Մուդանիայի զինադադար, զինադադար, որը կնքվել է քեմալականների (Թուրքիայի մեծ ազգային ժողովի, որի պարագլուխը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն էր) և Անտանտի երկրների միջև (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա) 1922 թվականի հոկտեմբերի 11-ին թուրքական ծովափնյա Մուդանիա քաղաքում, որը գտնվում է Մարմարա ծովի ափին։ Զինադադարը վերջ դրեց երկրորդ Հույն-թուրքական պատերազմին : Համաձայնագրի արդյունքում 1922 թվականին ստեղծվեց Հունաստանի թագավորությունը։ Մուդանիայի զինադադարը համարվում է կարևոր իրադարձություն թե Թուրքիայի, և թե Հունաստանի պատմության մեջ։
1922 թվականի հոկտեմբերի 14-ին զինադադարին միացավ նաև Հունաստանը, որը համարվում էր պարտություն կրած գլխավոր կողմը։
Զինադադարը պարտադրում էր կողմերին՝
Կողմերին կոչ արվեց մասնակցելու նաև Լոզանի կոնֆերանսին, որտեղ էլ կնքվեց Լոզանի Դաշնագիրը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուդանիայի զինադադար» հոդվածին։ |
|