| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Արևելյան Շվեյցարիա և Հյուսիսարևելյան Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Շաֆֆհաուզեն | ||||
Ամենաբարձր կետ | Hagen? | ||||
ԲԾՄ | 392 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Cantonal Council of Schaffhausen? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 81 991 մարդ (դեկտեմբերի 31, 2018) | ||||
Տարածք | 298,42 կմ² | ||||
Հիմնադրված է | 1501 թ. | ||||
Սահմանակցում է | Բադեն-Վյուրթեմբերգ, Ցյուրիխ, Տուրգաու և Բյուզինգեն ամ Հոխրհայն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-SH | ||||
Ավտոմոբիլային կոդ | SH | ||||
sh.ch(գերմ.) | |||||
Շաֆհաուզեն (գերմ.՝ Schaffhausen; ֆր.՝ Schaffhouse; իտալ.՝ Sciaffusa; Schaffusa), գերմանախոս ոչ մեծ կանտոն Շվեյցարիայի հյուսիսային մասում։ Վարչական կենտրոնը նույնանուն քաղաքն է։
Կանտոնը տարածվում է Հռենոս գետի երկու ափերին (հիմնականում աջ ափին. ձախ ափին միայն մի փոքր մասն է ընկած), Կոնստանս լճից արևմոտք; Զբաղեցնում է 298 քառակուսի կիլոմետր տարածք։ Ընդ որում՝ 134.4 քառակուսի կիլոմետրը (կամ՝ շուրջ 45%-ը) օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, դրանից մի փոքր պակաս տարածք՝ 128.7 քառակուսի կիլոմետր (մոտավորապես 43%) անտառապատ է։ Արտադրական նպատակներով օգտագործվում է 31.8 քառակուսի կիլոմետրը (կամ՝ շուրջ 10%-ը), և միայն 3,8 քառակուսի կիլոմետր (1.3%) են կազմում ոչ արտադրական տարածքները (գետեր, լճեր, լեռներ)։
Միջին դարերում Շաֆհուզենը եղել է քաղաք-պետություն, որը 1045 թվականից իր դրամն է հատել, 1501 թվականից էլ շվեյցարական համադաշնության մաս է կազմել։
Կանտոնը վարչականորեն բաժանված է հետևյալ 27 համայնքների.
2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 81,991։ Նրանցից 16,323-ը կամ ամբողջ բնակչության շուրջ 21,9 %-ը օտարերկրացիներ էին։ Գերմաներեն խոսվածքը և բողոքական դավանանքը գերակշռում են. բողոքականներ են բնակիչների շուրջ 50, կաթոլիկներ՝ 24 տոկոսը։
Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.
Տարին | 1850 | 1880 | 1900 | 1950 | 1970 | 2000 |
---|---|---|---|---|---|---|
Բնակչությունը | 35 300 | 38 241 | 41 514 | 57 515 | 72 854 | 73 392 |
Լեզուն | ||||||
Գերմաներեն | 38 117 | 40 290 | 55 257 | 61 518 | 64 323 | |
Իտալերեն | 39 | 886 | 1 490 | 6 682 | 1 897 | |
Ֆրանսերեն | 149 | 264 | 529 | 553 | 370 | |
Ռոմանշերեն | 4 | 16 | 101 | 139 | 80 | |
Այլ | 39 | 58 | 138 | 3 962 | 6 722 | |
Դավանանքը | ||||||
Բողոքական | 33 880 | 33 897 | 34 046 | 44 408 | 46 772 | 37 025 |
Կաթոլիկ | 1 411 | 4 154 | 7 403 | 12 431 | 23 277 | 17 790 |
Շվեյց. քրիստ.-կաթոլիկ եկեղեցի | 275 | 192 | 83 | |||
Այլ | 9 | 297 | 65 | 401 | 2 613 | 18 494 |
Ազգությունը | ||||||
Շվեյցարացի | 33 938 | 33 963 | 33 860 | 53 950 | 58 907 | 58 290 |
Այլ | 1 362 | 4 278 | 7 654 | 3 565 | 13 947 | 15 102 |
Շաֆհաուզենը տնտեսապես ներգրավված է Ցյուրիխի մետրոպոլիսային տարածաշրջանում։
Կանտոնի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է խաղողագործությունը. այստեղ աճեցվում են հանրաճանաչ ռիսլինգ և այլ խաղողատեսակներ։ Արդյունաբերության բնագավառում կարևոր դեր են խաղում մետաղագործությունը, մեքենաշինությունը, ժամացույցագործությունը, ոսկերչությունը։ Համեմատաբար փոքր են տեքստիլի, կաշվեղենի, ցեմենտի, թղթի,ապակեգործական արտադրությունների, քիմիական արդյունաբերության ծավալները։ Կանտոնում կա նաև գարեջրի գործարան։
Ռայնաուում գործում է հիդրոէլեկտրակայան, որի արտադրանքը սպառվում է ոչ միայն կանտոնում, այլև նրա սահմաններից դուրս։ Էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են Ռայնֆելդենի քիմիական ձեռնարկությունները, Նոյհաուզեն ամ Ռայնֆալի ալյումինի գործարանը, կանտոնի վարչական կենտրոնը՝ Շաֆհաուզեն քաղաքը։ Կանտոնում իրենց գործունեությունն են ծավալել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպես՝ Tyco International-ը, Tyco Electronics-ը, SIG-ը, Georg Fischer AG-ը, International Watch Company-ն, Cilag AG-ը...
Շաֆհաուզենի տարածքով է անցնում Միլան-Ցյուրիխ-Շտուտգարտ անչափ բանուկ երկաթուղին, որն սպասարկում են Շվեյցարիայի Համադաշնության և Գերմանիայի Դաշնության գնացքներն ու երկաթուղայինները։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաֆհաուզեն (կանտոն)» հոդվածին։ |
|