Ուիլյամ Անդերս (անգլ.՝ William Anders, հոկտեմբերի 17, 1933(1933-10-17), Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), ԱՄՆ-ի ռագմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր, ՆԱՍԱ-ի աստղագնաց, ինժեներ-էլեկտրիկ, միջուկային ինժեներ։ 1955 թվականին ավարտել է ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան, 1962 թվականին՝ ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտը և ստացել գիտությունների մագիստրոսի կոչում։ ԱՄՆ-ի աստղագնացների խմբում ընդգրկվել է 1963 թվականից։ 1968 թվականի դեկտեմբերի 21-ից մինչե դեկտեմբերի 27-ը Ֆրենկ Բորմանի և Ջեյմս Լովելի հետ, որպես երրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ապոլոն-8» տիեզերանավով, որը պատմության մեջ առաջին անգամ մտել է Լուսնի ուղեծիր և Երկրի այդ բնական արբանյակի շուրջը գործել է 10 պտույտ։ Այդ ընթացքում Անդերսը լուսանկարներ է կատարել ու հեռահաղորդել Երկիր։ Դրանց թվում էր Երկրի ծագելը (Earthrise) պատկերող նշանավոր լուսանկարը։
Իր մասնագիտական ու զինվորական գործունեությունն առաջ տանելուց բացի՝ Անդերսը եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Նորվեգիայում (1976-1977 թվականներին)։
1984 թվականին նրան ընտրել են ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ՝ հաշվի առնելով միջուկային ճարտարագիտության, տիեզերքի հետազոտման և ուսումնասիրման ասպարեզներում, ինչպես նաև միջուկային, օդագնացային, տիեզերագիտական ազգային քաղաքականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը։
Պարգևներ
Ռազմաօդային ուժերում լավագույն ծառայության համար մեդալ
ՆԱՍԱ-ի՝ լավագույն ծառայության համար մեդալ
Միջուկային կարգավորման հանձնաժողովի՝ լավագույն ծառայության համար մեդալ
National Geographic ընկերության Hubbard մեդալ հետազոտական աշխատըանքի համար
Collier Trophy Harmon Trophy, Dr. Robert H. Goddard Memorial Trophy, General Thomas D. White USAF Trophies
Նվաճումների ամերիկյան ակադեմիայի Golden Plate մրցանակ(1969)
Օդագնացության ամերիկյան ընկերության՝ թռիչքային նվաճումների համար մրցանակ
Պաշտպանության նախապատրաստության ամերիկյան ընկերության մրցանակ(1993)
2018 թվականի հոկտեմբերին աստղագիտության միջազգային միությունը Լուսնի երևացող մասի խառնարաններից մեկը, որը պատկերվել է Անդերսի լուսանկաներից մեկում, անվանել է "Anders' Earthrise":
Ապոլլոն-8 տիեզերանավի անձնակազմի մյուս անդամների պես Անդերսը ստացել է AIAA-ի Haley Astronautics Award:
Անդերսին նվիրված անկյուններ են հանդիսավորությամբ բացվել Նյու Մեքսիկոյի տիեզերագնացության պատմության միջազգային փառքի սրահում (1983),, Air & Space միջազգային փառքի սրահ (1990), ԱՄՆ-ի աստղագնացության փառքի սրահում (1997), ավիացիայի ազգային փառքի սրահում (2004)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 389)։