Շքանարգիզազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae) J.St.-Hil., 1805 |
Շքանարգիզազգիներ (լատին․՝ Amaryllidáceae), միաշաքիլ բույսերի ընտանիք։ Ավելի վաղ այս ընտանիքը սովորաբար ներառել են Շուշանածաղկավորների կարգում, APG II դասակարգման համակարգում ընտանիքը ներառված է Asparagales ընտանիքում։
Շքանարգիզազգիների մեծամասնությունը սոխուկավոր բազմամյա խոտաբույսեր են, երբեմն հզոր կոճղարմատով և պալարասոխուկներով։
Տերևները հերթադիր են, շատ տեսակների մոտ հյութալի, պատված մոմե նստվածքով կամ խիտ խավավոր։
Ծաղկելիս բույսին բնորոշ է երկսեռ ակտինոմորֆ և զիգոմորֆ ծաղիկները՝ հովանոցում հավաքված փնջեր կամ գլխիկներ, հազվադեպ ծաղիկները միայնակ են։ Ծաղկաբույլը մինչև ծաղկելը պատված է թաղանթավոր ծածկույթով, մանրածաղիկ տեսակների մոտ վառ գունավորված է։ Ծաղկապատյանը պարզ է, վեցանադամյա (երկու եռանդամ շրջաններից), պսականման, մեծ մասամբ սերտաճած կամ ազատ, մասամբ էլ պսակաթերթիկով։ Առէջները վեցն են, հազվադեպ՝ ավելի քիչ կամ շատ։ Վարսանդը կազմված է երեք սովորաբար սերտաճած պտղատերևներից։ Շուշանազգիներ ընտանիքի բույսերից տարբերակիչ հատկանիշներից մեկը շքանաքգիզազգիների ստորին սերմնարանն է։
Պտուղը տուփիկ է, հազվադեպ՝ հատապտուղ։
Ընտանիքի արեալը ընդգրկում է բոլոր մայրցամաքները, բացի Անտարկտիդայից․ շքանարգիզազգիները հատկապես առատ են արևադարձային և մերձարևադարձային գոտիներում՝ Կապի բուսական շրջան, Կենտրոնական և Հարավային Ամերիկա։ Ռուսաստանում և հարակից երկրներում կան 7 ցեղ և 30 տեսակ։
Սոխ ցեղի որոշ տեսակներ մարդու կողմից սովորաբար կիրառվում է սննդի մեջ որպես համեմունք։
Որոշ շքանարգիզազգիներ կիրառվում են բժշկության մեջ և հեմեոպաթիայում։
Որոշ տեսակների հյութը պարունակում է ալկալոիդներ, որոնք կարող են մարդու մաշկի հետ շփումից առաջացնել այրվածքներ։ Շատ տեսակների սոխուկներ թունավոր են՝ իրենց մեջ ալկալոիդներ պարունակելու պատճառով։ Թունավորների են պատկանում Սպիտակածաղիկ և Ձնծաղիկ ցեղերը։
Ունգերնիայի սոխուկներից ստացվում է սոսինձ։
Նարգիզի տեսակները եթերայուղաբեր են։
Ըստ տարբեր տվյալների՝ ընտանիքի մեջ մեջ են մտնում 60-75 ցեղ և ավելի քան 2000 տեսակ։ GRIN տվյալներով ընտանիքի մեջ են մտնում 66 ցեղ, այդ թվում՝ երկու հիբրիդային ցեղ։ The Plant List-ի 2013 թվականի տվյալներով՝ ընտանիքի մեջ է մտնում 80 ցեղ և 2258 տեսակ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շքանարգիզազգիներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շքանարգիզազգիներ» հոդվածին։ |
|