Բնակավայր | ||
---|---|---|
Յոնջու | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Մակերես | 668,45 կմ² | |
Բնակչություն | 109 266 մարդ (2015) | |
Պաշտոնական կայք | english.yeongju.go.kr | |
| ||
Յոնջու (կոր. 영주시, 榮州市, Yeongju-si), քաղաք Հյուսիսային Գյոնգսանգ նահանգում, Հարավային Կորեա։
Երեք թագավորությունների օրոք Նեգիի և Կուպոլսանի գավառները (կուն) գտնվում էին ներկայիս Յոնջուի տարածքում։ Միայն Չոսոն դինաստիայի օրոք Յոնջուն ստացավ իր ժամանակակից անվանումը։ Այդ ժամանակ նա ունեցել է գավառի վարչական կարգավիճակ։ 1914 թվականին Յոնջուին ավելացվեցին ևս երեք շրջաններ։ Քաղաքի կարգավիճակը (սի) շնորհվել է 1980 թվականին։
Յոնջուն տեղակայված է Հյուսիսային Գյոնգսանգ նահանգի հյուսիսային մասում։ Արևելքում սահմանակից է Պոնհվա գավառին, արևմուտքում` Տանյան նահանգին, հարավում` Անդոնգ և Յոչոնոմ նահանգներին և հյուսիսում` Յոնվոլ նահանգին։ Լանդշաֆտը հիմնականում լեռնային է, քաղաքում տեղակայված են Սոբեքսան լեռնաշղթայի մի քանի բարձր գագաթներ. դրանք են` Յոնհվաբոնը (1383 մ), Կուկմանբոնը (1421 մետր) և Պիրոբոնը (1439 մետր)։
Քաղաքով հոսում են երկու փոքրիկ գետեր` Նեսոնչհոն (Նակտոնգան գետի վտակ) և Սոչհոն («Արևմտյան հոսք»)։
Յոնջուն նախ և առաջ հայտնի է իր փիլիսոփաներով և գիտնականներով։ Այստեղ տեղակայված է հայտնի կոնֆուցիականության դպրոց Սոսու Սովոնը, որը համարվում է կոնֆոուցիականության առաջին դպրոցը Կորեայում։ Մնացած տեսարշան վայրերից հիշատակման արժանի են.