Յուլիա Սամոյլովա | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Юлия Олеговна Самойлова |
Ծնվել է | ապրիլի 7, 1989 (35 տարեկան) Ուխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | էստրադա, փոփ ռոք և ինդի փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի և գրող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | ONErpm? |
Կրթություն | Modern University for the Humanities? (2010) |
Պարգևներ | |
Կայք | jsvok.ru |
Yuliya Samoylova (singer) Վիքիպահեստում |
Յուլիա Օլեգովնա Սամոյլովա (ռուս.՝ Ю́лия Оле́говна Само́йлова, ապրիլի 7, 1989, Ուխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, Ռուսաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում։
Յուլիա Սամոյլովան ծնվել է Ուխտա քաղաքում, Կոմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
13 տարեկանում Յուլյյաին ախտորոշել են Վերդնիգ-Գոմֆմանի ողնաշարի ամիոտրոֆիա։ Նա տեղաշարժվում է սայլակով։
Վաղ տարիքում Յուլիան Սամոյլովան մասնակցել է տարբեր մրցույթների։ Տասնչորս տարեկանում հաղթող է ճանաչվել «Երազանքի թևերին» երաժշտական փառատոնում։
2010 թվականին Սամոյլովան ավարտել է Ժամանակակից հումանիտար ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետը։
Սամոյլովան աշխատել է ծանր այլընտրանքային երաժշտությամբ։ 2008 թվականին նա հիմնադրել է «TerraNova» խումբը։ Խումբը գոյությունը պահպանել է մինչև 2010 թվականը։
Սամոյլովան հասել է մինչև Ալլա Պուգաչովայի «Ֆակտոր Ա» ծրագրի երրորդ սեզոնի եզրափակիչը։ Պուգաչովան անձամբ արժանացրել է նրան «Ալլայի ոսկե աստղ» մրցանակի։
2014 թվականին ձայնագրել է երկու երգ՝ «Լայթ» (խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Յուլիա Սամոյլովա) և «Նոր օր» (բառեր՝ Կոնստանտին Արսենև, երաժշտություն՝ Ալեքսանդր Յակովլև)։ Նաև ձայնագրել է զուգերգ Գոշա Կուցենկոյի հետ՝ «Գիսաստղ» (խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Գոշա Կուցենկո)։ Այս զուգերգով է սկսվում Գոշա Կուցենկոյի երկրորդ ալբոմը։
2014 թվականին Սոչիում Սամոյլովան բացեց Ձմեռային Պարալիմպիկ խաղերը՝ կատարելով «Միասին» երգը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Սամոյլովա» հոդվածին։ |
|