Միվատն

Միվատն
Mývatn

'
Կոորդինատներ
Տեղագրություն Իսլանդիա Իսլանդիա
Ավազանի մակերեսը 37 կմ²

Միվատն (իսլ.՝ Mývatn), լիճ Իսլանդիայի հյուսիսում։

Ընդհանուր տեղեկություններ

Գտնվում է կղզու հյուսիսային մասում։ Լճի երկարությունը մոտ 10 կմ է, լայնությունը՝ 8 կմ։ Լճի վրա տեղակայված է ավելի քան 50 կղզի։ Լիճը հարուստ է ձկներով։

Հրաբխային ջերմության պատճառով լճի որոշ հատվածներ երբեք չեն սառչում։ Լճից սկիզբ է առնում Լախսաու գետը, որը թափվում է Սկյաուլվանդի ծոց։

Տեսարժան վայրեր

  • Լճի մոտակայքում կան տաք աղբյուրներ և ծծմբային հանքեր։
  • Լճից 30 կմ հյուսիս-արևելք գտնվում է Եվրոպայի ամենահզոր ջրվեժը՝ Դետտիֆոսսը։
  • 1999 թվականին Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները լճի հարակից Սվեյգակոթի շրջանում հայտնաբերել են 10-րդ դարի կիսանկուղային բնակավայրեր, որոնք նման են Էլբայի, Օդերի, Վիսլայի և Ռուսաստանի այդ ժամանակաշրջանի տներին.:
  • «Գահերի խաղը» հեռուստասերիալի 5-րդ շրջանի տեսարանները նկարահանվել են լճի վրա։



ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ

2011 թվականին լիճը և Լախսա գետը ներառվել են Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես եզակի երկրաբանական և կենսաբանական օբյեկտներ։

Ծանոթագրություններ

  1. Исландия. Справочная карта. Կողմ. — Изд. третье. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1977. — 16 000 экз.
  2. «ISLANDIA - Słowianie byli tu pierwsi ! v.II». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միվատն» հոդվածին։