Բնակավայր | ||
---|---|---|
Նյու Բրանսուիք | ||
անգլ.՝ New Brunswick | ||
Երկիր | ԱՄՆ | |
Հիմնադրված է | 1730 թ. | |
Մակերես | 14,901519 կմ², 14,994712 կմ² | |
ԲԾՄ | 19 մետր | |
Բնակչություն | ▲55 266 մարդ (ապրիլի 1, 2020) | |
Ժամային գոտի | EDT? | |
Փոստային դասիչ | 08901–08903 և 8901 | |
Պաշտոնական կայք | thecityofnewbrunswick.org(անգլ.) | |
| ||
Նյու Բրանսուիք (անգլ.՝ New Brunswick), քաղաք ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Միդլսեքսի շրջանում։
Քաղաքը տեղակայված է Northeast Corridor երկաթուղային գծում, որը սպասարկում է Հյուսիս-արևելյան մետրոպոլիսը, Մանհեթենից 43 կմ դեպի հարավ-արևմուտք, Ռարիտան գետի հարավային ափին։
Բնակչությունը, համաձայն ԱՄՆ մարդահամարի բյուրոյի 2010 թվականի տվյալների, կազմել է 55 181 մարդ։ Ներառված է Նյու Յորք - Հյուսիսային Նյու Ջերսի - Լոնգ-Այլենդի մետրոպոլիտական վիճակագրական տարածքի մեջ։
Որպես քաղաք հիմնադրվել է 1730 թվականի դեկտեմբերի 30-ին, որը 1784 թվականի սեպտեմբերի 1-ին օրենսդրական ակտով ներգրավվել է Նյու Ջերսի նահանգի կազմում։
Նյու Բրանսուիքը հայտնի է իր ազգային բազմազանությամբ։ Որոշ ժամանակ բնակչության մեկ քառորդ մասը հունգարացիներ են եղել, իսկ 1930-ական թվականներին նրանք կազմել են արդեն երրորդ մասը։ Մեր օրերում հունգարական համայնքը շարունակում է զարգանալ՝ լատինա-ամերիկյանին զուգահեռ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Բրանսուիք (Նյու Ջերսի)» հոդվածին։ |
|