Ուիլյամ Ջոյս անգլ.՝ William Brooke Joyce | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1906 կամ 1906 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 3, 1946 կամ 1946 |
Մահվան վայր | HM Prison Wandsworth, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Bohermore |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն, ԱՄՆ և Նացիստական Գերմանիա |
Կրթություն | Coláiste Iognáid, Galway?, Քինգս քոլեջ և Բիրքբեք, Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և ռադիոհաղորդավար |
Կուսակցություն | Բրիտանիայի ֆաշիստների միություն և National Socialist League? |
William Joyce Վիքիպահեստում |
Ուիլյամ Բրուք Ջոյս (անգլ.՝ William Joyce, ապրիլի 24, 1906 կամ 1906, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 3, 1946 կամ 1946, HM Prison Wandsworth, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), նացիստ քարոզիչ, որը գերմանական ռադիոյով վարել է անգլալեզու հաղորդում։ Բրիտանիայում նա հայտնի է Լորդ Հո Հո անունով (անգլ.՝ Lord Haw-haw)։ Պատճառը Ջոյսի բրիտանական առոգանությունն էր, որը բնորոշ էր Անգլիայի բարձր դասակարգին։
Ծնվել է կաթոլիկ իռլանդացու և բողոքական անգլիացու ընտանիքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Անգլիա։ Ավարտել է Լոնդոնի համալսարանը։ Ջոյսը եղել է յունիոնիզմի մոլի կողմնակից և դեռ մանուկ տարիքում Իռլանդիայի հանրապետական բանակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցել բրիտանացիներին։ Յունիոնիզմը գաղափար էր, որի կողմնակիցները ցանկանում էին Իռլանդիան տեսնել Մեծ Բրիտանիայի կազմում։
1923 թվականին դարձել է հակակոմունիստական ոչ մեծ խմբի անդամ։ 1924 թվականին Պահպանողական կուսակցության նիստի ժամանակ հարձակման է ենթարկվել, որի արդյունքում վնասվել է Ուիլյամի այտը։ 1932 թվականին անդամակցել է Ֆաշիստների բրիտանական միությանը (British Union of Fascists), որի ղեկավարումն ստանձնել է Օսվալդ Մոսլին։ Զբաղվել է քարոզչական հարցերով։
1937 թվականին վիճել է Մոսլիի հետ, դուրս եկել Ֆաշիստների բրիտանական միությունից և խորհրդարանի պատգամավոր Ջոն Բեքեթի հետ միասին հիմնադրել Նացիոնալ-սոցիալիստական լիգան (National Socialist League), որը դավանում էր հակահրեական և հակակապիտալիստական գաղափարներ։
1939 թվականի օգոստոսի վերջին, տեղեկանալով հնարավոր ձերբակալության վերաբերյալ, կնոջ հետ միասին փախել է Գերմանիա։
1940 թվականին ընդունել է գերմանական քաղաքացիություն (մինչ այդ եղել է ԱՄՆ քաղաքացի), դարձել «Խոսում է Գերմանիան» (անգլ.՝ Germany calling) ռադիոկայանի անգլալեզու հաղորդման վարող։ Ջոյսի հաղորդումներն իր սարկաստիկ կատակների համար մեծ հեղինակություն է վայել բրիտանացիների շրջանում, սակայն բովանդակությունը վստահություն չի առաջացրել։
1945 թվականին ձերբակալվել է բրիտանական զորքերի կողմից։ Պետական դավաճանության համար կախաղան է բարձրացվել բրիտանական իշխանությունների կողմից, չնայած, որ չի եղել Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Դահիճը եղել է բրիտանացի հայտնի դահիճ Ալբերտ Փիրփոինթը։ Դատավճիռը ի կատար է ածվել Ուանդսվորթ բանտում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ջոյս» հոդվածին։ |
|