Ուդո Յուրգենս | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Udo Jürgens |
Ի ծնե անուն | գերմ.՝ Jürgen Udo Bockelmann |
Նաև հայտնի է որպես | Udo Bolán և Udo Jürgens |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1934 Կլագենֆուրտ, Ավստրիա |
Երկիր | Ավստրիա, Շվեյցարիա և Նացիստական Գերմանիա |
Մահացել է | դեկտեմբերի 21, 2014 (80 տարեկան) Մյունստեռլինգեն, Տուրգաու, Շվեյցարիա |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | փոփ, Հիթ և շանսոն |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Ամուսին | Panja Jürgens? և Corinna Jürgens? |
Պարգևներ | |
Կայք | udojuergens.de |
Ստորագրություն | |
Udo Jürgens Վիքիպահեստում |
Ուդո Յուրգենս (գերմ.՝ Udo Jürgens, սեպտեմբերի 30, 1934, Կլագենֆուրտ, Ավստրիա - դեկտեմբերի 21, 2014, Մյունստեռլինգեն, Տուրգաու, Շվեյցարիա), շանսոն և փոփ ժանրերի ավստիրացի երգիչ և կոմպոզիտոր, 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանալեզու էստրադայի նշանավոր դեմքերից մեկը։
Ուդոյի պապը եղել է ծնունդով Բրեմենից, նախահեղափոխական Ռուսաստանում բանկերից մեկում աշխատել է տնօրենն էր, իսկ հայրը՝ Ռուդոլֆ Բոկելմանը, ծնվել է Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո հոր ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել չեզոք երկիր՝ Շվեդիա։ Պատերազմի ավարտից հետո ընտանիքը տեղափոխվել է Կարինթիա նահանգում գտնվող պապի ֆերմա։
Ուդո Յուրգենսի մանկությունն անցել է Մագդալենսբերգի ընտանեկան ամրոցում։ 5 տարեկանից Ուդոն սկսել է հարմոնիկա նվագել, 7 տարեկանից՝ ակորդեոն, 13 տարեկանում տիրապետել է դաշնամուրին։ 1948 թվականից սովորել է Կլագենֆուրտի կոնսերվատորիայում։ 1950 թվականին հաղթել է ավստրիական ռադիոյի կազմակերպած կոմպոզիտորների մրցույթում։ Ուսումն ավարտելուց հետո Ուդոն իր ստեղծած խմբի հետ հանդես է եկել ռեստորաններում։ 1954 թվականին նա հրավեր է ստացել համագործակցելու Բեռլինի RIAS բիգ-բենդի ղեկավար Վերներ Մյուլլերի հետ և ստորագրել է իր առաջին ձայնասկավառակի թողարկման պայմանագիրը։ 1961 թվականին Շիրլի Բեսիի կատարմամբ նրա հեղինակած «Reach for the Stars» երգը համաշխարհային ճանաչում է ստացել։ 1964 թվականին առաջին անգամ ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ երգի մրցույթում, որտեղ նրա «Warum nur warum?» երգը զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Հաջորդ մրցույթին նա «Sag ihr, ich laß sie grüßen» երգով զբաղեցրել է չորրորդ տեղը։ Ուդոյի երրորդ փորձը ամենահաջողն է ստացվել․ նա 1966 թվականին դարձել է Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող՝ «Merci Chérie» երգով, որից հետո երգիչը հաջող համերգային շրջագայություններ ունեցել աշխարհի մի շարք երկրներում։
1978 թվականին Արևմտյան Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի հետ ձայնագրել է «Buenos dias, Argentina» երգը, որի սկավառակը երկու ամիս անց դարձել է պլատինե, իսկ երգիչը արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ 1992 թվականին Վիեննայի Դոնաուինզել կղզում նրա ելույթը 1992 թվականին մինչ օրս համարվում է Եվրոպայի տարածքում ամենախոշոր համերգներից մեկը։
Ուդո Յուրգենսը ձայնագրել է ավելի քան 900 երգ, որոնք զետեղված են 50 ալբոմում։
Նրա ամենահայտնի երգերից են «Տասնյոթ տարեկան, շիկահեր», «Անուշկա», «Մաթիլդա», «Արևը նորից ծագում է», «Բամբակի դաշտեր», «Գիշերն է գալիս, սենորիտա», «Քո մենակությունը», «Սիրելի հայրենիք», «Մի տեղ ցույց տուր ինձ արևի տակ» և այլն։ Բացի երգերից, նա մյուզիքլների և սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է։
1994 և 2004 թվականներին թողարկել է իր հուշերի երկու գիրք, որոնցից երկրորդն իրենից ներկայացնում է երգչի և նրա նախնիների կյանքի մասին ընտանեկան սագա։
Ուդո Յուրգենսն ապրել է Շվեյցարիայում, որտեղ քաղաքացիություն է ստացել 2007 թվականին։
Ուդո Յուրգենսը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 21-ին, թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։
Աղյուսակում ներկայացված են Ուդո Յուրգենսի ալբոմների զբաղեցրած տեղերը Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի չարթերում։
Ալբոմ | Տարեթիվ | Գերմանիա | Ավստրիա | Շվեյցարիա |
---|---|---|---|---|
Portrait In Musik | 1965 | 4 | 4 | - |
Françoise und Udo | 1966 | 9 | 14 | - |
Was ich dir sagen will | 1967 | 2 | 2 | - |
Portrait In Musik II | 1967 | - | - | - |
Chansons | 1967 | - | - | - |
Seine großen Erfolge | 1967 | 16 | 13 | - |
Wünsche zur Weihnachtszeit | 1967 | - | - | - |
Udo | 1968 | 2 | 3 | - |
Mein Lied für dich | 1968 | 5 | 2 | - |
Udo '70 | 1969 | 2 | 1 | - |
Udo Live | 1969 | 1 | 1 | - |
Udo '71 | 1970 | 4 | 1 | - |
Das goldene Udo-Jürgens-Album | 1970 | 8 | - | - |
Zeig mir den Platz an der Sonne | 1971 | 16 | - | - |
So weit die Züge geh’n | 1971 | 40 | - | - |
Ich bin wieder da | 1972 | 34 | 8 | - |
Udo in Concert | 1973 | - | - | - |
Es ist Zeit für die Liebe | 1973 | - | - | - |
Johnny und Jenny (Alle Kinder dieser Welt) | 1973 | - | - | - |
Udo heute | 1974 | 39 | - | - |
Meine Lieder | 1975 | 3 | - | - |
Udo '75 — Ein neuer Morgen | 1975 | 12 | - | - |
Udo 40 | 1976 | 10 | - | - |
Meine Lieder 2 | 1976 | 21 | 11 | - |
Udo Live '77 | 1977 | 18 | 9 | - |
Meine Lieder 77 | 1977 | 28 | - | - |
Lieder, die auf Reisen gehen | 1977 | - | 11 | - |
Buenos dias, Argentina | 1978 | 1 | 5 | - |
Ein Mann und seine Lieder — Live | 1978 | - | - | - |
Udo '80 | 1979 | 10 | 6 | - |
Nur ein Lächeln | 1980 | 61 | - | - |
Meine Lieder sind wie Hände — Live | 1980 | - | - | - |
Willkommen in meinem Leben | 1981 | 29 | - | - |
Leave a little love | 1981 | - | - | - |
Silberstreifen | 1982 | 39 | - | - |
Lust am Leben | 1983 | 20 | 14 | - |
Traumtänzer | 1983 | 24 | - | - |
Hautnah | 1984 | 12 | 7 | 24 |
Live und hautnah | 1985 | - | - | - |
Treibjagd | 1985 | 26 | 17 | - |
Meine größten Erfolge | 1985 | 34 | - | - |
Deinetwegen | 1986 | 33 | 29 | - |
Das Live-Konzert '87 | 1987 | 45 | - | - |
Das blaue Album | 1988 | 14 | 11 | 17 |
Sogar Engel brauchen Glück | 1989 | 25 | - | - |
Ohne Maske | 1989 | 27 | - | - |
Sempre Roma | 1990 | - | - | - |
Live ohne Maske | 1990 | - | - | - |
Traumschiff (Soundtrack) | 1990 | - | - | - |
Geradeaus | 1992 | 60 | 24 | - |
Open Air Symphony | 1992 | - | 37 | - |
Café Größenwahn | 1993 | - | 23 | - |
Aber bitte mit Sahne — Seine größten Hits | 1994 | 26 | 9 | - |
140 Tage Café Größenwahn — Tour 94/95 | 1995 | - | - | - |
Zärtlicher Chaot | 1996 | 91 | 20 | - |
Gestern-Heute-Morgen | 1996 | 54 | 17 | - |
Gestern-Heute-Morgen Live '97 | 1997 | - | 34 | - |
Der erste Sahne Mix | 1997 | 50 | 24 | - |
Aber bitte mit Sahne — Vol.2 | 1998 | 34 | 21 | - |
Romantische Gefühle | 1998 | 93 | - | - |
Ich werde da sein | 1999 | 17 | 15 | - |
Mit 66 Jahren (Was wichtig ist) | 2000 | 9 | 6 | 41 |
Mit 66 Jahren — Live 2001 | 2001 | 51 | 23 | - |
Es lebe das Laster | 2002 | 27 | 8 | - |
Es werde Licht — meine Winter- & Weihnachtslieder | 2003 | 53 | 9 | - |
Es lebe das Laster — Udo live | 2004 | 61 | 45 | - |
Aber bitte mit Sahne (Jubiläums Edition) | 2004 | 29 | 5 | 48 |
Jetzt oder nie | 2005 | 14 | 2 | 47 |
Der Solo-Abend | 2006 | 47 | 47 | - |
Jetzt oder nie — Live | 2006 | - | 48 | - |
Einfach ich | 2008 | 5 | 2 | 34 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուդո Յուրգենս» հոդվածին։ |
|