Յուկիո Միսիմա

Յուկիո Միսիմա
Kimitake Hiraoka
Միսիման 1956 թվականին
Ծննդյան անունճապ.՝ 平岡 公威
Ծնվել էհունվարի 14, 1925(1925-01-14)
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա
Վախճանվել էնոյեմբերի 25, 1970(1970-11-25) (45 տարեկան)
Վախճանի վայրՏոկիո, Ճապոնիա
ԳերեզմանՏամա գերեզմանոց
Գրական անունՅուկիո Միսիմա
Մասնագիտությունգրող, արձակագիր, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ, ակնարկագիր, թարգմանիչ, քննադատ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, մոդել, քաղաքական ակտիվիստ և պետական ծառայող
Լեզուճապոներեն
Ազգությունճապոնացի
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունԻրավունքի և քաղաքագիտության ավարտական դպրոց, Տոկիոյի համալսարան
Ստեղծագործական շրջան1941-1970
Ժանրերվեպ, Նովել, պատմվածք, դրամա, Սցենար, պոեզիա, էսսե, Հրովարտակ, Դասախոսություն և կարճամետրաժ ֆիլմ
Գրական ուղղություններՃապոնական ազգայնականություն, Japan Romantic School?, Second Generation of Postwar Writers?, էսթետիզմ և պոստմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Temple of the Golden Pavilion?, Confessions of a Mask?, Առատության ծով, The Sound of Waves?, The Sailor Who Fell from Grace with the Sea?, Kyōko no Ie?, Patriotism?, Five Modern Noh Plays? և Madame de Sade?
ԱնդամակցությունTatenokai?
ԱշխատավայրMinistry of the Treasury? և Bungakuza?
Պարգևներ
ԱմուսինՅոկո Հիրաոկա
ԶավակներՆորիկո Հիրաոկա և Iichirō Hiraoka?
ԱզգականներKoji Tomita?, Hashi Kenkō?, Natsu Hiraoka?, Hiraoka Sadatarō?, Kenzō Hashi?, Hiraoka Takichi?, Nagai Iwanojō?, Hashi Kendō?, Nagai Naoyuki?, Matsudaira Yoritaka?, Matsudaira Noritada?, Matsudaira Yorisuke?, Hiraoka Manjirō? և Atsushi Ōya?
Изображение автографа
 Yukio Mishima Վիքիպահեստում

Յուկիո Միսիմա (ճապ.՝ 三島 由紀夫 Mishima Yukio) (իսկական անուն՝ Կիմիտակե Հիրաոկա (ճապ.՝ 平岡 公威), հունվարի 14, 1925(1925-01-14), Տոկիո, Ճապոնիա - նոյեմբերի 25, 1970(1970-11-25), Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի գրող, բանաստեղծ, երգերի հեղինակ, դերասան և ռեժիսոր։ Միսիման համարվում է 20-րդ դարի ճապոնացի հեղինակների մեջ ամենաճանաչվածը։ Նա 1968 թվականին համարվել է գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդ, սակայն մրցանակը ստանում է իր հայրենակից Յասունարի Կավաբատան։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Դիմակի խոստովանությունը» ու «Ոսկե տաճար» վեպերը, ինչպես նաև «Արև և պողպատ» ինքնակենսագրական էսսեն։ Նրա ավանգարդիզմը դրսևորվում է ժամանակակից և ավանդական էսթետիկական խառնուրդով, որը խախտեց մշակութային սահմանները՝ սեռականության, մահվան և քաղաքական փոփոխությունների շեշտադրմամբ։ Միսիման ակտիվ է եղել, որպես ազգայնական և հիմնել է սեփական ոստիկանությունը։ Նա հիշվում է իր ծիսական ինքնասպանությամբ՝ անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո և հայտնի է որպես «Միսիմայի պատահար»։

Միսիման պաշտոնական մրցանակ է ստացել 1988 թվականին՝ ի պատիվ իր կյանքի ու աշխատանքի։

Կյանք և աշխատանք

Վաղ կյանք

Միսիման մանուկ հասակում (1931, ապրիլ)

Միսիման ծնվել է Յոցուայում՝ Տոկիոյի շրջանում (ներկայիս Սինձյուկույի շրջան)։ Հայրը՝ Ազուսա Հիրաոկան, եղել է պետական պաշտոնյա, իսկ մայրը՝ Շիզուեն՝ Կաիսեի ակադեմիական դպրոցի տնօրենի դուստրն էր։ Շիզուեի հայրը՝ Քենզո Հաշին, եղել է չինական դասական գրականության թարգմանիչ։ Նա ունեցել է փոքր քույր՝ Միցուկո, որը բծավոր տիֆից մահացել է 1945 թվականին՝ 17 տարեկան հասակում, և փոքր եղբայր՝ Չիյուկի։

Միսիման իր մանկության գերակշռող մասը անց է կացրել իր տատիկի՝ Նացուկոյի ներկայությամբ, որ վերցրել էր տղային՝ մի քանի տարի առանձնացնելով նրան ծնողներից։ Նացուկոն եղել է Մացուդաիրա Յորիտակայի թոռը, որը Հիտաչի նահանգի ֆեոդալն էր և ծաղկեցրել էր Արիսուգավա Տարուհիտոյի ընտանիքը. նա պահպանել է զգալի ազնվական հավակնություններ, նույնիսկ այն բանից հետո, երբ ամուսնացավ Միսիմայի պապիկի հետ՝ մի պաշտոնյա, որը երկրի հյուսիսային սահմանի նորաստեղծ գաղութների վրա որոնել է իր բախտը և ի վերջո դարձավ Կարաֆուտոյի կուսակալության գեներալ-գնդապետը՝ Սախալին կղզում։ Իր տատիկի միջոցով Միսիման եղել է Իեյասու Տոկուգավայի անմիջական հետնորդը։ Նացուկոն հակված է եղել բռնությանը և հիվանդագին բռնկումներին, որոնք երբեմն ակնարկվել են Միսիմայի աշխատանքներում։ Որոշ կենսագիրներ Միսիմայի տատիկի ազդեցությանն են վերագրում գրողի գրավվածությունը դեպի մահը։ Նացուկոն մինչև իր կյանքի վերջը Միսիմային ճոխություններ թույլ չի տվել, թույլ չի տվել զբաղվել սպորտով կամ խաղալ այլ տղաների հետ. նա իր ժամանակը հիմնականում ծախսել է իր զարմուհիների և նրանց տիկնիկների հետ։

12 տարեկան հասակում Միսիման վերադարձել է իր ծնողների մոտ։ Նրա հայրը զինվորական կարգապահությունը ճաշակած մարդ էր, հետևաբար ընտրում է դաստիարակման այդ մարտավարությունը և երիտասարդ տղային արագ վազելուն է մարզեցնում։ Նա հաճախ ներխուժում էր Միսիմայի սենյակ և պատառոտում էր նրա ձեռագրերը։

Դպրոցական տարիներ և առաջին աշխատանքներ

Վեց տարեկանում Միսիման ընդունվում է իր հասակակիցների համար նախատեսված Գակուշուին էլիտար դպրոց։ 12 տարեկան հասակում Միսիման սկսում է գրել իր առաջին պատմվածքները։ Նա կարդում է ճապոնացի բազմաթիվ դասական գրողների գործերը, ինչպես նաև՝ Ռայմոն Ռադիգե, Օսկար Ուայլդ, Ռայներ Մարիա Ռիլկե և այլ եվրոպացի գրողների ու նրանց ստեղծագործություններից կատարում է թարգմանություններ։ Նա սովորում է գերմաներեն, ֆրանսերեն ու անգլերեն։ Դպրոցում վեց տարի սովորելուց հետո դարձավ դպրոցի գրական հասարակության խմբագրական խորհրդի ամենաերիտասարդ անդամը։ Միսիմային հրապուրում է ճապոնացի գրող Միչիզո Տաչիհարան (1914-39), որը Միսիմայի մեջ ներշնչել է գնահատանք դասական ճապոնական «վակա» պոեզիա համար։ Միսիմայի առաջին հրապարակումները են «վակա» բանաստեղծության ոճով․ հետագա ստեղծագործությունները եղել են արձակ։

Նա հրավիրվել է Գակուշուին դպրոցական ամսագրի համար կարճ պատմվածք գրելու և ներկայացրել է Hanazakari no Mori (ճապ.՝ 花ざかりの森, «Անտառի լիարժեք ծաղկումը») պատմվածքը, որի մեջ պատմողը նկարագրում է, որ իր նախնիները ինչ-որ կերպ դեռևս ապրում են իր հետ։ Միսիմայի ուսուցիչները տպավորվում են այս պատմվածքից ու առաջարկում են այն ներկայացնել հանրահայտ Bungei-Bunka գրական ամսագրին։ Պատմվածքը գրված էր փոխաբերություններով ու աֆորիզմներով, որոնք հետագայում դարձան իր աշխատանքների անբաժան մասը և տպագրվում է 1944 թվականին՝ սահմանափակ քանակությամբ (4000 տարբերակ), որովհետև պատերազմական իրավիճակ էր ու թղթի պակաս կար։ Նրան հնարավոր արձագանքներից պաշտպանելու համար ուսուցիչները նրա համար հնարում են «Յուկիո Միսիմա» գրական կեղծանունը։

Միսիմայի Tabako (ճապ.՝ 煙草, «Ծխախոտ») պատմվածքը հրապարակվել է 1946 թվականին, որը նկարագրում էր որոշ արհամարհանքներ և անշնորքություններ Ռեգբի 15 ակումբի անդամների կողմից՝ մինչև որ նա հայտարարում է իր՝ գրական հասարակությանը պատկանելու փաստը։ Այդ վնասվածքները նրան 1954 թվականին Shi o Kaku Shōnen (ճապ.՝ 詩を書く少年, «Տղան, ով բանաստեղծություն էր գրում») պատմվածքի նյութն են հանդիսանում։

Միսիման Ճապոնիայի կայսերական բանակի կողմից ծանուցագիր է ստանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու համար։ Իր բժշկական ստուգման ժամանակ, նա սառն է եղել և երիտասարդ բժիշկը լսելով նրա թոքերը սխալ ախտորոշում է տվել՝ տուբերկուլոզ, բայց Միսիման պիտանի էր ծառայությանը։

Չնայած նրան, որ իր ավտորիտար հայրը արգելել էր գրել այլ պատմվածքներ, Միսիման շարունակում էր գիշերները գաղտնի գրել, ինչին օժանդակում և պաշտպանում էր մայրը, որը միշտ նրա նոր պատմվածքների առաջին ընթերցողն էր։ Օրվա ընթացքում հաճախելով դասախոսություններին և գիշերը գրելով՝ Միսիման 1947 թվականին ավարտում է Տոկիոյի համալսարանը։ Նա ստանում է ֆինանսների նախարարի պաշտոնական կոչում և ստեղծում է խոստումնալից կարիերա։ Այնուամենայնիվ, Միսիման իրեն այնքան է հյուծում, որ աշխատանքի առաջին տարում հայրը նրան համոզելով հանում է աշխատանքից, որպեսզի նա իրեն նվիրի միայն գրելուն։[փա՞ստ]

Հետպատերազմյան գրականություն

Միսիման գրել է վեպեր, հանրաճանաչ սերիալային վեպեր, կարճ պատմվածքներ ու գրական էսսեներ, ինչպես նաև մեծ ճանաչում ունեցով պիեսներ, որոնք ցուցադրվել են Կաբուկի թատրոնում և ավանդական Նո դրամայի ժամանակակից տարբերակներ։ Միսիման 1945 թվականին գրում էMisaki nite no Monogatari (ճապ.՝ 岬にての物語, «Հրվանդանի պատմություն») կարճ պատմվածքը և շարունակում է ստեղծագործել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1946 թվականի հունվարին նա Կամակուրայում հյուրընկալվում է հռչակավոր գրող Յասանուրի Կավաբատային՝ իր հետ վերցնելով Chūsei (ճապ.՝ 中世, «Միջնադարում») և Tabako պատմվածքների ձեռագրերը, և Կավաբատայից խորհուրդներ ու աջակցություն է խնդրում։ 1946 թվականի հունիսին՝ հետևելով Կավաբատայի առաջարկություններին Tabako պատմվածքը հրապարակվում է Ningen (ճապ.՝ 人間, «Մարդկություն») նոր գրական ամսագրում։

1946 թվականին Միսիման սկսում է իր առաջին վեպը՝Tōzoku (ճապ.՝ 盗賊, «Գողերը»), որը պատմություն է երկու արիստոկրատ երիտասարդների մասին, որոնք ինքնասպանությամբ են տարվում։ Դա հրապարակվում է 1948 թվականին, որից հետո Միսիման հայտնվում է երկրորդ հետպատերազմյան սերնդի գրողների շարքում։ Դրան հաջորդում է «Դիմակի խոստովանությունը», որտեղ ներկայացնում է մի երիտասարդ համասեռամոլի ինքնակենսագրություն, որը թաքնվում է դիմակի ետևում՝ հասարակությունից խուսափելու համար։ Այս վեպը բավականին հաջողված էր և 24 տարեկան հասակում կերտում է Միսիմայի փառքը։ 1949 թվականին Միսիման Kindai Bungaku-ում հրապարակում է էսսեների շարքը։

Նրա գրվածքները միջազգային ճանաչում են ձեռք բերում Եվրոպայում ու Ամերիկայում, և նրա ամենաճանաչված գործերը թարգմանվում են անգլերեն։ Միսիման ինտենսիվորեն շրջագայում է. 1952 թվականին այցելում է Հունաստան, որով նա հիացած էր մանուկ հասակից։ Նրա այցելության տպավորությունները հայտնվում են Shiosai (ճապ.՝ 潮騒, «Ալիքների ձայնը») պատմվածքում, որը հրապարակել է 1954 թվականին՝ ոգեշնչված հունական դիցաբանությունից։

Միսիման իր շատ աշխատանքներում ժամանակակից իրադարձություններ է ներառել։ «Ոսկե տաճարը» նա հրապարակել է 1956 թվականին, որում նկարագրվում է Կիոտոյում գտնվող հայտնի տաճարի հրդեհը։ Utage no ato ("Բանկետից հետո") գործը հրապարակել է 1960 թվականին, որում ուշադիր հետևում է քաղաքական գործիչ Հատիրո Արիտայի քարոզարշավին՝ Տոկիոյի քաղաքապետ դառնալու համար։ 1962 թվականին Միսիման հրապարակում է իր ամենաավանգարդ աշխատանքը՝Utsukushii hoshi ("Գեղեցիկ աստղ"), որը ժամանակ առ ժամանակ համարվում է որպես գիտական ֆանտաստիկա, բայց հրապարակվել է ի պատասխան քննադատների։

Միսիման երեք անգամ ստացել է գրականության Նոբելյան մրցանակ և համարվում է տարբեր օտարերկրյա հրատարակությունների ֆավորիտը։ Այնուամենայնիվ, 1968 թվականին իր վաղ դաստիարակ Կավաբատան Նոբելյան մրցանակ է նվաճում և Միսիման հասկանում է, որ իր հնարավորությունները տրվում են մեկ այն ճապոնացի գրողի։

Դերակատարում և մոդելավորում

Միսիման նաև դերասան է եղել և մարմնավորել է Յասուզո Մասումուրայի 1960 թվականի ֆիլմի գլխավոր դերը՝ Afraid to Die. Նա խաղացել է նաև Yukoku (հենց իր ռեժիսորությամբ, 1966), Black Lizard (Կինձի Ֆուկասակուի ռեժիսորությամբ, 1968) և Hitokiri (Հիդեո Գոսյայի ռեժիսորությամբ, 1969) ֆիլմերում։ Afraid to Die ֆիլմի սաունդթրեքը կատարում է Միսիման (բառերը գրել է ինքը, երաժշտությունը՝ Շիչիրո Ֆուկազավայի)։

Միսիման Ba-ra-kei-ում ընտրվել է ֆոտոմոդել։ Ամերիկացի հեղինակ Դոնալդ Ռիչին կարճ համար է տվել Միսիմայի համար՝ ազդրերը փակող փաթթաշորով և զինված սրով, ձյան մեջ՝ Տամոցու Յատոյի մի նկարահանման համար։

Հեղաշրջման փորձ և ինքնասպանություն

1970 թվականի նոյեմբերի 25-ին Միսիման և Տատենոկայի չորս այլ անդամներ պատրվակով այցելում են Իչիգայա ճամբարի հրամանատարներին, որոնք Տոկիոյում գլխավորում էին արևելյան ճապոնական ինքնապաշտպանական ուժերը։ Ներսում բարիկադներով սենյակ կար, որը կապված էր իր աթոռին։ Նախապատրաստելով հրովարտակը և իրենց պահանջների ցուցակը՝ Միսիման բարձրացավ պատշգամբ ու այդ մասին ուղերձով դիմեց՝ ներքևում հավաքված զինվորներին։ Նրա ճառը նախատեսված էր ոգեշնչելու պետական հեղաշրջմանը ու կայսեր իշխանությունը վերականգնելուն։ Նրան հաջողվեց միայն նյարդայնացնել զինվորներին, ծաղրի ու հեգնանքի առարկա դառնալ։ Նա ավարտեց իր նախատեսված ճառը մի քանի րոպե անց՝ վերադարձավ հրամանատարի գրասենյակ։ Կայսյակուի աջակցությամբ նա պարտավորվում էր այս ծիսակատարության գլխավոր նշանակել (մինչև այդ Միսիման էր) Տատենոկայի անդամ Մացակացու Մորիտային, ով չէր կարողանում պատշաճ կերպով կատարել աշխատանքը։ Հետո մի քանի անհաջող փորձերից հետո նշանակում են Տատենոկայի մեկ ուրիշ անդամի՝ Հիրոյասու Կոգային, որը փոխարինում է Միսիմային։ Մորիտան ծնկի է գալիս և իրեն հարվածում՝ որովայնի շրջանում, ինչից հետո կաիշակունիի պաշտոնը կրկին ստանձնում է կոգան։

Ծիսական ինքնասպանության մեկ այլ ավանդական միավոր է այսպես կոչված մահվան պոեմները։ Միսիման իր ինքնասպանությունը մանրակրկիտ պլանավորել էր առնվազմ մեկ տարում։ Նրա կենսագիրը, թարգմանիչ՝ Ջոն Նաթան, նշում էր, որ պետական հեղաշրջումը ընդամենը պատրվակ է եղել՝ երազելի ինքնասպանությունը իրականացնելու համար։

Միսիմայի գերեզմանը գտնվում է «Տամա» գերեզմանոցում՝ Ֆուտյուում։

Մրցանակներ

  • Շինչո մրցանակ՝ Շինչոսա հրատարակությունից, 1954, «Ալիքների ձայնը»
  • Կիշիդա մրցանակ՝ Շինչոսա հրատարակությունից, Shiroari no Su-ի (白蟻の巣?, "Termites' nest") համար
  • Յոմիուրի մրցանակ՝ Յոմիուրի հրատարակությունից, լավագույն վեպ, 1954, Bara to Kaizoku (薔薇と海賊?, «Վարդը և ծովահենը)
  • Յոմիուրի մրցանակ՝ Յոմիուրի ամսագրից, լավագույն դրամա, 1961, Toka no Kiku (十日の菊?)
  • 1963 թվականի Գրականության նոբելյան վեց մրցանակակիրներից մեկը
  • Մաինիչի արվեստի մրցանակ՝ Մաինիչի Շիմբունից, 1964
  • Արվեստի փառատոն շքանշան՝ կրթության նախարարության կողմից, 1965

Հիմնական աշխատանքներ

Գրականություն

Ճապոներեն վերնագիր Անգլերեն վերնագիր Տարի Անգլերեն թարգմանություն, տարի
假面の告白
(仮面の告白)
Kamen no Kokuhaku
Confessions of a Mask 1949 Meredith Weatherby, 1958
愛の渇き
Ai no Kawaki
Thirst for Love 1950 Alfred H. Marks, 1969
禁色
Kinjiki
Forbidden Colors 1951–1953 Alfred H. Marks, 1968–1974
潮騷
Shiosai
The Sound of Waves 1954 Meredith Weatherby, 1956
金閣寺
Kinkaku-ji
The Temple of the Golden Pavilion 1956 Ivan Morris, 1959
鏡子の家
Kyōko no Ie
Kyoko's House 1959  
宴のあと
Utage no Ato
After the Banquet 1960 Donald Keene, 1963
黒蜥蜴
Kuro Tokage
(play)
The Black Lizard and Other Plays 1961 Mark Oshima, 2007
午後の曳航
Gogo no Eikō
The Sailor Who Fell from Grace with the Sea 1963 John Nathan, 1965
肉体の学校
Nikutai no Gakkō
The School of Flesh 1963  
絹と明察
Kinu to Meisatsu
Silk and Insight 1964 Hiroaki Sato, 1998
三熊野詣
Mikumano Mōde
(short story)
Acts of Worship 1965 John Bester, 1995
サド侯爵夫人
Sado Kōshaku Fujin
(play)
Madame de Sade 1965 Donald Keene, 1967
憂國(憂国)
Yūkoku
(short story)
Patriotism 1961 Geoffrey W. Sargent, 1966
真夏の死
Manatsu no Shi
(short story)
Death in Midsummer and other stories 1953 Edward G. Seidensticker, Ivan Morris,
Donald Keene, Geoffrey W. Sargent, 1966
鹿鳴館
Rokumeikan
(play)
The Rokumeikan 1956 Hiroaki Sato, 2002
葉隠入門
Hagakure Nyūmon
Way of the Samurai 1967 Kathryn Sparling, 1977
朱雀家の滅亡
Suzaku-ke no Metsubō
(play)
The Decline and Fall of The Suzaku 1967 Hiroaki Sato, 2002
わが友ヒットラー
Waga Tomo Hittorā
(play)
My Friend Hitler and Other Plays 1968 Hiroaki Sato, 2002
癩王のテラス
Raiō no Terasu
(play)
The Terrace of The Leper King 1969 Hiroaki Sato, 2002
太陽と鐡
(太陽と鉄)
Taiyō to Tetsu
Sun and Steel 1968 John Bester
豐饒の海
(豊饒の海)
Hōjō no Umi
The Sea of Fertility tetralogy: 1965–1970  
  I. 春の雪
  Haru no Yuki
   1. Spring Snow 1969 Michael Gallagher, 1972
  II. 奔馬
  Honba
   2. Runaway Horses 1969 Michael Gallagher, 1973
  III. 曉の寺
  Akatsuki no Tera
   3. The Temple of Dawn 1970 E. Dale Saunders and Cecilia S. Seigle, 1973
  IV. 天人五衰
  Tennin Gosui
   4. The Decay of the Angel 1971 Edward Seidensticker, 1974

Պիեսներ ճապոնական դասական թատրոնում

Տարի Ճապոներեն վերնագիր Անգլերեն վերնագիր Թատրոն
1950 邯鄲
Kantan
The Magic Pillow Նո
1951 綾の鼓
Aya no Tsuzumi
The Damask Drum Նո
1952 卒塔婆小町
Sotoba Komachi
Komachi at the Gravepost Նո
1954 葵の上
Aoi no Ue
The Lady Aoi Նո
1954 鰯賣戀曳網
(鰯売恋曳網)
Iwashi Uri Koi Hikiami
The Sardine Seller's Net of Love Կաբուկի
1955 芙蓉露大内実記
Fuyō no Tsuyu Ōuchi Jikki
The Blush on the White Hibiscus Blossom: Lady Fuyo and the True Account of the Ōuchi Clan Կաբուկի
1955 班女
Hanjo
Նո
1957 Dōjōji Dōjōji Temple Նո
1959 Yuya Նո
1960 弱法師
Yoroboshi
The Blind Young Man Նո
1969 椿説弓張月
Chinsetsu Yumiharizuki
A Wonder Tale: The Moonbow
or Half Moon (like a Bow and arrow setting up): The Adventures of Tametomo
Կաբուկի

Ֆիլմեր

Տարի Վերնագիր ԱՄՆ-ում թողարկման վերնագրեր Ռեժիսոր
1951 純白の夜
Jumpaku no Yoru
Unreleased in the U.S. Hideo Ōba
1959 不道徳教育講座
Fudōtoku Kyōikukōza
Unreleased in the U.S. Katsumi Nishikawa
1960 からっ風野郎
Karakkaze Yarō
Afraid to Die Yasuzo Masumura
1966 憂国
Yūkoku
The Rite of Love and Death
Patriotism
Yukio Mishima,
Domoto Masaki
1968 黒蜥蝪
Kurotokage
Black Lizard Kinji Fukasaku
1969 人斬り
Hitokiri
Tenchu! Hideo Gosha

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Revealing the many masks of Mishima. The Japan Times. Retrieved on 2014-05-12.
  6. Yukio Mishima Essay – Mishima, Yukio. eNotes.com. Retrieved on 2014-05-12.
  7. Naoki Inose & Hiroaki Sato, Persona: A Biography of Yukio Mishima (Naoki Inose, Hiroaki Sato) (Stone Bridge Pr 2012)
  8. Liukkonen, Petri. «Yukio Mishima». Books and Writers (kirjasto.sci.fi). Finland: Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Matsudaira-Tokugawa genealogy (jp)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  10. 10,0 10,1 glbtq Entry Արխիվացված 2015-02-21 Wayback Machine Mishima, Yukio (1925–1970). Retrieved on 2007-2-6.
  11. Profile Yukio Mishima (January 14, 1925 – November 25, 1970 Արխիվացված Նոյեմբեր 21, 2008 Wayback Machine. 2007 February 2–6.
  12. * «Guide to Yamanakako Forest Park of Literature( Mishima Yukio Literary Museum)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. Mishima, Yukio (1957). わが思春期 [My Puberty] (Japanese). Myōjō, Shueisha.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Anne Cooper-Chen; Miiko Kodama (1997). Mass communication in Japan. Wiley-Blackwell. էջ 187. ISBN 978-0-8138-2710-0. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  15. «Nomination Database: Yukio Mishima». Nobel prize. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  16. Flanagan, Damian. «Mishima, Murakami and the elusive Nobel Prize». The Japan Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  17. McCarthy, Paul. «Revealing the many masks of Mishima». The Japan Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  18. Donald Richie, The Japan Journals: 1947–2004. Stone Bridge Press (2005). pp. 148–149.
  19. Mishima: Film Examines an Affair with Death by Michiko Kakutani. New York Times. September 15, 1985.
  20. Donald Keene, The Pleasures of Japanese Literature, p. 62
  21. Nathan, John. Mishima: A biography, Little Brown and Company: Boston/Toronto, 1974.
  22. «Candidates for the 1963 Nobel Prize in Literature». Nobel Prize. 2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ