Յուզեֆ Պոնյատովսկի լեհ.՝ Józef Antoni Poniatowski | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1763 |
Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1813 (50 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն |
Գերեզման | St. Leonard's Crypt |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ռեչ Պոսպոլիտա |
Մայրենի լեզու | լեհերեն |
Մասնագիտություն | սպա և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Andrzej Poniatowski?, մայր՝ Maria Teresa Kinsky von Weichnitz und Tettau? |
Զբաղեցրած պաշտոններ | Q66201009? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Józef Poniatowski? |
Ստորագրություն | |
Józef Antoni Poniatowski Վիքիպահեստում |
Յուզեֆ Պոնյատովսկի (մայիսի 7, 1763, Վիեննա, Հաբսբուրգի միապետություն - հոկտեմբերի 19, 1813, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն), իշխան, Լեհաստանի գեներալ, Ֆրանսիայի մարշալ (1813)։
1780 թվականից ծառայել է ավստրիական բանակում, 1788 թվականից եղել է Իոսիֆ II կայսեր համհարզը։ 1789 թվականին Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Ավգուստի (որի զարմիկն էր Պոնյատովսկին) հրավերով եկել է Լեհաստան, մասնակցել Լեհաստանի բանակի վերակազմությանը։ 1794 թվականի լեհական ապստամբության ժամանակ հաջողությամբ գործել է պրուսիական, զորքերի դեմ։ 1806-1807 թվականների ռուս-պրուսիական-ֆրանսիական պատերազմում անցել է Նապոլեոնի կողմը։ 1807 թվականին Վարշավայի դքսության ռազմական, մինիստրն էր։ 1812 թվականին կազմել է 100 հազարանոց լեհական բանակ և մասնակցել Ռուսաստանի դեմ Նապոլեոնի արշավանքին, (նապոլեոնյան «Մեծ բանակի» 5-րդ լեհական կորպուսի հրամանատարն էր)։ Մասնակցել է 1813 թվականի Լայպցիգի ճակատամարտին։ Ծանր վիրավոր Յուզեֆ Պոնյատովսկին Էլստեր գետը լողալով անցնելու ժամանակ խեղդվել է։ Վարշավայում Յուզեֆ Պոնյատովսկու պատվին հուշարձան է կանգնեցված (1913)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 376)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Պոնյատովսկի» հոդվածին։ |
|