Յոհան Միխաել Հայդն | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Michael Haydn և գերմ.՝ Johann Michael Haydn |
Ծնվել է | ոչ ուշ քան սեպտեմբերի 14, 1737 Rohrau, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | օգոստոսի 10, 1806 (68 տարեկան) Զալցբուրգ, Ավստրիական կայսրություն |
Գերեզման | Petersfriedhof |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, երգեհոնահար և երաժիշտ |
Գործիքներ | երգեհոն |
Ստորագրություն | |
Michael Haydn Վիքիպահեստում |
Յոհան Միխաել Հայդն (գերմ.՝ Johann Michael Haydn, ոչ ուշ քան սեպտեմբերի 14, 1737, Rohrau, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - օգոստոսի 10, 1806, Զալցբուրգ, Ավստրիական կայսրություն), ավստրիացի կոմպոզիտոր, երաժիշտ։
Կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնի կրտսեր եղբայրն է։
Յոհան Միխայիլ Հայդնը ծնվել է Ռորաու գյուղում (Ստորին Ավստրիա)։ Նրա հայրը` Մատիաս Հայդնը, եղել է երաժիշտ-ֆոլկլորիստ, իսկ մայրը` տեղի ազնվականներից մեկի դղյակում պալատական խոհանոցի աշխատակից։ Հայրը նպաստել է այն բանին, որ երկու եղբայրներն էլ երգեցողություն սովորեն։ Որոշ աղբյուրների համաձայն` Հայդնը 1745 թվականից եղել է Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի կապելլայի երգիչներից մեկը` այն լքելով 1745 թվականին։ 1757 թվականից եղել է Օրադիայի (Ռումինիա) եպիսկոպոսի պալատական կապելմայստերը։
1763 թվականից Հայդնը եղել է Լեոպոլդ Մոցարտին փոխարինողը Զալցբուրգի արքեպիսկոպոսի կապելլայի պալատական երգեհոնահարի և կոնցերտմայստերի պաշտոնում (1781 թվականին Վոլֆգանգ Մոցարտը տեղափոխվել է Վիեննա)։ Լեոպոլդ Մոցարտը Հայդնին անբարյացակամորեն էր վերաբերվում։ Արդյունքում Հայդնի ծառայակիցն է դառնում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, ով, ի տարբերություն իր հոր, բարեկամաբար էր վերաբերվում Հայդնին։
Շնորհիվ իր կատարողական մեծ տվյալների` Հայդնը 1777 թվականին Սուրբ Երրորդության տաճարում զբաղեցրել է երգեհոնահարի պաշտոն։ 1804 թվականից եղել է Շվեդիայի երաժշտական ակադեմիայի անդամ։ Հետագայում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ. նրա աշակերտներից են եղել Կարլ Մարիա ֆոն Վեբերը, Ի. Վյոլֆլը, Անտոն Դիաբելին։ Մահացել է 1806 թվականի օգոստոսի 10-ին Զալցբուրգում։
Յոհան Հայդնը պատկերված է 1987 թվականի ավստրիական դրոշմանիշի վրա։
Հայդնի առավել նշանավոր ստեղծագործություններից են հոգևոր բնույթի գործերը։ Դրանցում նա հաջող ձևով համադրել են խիստ ոճի ավանդույթներն ու վիեննական դասական դպրոցի ձեռքբերումները։ Գործիքային երաժշտության ոլորտի արգասավոր հեղինակ է։ Հայդնի ստեղծագործությունները, որոնք նախատեսված են սիրողական երաժշտության համար (այդ թվում` տղամարդու ձայնի համար գրված վոկալ կվարտետները), ստեղծվել են` շնորհիվ գերմանական տեքստերին կատարած նրա անդրադարձի։ Նրա c-moll (1771) ռեքվիեմը իր ազդեցությունն է թողել Մոցարտի վրա, երբ վերջինս գրում էր իր ռեքվիեմը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Միխաել Հայդն» հոդվածին։ |
|