Նոր մուտանտներ անգլ.՝ The New Mutants | |
---|---|
«Նոր մուտանտներ» ֆիլմի շապիկը | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և սարսափ ֆիլմ |
Հիմք | Նոր մուտանտներ |
Թվական | սեպտեմբերի 10, 2020, օգոստոսի 27, 2020 և օգոստոսի 28, 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոշ Բուն |
Պրոդյուսեր | Սայմոն Քինբերգ և Լորեն Շուլեր Դոններ |
Սցենարի հեղինակ | Ջոշ Բուն, Սքոթ Նոյսթեդթեր, Մայքլ Հ․ Ուեբեր և Knate Lee? |
Դերակատարներ | Անյա Թեյլոր Ջոյ, Մեյսի Ուիլյամս, Չարլի Ռոս Հիթոն, Հենրիկե Զագա, Բլու Հանթ, Ալիսե Բրագա, Անտոնիո Բանդերաս, Հեփի Անդերսոն, Ադամ Բիչ և Մերիլին Մենսոն |
Օպերատոր | Փիթեր Դեմինգ |
Երաժշտություն | Նեթ Ուոլքոթ և Մայք Մոջիս |
Մոնտաժ | Andrew Buckland? |
Նկարահանման վայր | Բոստոն |
Կինոընկերություն | 20th Century Studios, Marvel Entertainment, TSG Entertainment և Genre Films |
Տևողություն | 94 րոպե |
Բյուջե | 80 000 000 $ |
Շահույթ | 49 169 594 $ և 23 852 659 $ |
Տեղայնացնող | Walt Disney Studios Motion Pictures |
IMDb | ID ID 4682266 |
Պաշտոնական կայքէջ | |
The New Mutants Վիքիպահեստում |
«Իքս մարդիկ» ֆիլմաշխարհի ժամանակագրություն |
Առաջին ժամանակային գիծ |
---|
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1979 - Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ (2009)
2004 - Իքս մարդիկ (2000)
2005 - Իքս մարդիկ 2 (2003)
2006 - Իքս մարդիկ։ Վերջին մարտը (2006)
2013 - Կուղխ (2013)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Պաշտպանները վերացնում են Իքս մարդկանց)
|
Երկրորդ ժամանակային գիծ |
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1973 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
1983 - Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս (2016)
1990 - Իքս մարդիկ: Խավարի փյունիկ (2018)
2016 - Դեդփուլ (2016)
2018 - Դեդփուլ 2 (2018)
2019 - Նոր մուտանտներ (2019)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Ապագայի տեսարաններ մուտանտների դպրոցում)
2029 - Լոգան (2017)
|
«Նոր մուտանտներ» (անգլ.՝ The New Mutants), ամերիկյան 20th Century Fox կինոստուդիայի թողարկվելիք սուպերհերոսական ֆիլմ Marvel Comics-ի նույնանուն կոմիքսի հերոսների։ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի տասներեքերորդ ֆիլմն է։ Ռեժիսորը Ջոշ Բուն է, սցենարիստը՝ Ջոշ Բուն և Նեյթ Լին։ Գլխավոր դերերը կատարում են Անյա Թեյլոր Ջոյը, Մեյսի Ուիլյամսը, Չարլի Հիթոնը, Հենրի Զագան, Բլյու Հանթը և Ալիսե Բրահան։ Ի սկզբանե նախատեսվել է ֆիլմը ԱՄՆ-ում թողարկել 2018 թվականի ապրիլի 12-ին, բայց հետագայում Fox-ը որոշել է «Նոր Մուտանտներ» ֆիլմի պրեմիերան տեղափոխել նախ փետրվարի 22-ին, իսկ հետո՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին։
Հինգ նոր մուտանտները, որոնք իրենց կամքին հակառակ գտնվում են գաղտնի վայրում, պետք է պայքարեն իրենց ունակությունների վտանգների, ինչպես նաև իրենց անցյալի մեղքերի հետ։
Դերասան | Դեր |
---|---|
Անյա Թեյլոր Ջոյ | Ուլյանա Ռասպուտինա / Մեջիք |
Մեյսի Ուիլյամս | Ռեյն Սինքլեր / Գայլուհի |
Չարլի Հիթոն | Սեմ Գաթրի / Թնդանոթի ռմբագունդ |
Հենրի Զագա | Բոբի դա Կոստա / Սանսփոթ |
Բլու Հանթ | Դանիելա Մունսթար / Միրաժ |
Ալիսե Բրահա | բժիշկ Սեսիլիա Ռեյես |
2014 թվականին 20th Century Fox ստուդիայի «Մեղավոր են աստղերը» ֆիլմի վրա աշխատանքն ավարտելուց հետո ռեժիսոր Ջոշ Բունը Նեյթ Լիի հետ ստեղծել է կոմիքս՝ օգտագործելով Քրիս Քլերմոնտի «Նոր Մուտանտներ» կոմիքսները, որպեսզի ցույց տա, թե ինչ տեսք կունենա այդ ֆիլմերի տրիլոգիան կոմիքսների ադապտացիայից հետո։ Բունը և Լին, որ լավագույն ընկերներ են դեռ մանկուց, եղել են այդ կերպարների երկրպագուները։ Բունը նրանց մասին պատմությունը բնութագրել է որպես «իսկապես մռայլ, հետաքրքիր և տարբերվող Իքս մարդկանց մասին տիպիկ պատմություններից, որ կարդացել ենք մենք»։ Նրանք ցույց են տվել կոմիքսը Սայմոն Քինբերգին՝ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի պրոդյուսերներից մեկին։ 2015 թվականի մայիսին Fox-ը համաձայնության է եկել, որ Բունը կլինի «Նոր մուտանտները» ֆիլմի ռեժիսորը, որի սցենարի համար պատասխանատու են ինքը և Լին, իսկ Քինբերգը և Լորեն Դոները կլինեն պրոդյուերների դերում։ Ֆիլմը կլինի ինքնուրույն սփին օֆֆ, որը կընդլայնի Իքս մարդկանց մասին ֆիլմերի տիեզերքը։
2016 թվականի մարտին Սայմոն Քինբերգը պատմել է, որ Բունը և Լին աշխատում են սցենարի վրա, և «Դեդփուլ» ֆիլմի նման ֆիլմը կտարբերվի Իքս մարդկանց մասին պատմող հիմնական ֆիլմերից․ «գուցե նա այնքան չտարբերվի, որքան «Դեդփուլը», բայց նա ունի իր յուրօրինակ, օրիգինալ ձայնը»։ Քինբերգը նաև պատմել է, որ ֆիլմը կունենա պատանեկան մթնոլորտ, և հնարավոր է, որ լինեն կերպարներ Իքս մարդկանց մասին պատմող նախորդ ֆիլմերից։ Նաև այդ ժամանակ հայտարարվել է, որ Մեյսի Ուիլյամսը և Անյա Թեյլոր Ջոյ դիտարկվում են համապատասխանաբար Գայլուհու և Մեջիքի դերերը կատարելու համար։ Մյուս նոր մուտանտները կլինեն Թնդանոթային ռմբագունդը, Սանսփոթը և Միրաժը։ Ասվել է նաև, որ Ջեյմս Մաքէվոյը, որ մարմնավորել է Պրոֆեսոր Իքսին նախորդ մի քանի ֆիլմերում, կնկարահանվի Ալեքսանդրա Շիփի հետ, որը կվերադառնա Փոթոթրիկի դերին։
2016 թվականի մայիսին Քինբերգը հաստատել է, որ սցենարը ներառում է իր մեջ Պրոֆեսոր Իքսին և հույս ունի, որ նկարահանումները կսկսեն 2017 թվականի սկզբին։ 2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Սքոթ Նեյստադթերը և Մայքլ Ուեբերը, որ աշխատել են Բունի «Աստղերն են մեղավոր» ֆիլմի սցենարի վրա, կաշխատեն նաև «Նոր Մուտանտների» սցենարի վրա։ Թիմում կլինի նաև Ուորլոքի կերպարը։ 2016 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Նեթ Վուլֆը դիտարկվել է Թնդանոթային ռմբագնդի դերում։ Դև արջին, որը կլինի ֆիլմի գլխավոր անտագոնիստը, իսկ նախագիծը կլինի սարսափ ֆիլմերի ժանրում և այն բնութագրվում է որպես «Սթիվեն Քինգը հանդիպում է Ջոն Հյուզին»։ Բունը պատմել է, որ «նա դաստիարակվել է շատ հավատացյալ ծնողների կողմից։ Նրանք եղել են հարավային ավետարանչական բապտիստների կողմից, որոնք հավատում էին Եկեղեցու սքանչելությանը, և որ սատանան իրական է, ու դևերը գոյություն ունեն»։
Ֆիլմի նախաարտադրությունն սկսվել է Բոստոնում 2017 թվականի ապրիլին։ Որպես նկարահանումների վայր դիտարկվել են Մեդֆիլդի հանրապետական հիվանդանոցը, որն ավելի վաղ օգտագործվել էր որպես «Անիծվածների կղզի» ֆիլմի նկարահանման վայր։ ԱՄՆ-ում պրեմիերան նշանակել են 2018 թվականի ապրիլի 13-ին։ 2016 թվականի մայիսին ստուդիան պաշտոնապես հայտարարել է, որ Մեյսի Ուիլյամսը և Անյա Թեյլոր-Ջոյը կնկարահանվեն ֆիլմում, և «լուրջ ջանքեր են գործադրվում էթնիկ տեսանկյունից հարմար դերասանների գտնելու համար»․ Սանսփոթի դերի համար փնտրվում է հարավամերիկացի, իսկ Մունսթարի դերի համար՝ բնիկ ամերիկացու։ Որպես պրոդյուսեր նախագծին միացել է նաև Կարեն Ռոզենֆելթը։ Այլևս չի նախատեսվում, որ Մաքէվոյը կհայտնվի ֆիլմում, իսկ Նեթ Վուլֆը այլևս չի դիտարկվում Թնդանոթային Ռմբագնդի դերում։
2017 թվականի մայիսի վերջին ենթադրվել է, որ Հենրի Զագան կմարմնավորի Սանսփոթին, իսկ Ռոզարի Դուսոնը, որ կատարել էր Քլեր Թեմփկի դերը Netflix-ի կողմից ստեղծված Marvel-ի հեռուստասերիալներում, բանակցություններ է վարել բժիշկ Սեսիլիա Ռեյեսի դերի համար, ով Նոր մուտանտների ուսուցիչն էր։ Նաև տեղեկություն է տարածվել, որ Պրոֆեսոր Իքսը և Փոթորիկը չեն հայտնվի ֆիլմում։ Բունը հաստատել է, որ ֆիմը կլինի «լիարժեք սարսափ ֆիլմ Իքս մարդկանց տիեզերքում։ Չեն լինի համազգեստներ և սուպերչարագործներ։ Մենք փորձում ենք անել ինչ-որ բոլորովին ուրիշ, ուրիշ բան»։ Բունին հատկապես դուր է եկել, երբ Բիլլ Սիենկիուիքսը նկարել է կոմիքս Նոր մուտանտների մասին, որը մենք երբևէ տեսել ենք»։ Բունը պատմել է, որ նրան դուր չեն գալիս սարսափներ, բացի «դասականներից», ինչպիսիք են «Աատանային վտարողը», «Ռոզմարինի երեխան» և «Փայլը»։ Ամսվա վերջին Չարլի Հիթոնը բանակցություններ է վարել Թնդանոթային ռմբագնդի դերի համար։
2017 թվականի սկզբին հաստատվել է, որ Զագան, Հիթոնը և Դոուսոն ներառվել են դերասանական կազմի մեջ Բլյու Հանթի հետ, որն ստացել էր Դանիելա Մունսթարի դերը լայնածավալ և դժվար միջազգային որոնումից հետո, որտեղ գերակշռել է «էթնիկ ստույգությունը»։ Կերպարը համարվում է կենտրոնական կերպար «Դև արջի» սյուժետային գծում, որի վրա հիմնված է ֆիլմը։ 2017 թվականի հունիսին Դուսոնը դուրս է եկել ֆիլմից, և Ռեյեսի դերի համար հրավիրվել է Ալիսե Բրահան։
Նկարահանումները անցկացվել են 2017 թվականի հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 15-ը Բոստոնում «Աճի խնդիրներ» (անգլ.՝ Growing Pains) աշխատանքային անվանումով։
«Նոր մուտանտների» նկարահանումների ավարտից հետո Fox-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթեյսի Սնայդերը ֆիլմի ժանրը բնութագրել է որպես «Ֆիլմ ուրվականներով տան մասին, ուր կան շատ դեռահասներ։ Մենք չենք տեսել որևէ սուպերհերոսական ֆիլմ, որի ժանրն ավելի նման լինի «Փայլ» ֆիլմին, այլ ոչ թե «մենք՝ պատանիներ ենք, եկեք փրկենք աշխարհը» ֆիլմի»-ին։ 2017 թվականի հոկտեմբերին Բունը պատմել է, որ «Մղձավանջ կնձնիների փողոցում 3. Երազի ռազմիկները» ֆիլմը նույնպես ազդեցություն է ունեցել ֆիլմի վրա, ֆիլմի գործողությունները կատարվում են մեր օրերում, Ուորլոքը ֆիլմում չի լինի, իսկ Դև-արջը չի լինի որպես ֆիլմի գլխավոր անտագոնիստ։ 2018 թվականի հունվարի 11-ին հայտարարվել է, որ ֆիլմի պրեմիերան տեղափոխվել է 2019 թվականի փետրվարի 22։ Պատճառն այն է, որ ստուդիան որոշել է ֆիլմը դարձնել ավելի սարսափելի, բայց չնայած դրան, ֆիլմն ստանալու է PG-13 վարկանիշ։ Սակայն արդեն նույն տարվա մարտի 26-ին հայտնի է դարձել, որ ֆիլմի պրեմիերան տեղափոխվել է 2019 թվականի օգոստոսի 2։ 2019 թվականի մարտին The Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ ֆիլմը հավանաբար կթողարկվի Disney+-ով, քանի որ 21st Century Fox-ի գնվել է Disney-ի կողմից։
Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվեց 2017 թվականի հոկտեմբերին Friday the 13th հեռուստաալիքով՝ ոգեշնչված «Այն» ֆիլմի կենտրենացված սարսափի տարածված հաջողությամբ։ Վիլկոմերսոնը նաև նշել է, որ թրեյլերներում Փինք Ֆլոյդի Another Brick in the Wall երգը։ Ալեքս Մաքլևին The A.V. Club ակումբի համար գրել է, որ նաև Բունը կպահի իր խոստումը սարսափ ֆիլմ ստեղծելու մասին, որ կստեղծի մի ֆիլմ, որը կտարբերվի սուպերհերոսների մասին ֆիլմերի ժանրից": Բունը, Լին, Բրահան, Զագան և Զինկևիչը պրոմո ներկայացրեցին ֆիլմը 2017 թվականի Comic Con Experience-ում։
Նեթ Ուոլքոթը և Մայք Մոգիսը, որ նախկինում նույնպես աշխատել էին Բունի հետ, 2017 թվականի դեկտեմբերին համաձայնել են ստեղծել երաժշտություն ֆիլմի համար։ 2018 թվականի մայիսին Մերիլին Մենսոնն ներկայացրել է «Cry Little Sister» երգի քավերը, որի պաշտոնական տարբերակը գրվել էր The Lost Boys (1987) ֆիլմի համար Ժերար ՄաքՄահոնի կողմից, և որի պրեմիերան կայացել էր Heaven Upside Down համերգային շրջագայության ժամանակ, նաև ձայնագրվել է հատուկ սաունդթրեք «Նոր մուտանտներ» ֆիլմի համար։
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր մուտանտներ» հոդվածին։ |
|