգալերեն). Grupo Folha. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  24. 24,0 24,1 «Livros revelam posições de Temer, que também se arriscou na poesia». Consultor Jurídico (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  25. «Michel Temer lança livro de poesia em São Paulo». www.faditu.com.br (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 26,6 26,7 «Globo. Բրազիլիայի նախագահի մոտ միզուղիների վարակ են ախտորոշել». news.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.