Ուլաֆ V (Ալեքսանդեր Էդուարդ Քրիստիան Ֆրեդերիկ) (նորվ.՝ Olav V, հուլիսի 2, 1903, Մեծ Բրիտանիա - հունվարի 17, 1991, Օսլո, Նորվեգիա), Նորվեգիայի թագավոր 1957 թվականից, գեներալ և ծովակալ (1939)։
Կենսագրություն
1921 թվականից պետական խորհրդի անդամ։ 1924 թվականին ավարտել է բարձրագույն ռազմական դպրոց Նորվեգիայում, 1926 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի պետական էկոնոմիկայի ֆակուլտետ։
Նորվեգիայի գերմանաֆաշիստ օկուպացիայի (1940-1945) ժամանակ գտնվել է Մեծ Բրիտանիայում։ 1944-1945 թվականներին եղել է Մարտնչող Նորվեգիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։
1945 թվականի մայիսին վերադարձել է Նորվեգիա։ 1955 թվականից՝ ռեգենտ, գահ է բարձրացել 1957 թվականի սեպտեմբերի 21-ին հոր՝ Նորվեգիայի թագավոր Հոկոն VII-ի մահից հետո։
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|