Մոցարելա Mozzarella | |
---|---|
Տեսակ | իտալական պանիր և պաստա ֆիլատա |
Առաջացման երկիր | Իտալիա |
Տարածաշրջան | Կամպանիա և ուրիշ |
Կաթ | կաթ |
Պաստերիզացում | ոչ պարտադիր |
Կազմվածք | շերտավոր |
Հասունացման ժամանակաշրջան | 1 - 3 օր |
Սերտիֆիկացում | Mozzarella di Bufala Campana GDP и DOP 1996, TSG 1998 |
Ճարպեր | 22% |
Mozzarella Վիքիպահեստում |
Մոցարելա (իտալ.՝ mozzarella, mozzare - կտրել, կտրատել), իտալական ավանդական պանրի տեսակ։ Հատկապես գործածական է պիցցաների պատրաստման մեջ։ Փոքրիկ կտորներն ավելացնում են աղցանների մեջ։
Մոցարելա պատրաստելու համար կովի պաստերիզացված պանրային մակարդվածքը ենթարկում են հալեցման, որից հետո կաղապարում են տարբեր չափի կլոր կամ ձվաձև պանիրներ։ Թաց, փայլուն, ձյունաճերմակ պանիրները՝ աղաջրի հետ միացին, տեղավորում են պոլիմերային թաղանթի կամ պլաստիկից պատրաստված տարայի մեջ։ Պիցցաների համար նախատեսված մոցարելաները պատրաստում են աղյուսաձև կտորներով, և փաթեթավորում թաղանթով։ Պանրի կտրվածքի տեքստուրան պետք է լինի միասեռ, ոչ ռետինանման, գերխոնավ։ Այս տեսակի պանիրն ունի նուրբ համ և բուրմունք։ Մոցարելան թարմ պանիր է, ուստի այն անհրաժեշտ է օգտագործել պատրաստելուց հետո մի քանի օրվա ընթացքում։
Բաղադրիչը | % |
---|---|
յուղի պարունակությունը չոր նյութերում | 50 % |
ջուր | 54 % |
աղ | 0,7-1,0 % |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոցարելա կատեգորիայում։ |