Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | Հայտնի է 1285 թվականից |
Թագ | Նորվեգիայի թագավորական թագ |
Շքանշաններ | Սուրբ Օլաֆի շքանշան |
Նորվեգիայի զինանշան (բուկմոլ՝ Norges riksvåpen), երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Իրենից ներկայացնում է թագավորական թագով պսակավորված կարմիր վահան` ոսկեգույն, թագադրված առյուծով, որը առջևի թաթերով բռնել է ոսկեգույն բռնակով արծաթե սակր։ Երկրի ղեկավարը օգտագործում է հատուկ անձնական զինանշան` ունենալով պատմուճան, Սուրբ Օլաֆի շքանշան և նորվեգական թագավորական թագ։ Նորվեգիայի զինանշանը Եվրոպայի ամենահին զինանշաններից է։ Ժամանակակից տեսքով հայտնի է 1285 թվականից Էրիկ Մագնուսսոն թագավորի մետաղադրամներից։
Այժմ Նորվեգիայում, համաձայն 1937 թվականի մարտի 19-ի թագավորական հրամանի, կա օրենք Պետական զինանշանի մասին, որտեղ ասվում է.
1. Նորվեգիայի պետական զինանշանը իրենից ներկայացնում է թագավորական թագով պսակավորված կարմիր վահան` ոսկեգույն, թագադրված առյուծով, որը առջևի թաթերով բռնել է ոսկեգույն բռնակով արծաթե սակր։ 2. Պետական զինանշանը պետք է լինի վահանաձև։ Վահանը պետք է պսակավորված լինի թագավորական թագով, որն առանձնանում է խաչով և իշխանությամբ։ 3. Պետական զինանշանի ցանկացած փոփոխություն, պետական մարմինների կողմից օգտագործվելու համար, պետք է համաձայնեցվի Արտաքին գործերի նախարարության հետ, բացի այն դեպքերից, երբ նրանք փոխվում են երկրի ղեկավարի կողմից։ 4. Նորվեգիայի Պետական կնիքը կազմված է թագավորական գահով պսակադրված Պետական զինանշանից և թագավորի ստորագրությամբ։ 5. Պետական զինանշանի և կնիքի մասին թագավորական հրամանը ուժի մեջ է մտնում 1905 թվականի դեկտեմբերի 14-ից։ |
Զինանաշանի վրա նորվեգական թագավորների կողմից առյուծն առաջին անգամ հայտնվել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Հոկոն 4-րդն ու նրա տղան իրենց վահանների վրա ունեին առյուծի պատկերը։ Իսկ Էյրիկ Մագնուսսոնը առյուծին ավելացրեց նաև սուրն ու զինվորական սակրը։ Այդ օրվանից ոսկեգույն թագադրված առյուծը, որը առջևի թաթերով բռնել է ոսկեգույն բռնակով արծաթե սակր, հանդիսանում է Նորվեգիայի անփոփոխ զինանշանը։
Առյուծն ուժի խորհրդանիշն է, իսկ սակրը` ոչ միայն հին նորվեգացիների սիրողական զենքն է, այլև Նորվեգիայի երկնային հովանավոր Սուրբ Օլաֆի պիտույքներից։ «Սուրբ Օլաֆի առասպելի» համաձայն, վերքը, որը հասցվել էր Օլաֆին սակրով, դարձել էր նրա մահվան պատճառ։
Զինանշանի օգտագործումը երբեք ամրագրված չի եղել օրենքով, այլ հիմնվել է միայն ավանդույթների վրա։ Ուշ միջնադարում սակրի բռնակը աստիճանաբար երկարացվել է, սակրը նմանվել է ալեբարդայի։ Իսկ ալեբարդան նորից սակրի է փոխարինվել 1844 թվականի հուլիսի 10-ի թագավորական հրամանով։
Նորվեգիայի զինանշանի վրա թագավորական թագի առկայության ավանդույթը վերաբերում է ռեֆորմացիայի ժամանակներին և վերջնականապես հաստատվել է 1671 թվականին, երբ միջնադարի բաց թագի փոխարեն պատկերել են փակ թագավորական թագով, որն առանձնանում է խաչով և իշխանությամբ։
1319 թվականին Նորվեգիան Շվեդիայի տիրապետության տակ էր, իսկ ավելի ուշ` Դանիայի։ Միայն 1905 թվականին Նորվեգիայի պետականությունը լիովին վերականգնվեց։
1905 թվականի հունիսի 7-ին Նորվեգիայի պառլամենտը չեղյալ հայտարարեց շվեդ-նորվեգիական պայմանագիրը և դրանից հետո Նորվեգիան գլխավորեց անկախ օրենսդրական միապետությունը։ Նորից ընտրված Նորվեգիայի թագավոր Հոկոն 7-րդի 1905 թվականի դեկտեմբերի 14-ի թագավորական դեկրետով հաստատվեց նոր Պետական զինանշանի նախագիծը, որը պետք է դառնար վերադարձ միջնադարի կանոնին և գործնականորեն տարբերվում էր 12-13-րդ դարերում հին դրամների և կնիքների վրա պատկերվածից։
1937 թվականի մարտի 19-ի թագավորական դեկրետով Պետական զինանշանի պատկերը նորից փոխվեց։ Զինանշանը ստացավ իր այժմեական տեսքը։
Զինանշանի վրա վերջին փոփոխությունները կատարվել են 1992 թվականի դեկտեմբերի 16-ին։ Թեթևակի փոխվել է առյուծի բաշի և առջևի թաթերի ուրվագծերը։
1905 թվականի դեկտեմբերի 30-ին հատուկ Թագավորական հրամանով ներմուծվեց Նորվեգիայի թագավորական զինանշանը, որը պետք է դառնար իշխանության ղեկավարի անձնական զինանշանը և Պետական զինանշանից տարբերվում էր նրանով, որ առանց թագի նորվեգական վահանը տեղադրված էր ոսկեգույն ծոպերով ծիրանագույն պատմուճանի ֆոնին` թագադրված նորվեգական թագավորական թագով։ Վահանը շրջապատված էր Սուրբ Օլաֆի շքանշանի շղթայով։
12-րդ դարում ասպետական պահպանիչ հանդերձանքի և փակ սաղավարտի հայտնվելով` անհնարին դարձավ տեսնել զինվորների դեմքերը և տեսակավորել նրանց «մերոնք-թշնամի»։ Ճակատամարտի ժամանակ դա կարող էր խնդիր առաջացնել, և դրանից ելնելով անհրաժեշտություն առաջացավ զինվորների հեռվից տեսնելու տարբերիչ նշանների։