Շապադա դուս Վեադեյրուս

Շապադա դուս Վեադեյրուս
Տեսակազգային պարկ
Կազմված էՍեռադո
Մասն էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԳոյաս
Աշխարհագրական տեղադրաումVeadeiros Uplands?
Հիմնվել է1961
Մակերես647 կմ²
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Շապադա դուս Վեադեյրուսը գտնվում է Բրազիլիաում
Շապադա դուս Վեադեյրուս

Շապադա դուս Վեադեյրուս (պորտ.՝ Chapada dos Veadeiros), ազգային պարկ Բրազիլիայում, ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ (2001)։ Դա հնագույն սարավանդ է, որի տարիքը 1,8 միլիարդ տարի է։ Աշխարհագրական տեսանկյունից այգին գտնվում է Գոյաս նահանգում։ Այն հիմնադրվել է 1961 թվականի հունվարի 11-ին՝ 6250 կմ² տարածքով։ Հետագա տարիներին այգու տարածքը բազմիցս կրճատվել է և ներկայում կազմում է 650 կմ²։ 2017 թվականի հունիսին Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը հայտարարել է այգու տարածքը մինչև 2400 կմ² ընդարձակելու մասին։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

Տարեկան միջին ջերմաստիճանը 24-26 աստիճան է։ Նվազագույնը լինում է 4-8 աստիճան, իսկ առավելագույնը՝ 40-42:

Սարավանդը, որի վրա գտնվում է այգին, գտնվում է ծովի մակարդակից 600-ից 1650 մ բարձրության վրա։ Այն Կենտրոնական Բրազիլիայի ամենաբարձր հարթավայրն է։ Գերիշխող լեռնագագաթը Սեռա դա Սանտանան է (1691 մ)։ Լեռները կազմված են քվարցից, որոշ տեղերում երևում են բյուրեղները։ Կան մեծ թվով ջրվեժներ, որոնցից ամենամեծը՝ Ռիո Պրետո ջրվեժը, ունի 120 մ բարձրություն։

Այգում կան ավելի քան 25 տեսակ խոլորձներ, արմավենիներ, պղպեղազգիներ և այլն։ Կենդանիներից և թռչուններից հանդիպում են յագուարներ, ճահճային եղջերուներ, գետակինճեր, զրահակիրներ, տուկաններ, անգղեր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Cerrado Protected Areas: Chapada dos Veadeiros and Emas National Parks». Paris, France: UNESCO. 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  2. Pinto, Fernanda Iema. «Chapada dos Veadeiros» (Portuguese). Folha Online. Վերցված է 2007 թ․ փետրվարի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Jenny Gonzales (09.06.2017). «In rare move, Brazil's Temer ups conserved lands by 282,000 hectares» (անգլերեն). Mongabay. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շապադա դուս Վեադեյրուս» հոդվածին։