Յոկո Օնո

Յոկո Օնո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունճապ.՝ オノ・ヨーコ
Ի ծնե անունճապ.՝ 小野 洋子
Նաև հայտնի է որպեսOno, Yoko, 小野, 洋子, 大野洋子 և O., Y.
Ծնվել էփետրվարի 18, 1933(1933-02-18) (91 տարեկան)
Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա և  ԱՄՆ
Ժանրերավանգարդ, ռոք, փոփ, էլեկտրոնիկա, շիբույա քեյ, ֆլուքսուս, դանս
ՄասնագիտությունԵրաժիշտ, կինոռեժիսոր, խաղաղության ակտիվիստ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն1961–այժմ
ԼեյբլApple Records, Geffen Records, Polydor Records, Rykodisc, Astralwerks, Chimera Music
ԿրթությունԳաքուշուինի համալսարան
ԿապվածՋոն Լենոն
Plastic Ono Band
ԱմուսինToshi Ichiyanagi?, Anthony Cox? և Ջոն Լենոն
Պարգևներ
Կայքimaginepeace.com
 Yoko Ono Վիքիպահեստում
Յոկո Օնոն «Մոսկվայի արձագանք» ռադիոստուդիային հարցազրույց տալիս

Յոկո Օնո (ճապոներեն՝ オノ・ヨーコ(小野 洋子, անգլերեն՝ Yoko Ono, փետրվարի 18, 1933(1933-02-18), Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» համույթի մենակատար Ջոն Լենոնի այրին։ Օնոն հայտնի է ավանգարդ արվեստում իր կատարած մի շարք ներդրումներերով։

Կյանքը և գործունեությունը

Օնոյի ծնողները սերում էին հարուստ ընտանիքներից։ Հայրն իր հերթին սերում էր ճապոնական կայսերական տոհմից և մասնագիտությամբ դաշնակահար էր, սակայն թողնում է այն և մտնում աշխատելու բանկային համակարգում։ Օնոն սկզբում կրթվում է մասնավոր ուսուցչի կողմից, իսկ հետո արդեն տեղափոխվում մասնավոր դպրոց, որտեղ ուսուցանում է դասական երաժշտության և առհասարակ արվեստի հիմունքները, ինչպես նաև սովորում է անգլերեն լեզուն։ Օնոն ընտանյոք հանդերձ այցելում է Միացյալ Նահանգներ մինչ Երկրորդ աշխարհամարտի սկսվելը։ Օնոյի հայրը գործնական ճանապարհորդության մեջ էր, երբ պատերազմ է բռնկվում, և վերջինս չի կարողանում կապվել ընտանիքի հետ։ Ընտանիքի մայրը որոշում է Յոկոյի և նրա քրոջ ու եղբոր հետ տեղափոխվել Տոկիոից հեռու գտնվող գյուղական տարածքներ։

Պատերազմի ավարտից հետո ընտանիքը վերամիավորվում է և տեղափոխվում բնակվելու Նյու Յորքում։ Օնոն ընդունվում է Սառա Լոուրենսի անվան քոլեջ (անգլ.` Sarah Lawrence College), սակայն ուսումնական երրորդ տարում թողնում է այն։ Օնոն սկսում է հետաքրքություններ ցուցաբերել ավանգարդ արվեստի և երաժշտության մեջ, որից հետո էլ գրում է բանաստեղծություններ, որոնցից շատերը դառնում են արվեստի գործեր ստեղծելու համար նախատեսված ինստրուկտաժներ։ Նա նույնիսկ տպագրում է բանաստեղծությունների գիրք` անվանելով «գրեյպֆրուտ»։ Օնոյի ծնողները, սակայն, չեն ողջունում իրենց դստեր ընտրած մասնագիտական ուղին, իսկ երբ Օնոն ամուսնանում է երիտասարդ ճապոնացի դաշնակահար Տոշի Իչիյանագիի հետ, ծնողները նույնիսկ հրաժարվում են նրանից։

Ամուսնական կյանքը, սակայն, չի հաջողվում, և Յոկո Օնոն բնակարան է վարձակալում Նյու Յորքի թաղամասերից մեկում ու սկսում ընկերություն անել տեղի հեղինակավոր արվեստագետների հետ, որոնց մեկը լեգենդար նկարիչ Էնդի Ուորհոլն էր։ Օնոն երկրորդ անգամ ամուսնանում է ոմն Էնթընի Քոքսի հետ։ Զույգն ունենում է դուստր՝ Կյոկո անունով։

Օնոն ամուսնու և դստեր հետ 1966 թ.-ին մեկնում է Լոնդոն, որտեղ բացում է իր նկարների ցուցահանդեսը։ Ջոն Լենոնը, ով այդ ժամանակ «Բիթլզի» անդամն էր, մի անգամ այցելում է այդ ցուցահանդեսը և բավականին հավանում Օնոյի աշխատանքները։ Լենոնը և Օնոն դառնում են ընկերներ, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև սիրահարներ։ Երկուսն էլ սկսում են անհետաքրքրություն ցուցաբերել իրենց օրինական ամուսինների հանդեպ, ուստի 1969 թ.-ին՝ ամուսնալուծվելուց հետո Լենոնն ու Օնոն ի վերջո ամուսնանում են։

Բիթլզի շատ երկրպագուներ մեղադրում են Օնոյին՝ իրենց սիրելի խումբը «լուծարելու» մեջ, քանի որ ըստ նրանց՝ Յոկո Օնոն այնքան մեծ ազդեցություն ուներ Լենոնի վրա, որ վերջինս «գլուխն էր կորցրել»։ Իրականում՝ Օնոն պարզապես քաջալերում էր Լենոնին անել այն բաները, ինչ նա նախկինում ցանկացել էր անել, սակայն վախեցել էր հանրային կարծիքից, ներառյալ խմբից դուրս գալու նրա միտքը։ Զույգը նոր խումբ-դուետ է հիմնում՝ այն կոչելով՝ Plastic Ono Band: Զույգի համար մյուս խնդիրը զավակ ունենալն էր, քանի որ Օնոն բազմաթիվ անգամ ընդհատել էր հղիությունը։ 1975 թ.-ին՝ Լենոնի 35 ամյակի օրը, նրանք ունենում են իրենց առաջնեկին՝ Շոնին։ Բացի այդ՝ Օնոն կարողանում է հաշտվել հայրական ընտանիքի հետ։

Լենոնը կնոջն համարում էր իր «մուսան»։ 1980 թ.-ին՝ ամուսնու մահվանից հետո Օնոն թողարկում է բազմաթիվ սոլո ալբոմներ։ Առաջին սոլո ալբոմի անվանումն էր Season of Glass: Նրա հետագա գործերը բավականին դրական կերպով են ընդունվում երաժշտական քննադատների ու նույնիսկ Լենոնի երկրպագուների շրջանում, սակայն ալբոմների վաճառքը այդքան էլ հաջող չի ստացվում։

Այժմ Յոկո Օնոն հեռացել է իր բուռն կարիերայից և տնօրինում է Լենոնի թողած հետբիթլզյան ժառանգությունը։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Օնոն ծաղկեփունջ է դնում Ջոն Լենոնի հուշարձանին (2005 թ.)
  • Yoko Ono/Plastic Ono Band (1970)
  • Fly (1971)
  • Approximately Infinite Universe (1972)
  • Feeling the Space (1973)
  • A Story (1974)
  • Season of Glass (1981)
  • It's Alright (I See Rainbows) (1982)
  • Starpeace (1985)
  • Rising (1995)
  • Blueprint for a Sunrise (2001)
  • Yes, I'm a Witch (2007)
  • Open Your Box (2007)
  • Between My Head and the Sky (2009)

Ալբոմներ թողարկված Ջոն Լենոնի հետ

  • Unfinished Music No.1: Two Virgins (1968)
  • Unfinished Music No.2: Life with the Lions (1969)
  • Wedding Album (1969)
  • Live Peace in Toronto 1969 (1969)
  • Some Time in New York City (1972)
  • Double Fantasy (1980)
  • Milk and Honey (1984)

Ժողովածուներ, սաունդթրեքային ալբոմներ

  • Onobox (1992)
  • Walking on Thin Ice (1992)
  • New York Rock (1994)
  • Rising Mixes (1996)
  • Don't Stop Me! (2009)

Մեծարումային ալբոմներ

  • Every Man Has a Woman (1984)
  • Mrs. Lennon (2010)

Սինգլներ

Տարին Կատարումը ՄԲ սինգլների շքերթ U.S. Dance Ալբոմը
1971 "Mrs. Lennon"/"Midsummer New York" Fly
"Don't Worry Kyoko (Mummy's Only Looking for Her Hand in the Snow)"
1972 "Now or Never"/"Move on Fast" Approximately Infinite Universe
"Mind Train"/"Listen, the Snow Is Falling" Non-album single
1973 "Death of Samantha"/"Yang Yang" Approximately Infinite Universe
"Josejoi Banzai (Part 2)" (Միայն Ճապոնիայում) Non-album single
"Woman Power"/"Men, Men, Men" Feeling the Space
"Run, Run, Run"/"Men, Men, Men"
1974 "Yume O Motou (Let's Have a Dream)"/"It Happened" (Թողարկված միայն Ճապոնիայում) Non-album single
1981 "Walking on Thin Ice"/"It Happened" 35 13 Season of Glass (1997 վերաթողարկում), Double Fantasy (2000 re-release)
"No, No, No"/"Will You Touch Me" Season of Glass
1982 "My Man"/"Let the Tears Dry" It's Alright (I See Rainbows)
"Never Say Goodbye"/"Loneliness"
1985 "Hell in Paradise"/"Hell in Paradise" (գործիքավորում) 12 Starpeace
"Cape Clear"/"Walking on Thin Ice" (promo)
2001 "Open Your Box" (ռեմիքս տարբերակներ) 144 25 Open Your Box-ի (2007) վրա կազմավորված ռեմիքսներ
2002 "Kiss Kiss Kiss" (ռեմիքս տարբերակներ) 20
"Yang Yang" (remixes) 17
2003 "Walking on Thin Ice" (remixes) 35 1
"Will I" (ռեմիքս տարբերակներ)/"Fly" (remixes) 19
2004 "Hell in Paradise" (ռեմիքս) 4
"Everyman... Everywoman..." (ռեմիքս) 1
2007 "You're the One" (ռեմիքս տարբերակներ) 2
"No, No, No" (ռեմիքս) 1
2008 "Give Peace a Chance" (ռեմիքս) 1
2009 "I'm Not Getting Enough" (remixes) 1
2010 "Give Me Something" (ռեմիքս) 1
"Wouldnit (I'm a Star)" (ռեմիքս) 1 Սինգլ առանց ալբոմի
2011 "Move on Fast" (remixes) 1 Սինգլ առանց ալբոմի
"Talking to the Universe" (ռեմիքս) 1 Սինգլ առանց ալբոմի
2012 "She Gets Down on Her Knees" (ռեմիքս) 5 Սինգլ առանց ալբոմի
"I'm Moving On" (ռեմիքս) 4 Սինգլ առանց ալբոմի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոկո Օնո» հոդվածին։