Չարթվել

Չարթվելի համայնապատկերը

Չարթվել (անգլ.՝ Chartwell), Ուինսթոն Չերչիլի չափահաս տարիքում բնակվելու հիմնական առանձնատան անվանումը։ Չերչիլը և իր կին Կլեմենտինան գնել են Ուեսթերհամից 2 կմ մղոն հարավ գտնվող այս տունը 1922 թվականին։ Ձեռք բերելուց հետո նրանք հիմնովին ձևափոխել և վերանորոգել են տունը։

Պատմություն

Այս տարածքում առանձնատունը կառուցված է եղել առնվազն արդեն 16-րդ դարի սկզբում և կոչվել է Ուոլ Սթրիթ ((անգլ.))։ Այս տան մեջ է ժամանակավորապես բնակվել Հենրի VIII թագավորը, երբ նա հանդիպում էր Աննա Բոլեյնի հետ հարևան Հյուեր ամրոցում (անգլ.՝ Hever Castle)։ Առանձնատունը հիմնովին վերանորոգվել և լայնացվել է 19-րդ դարում։ Համաձայն Ազգային ֆոնդի, այն դարձել է Վիկտորիական ժամանակաշրջանի ճարտարապետության ամենաանդուր օրինակներից մեկը։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 The National Trust, Chartwell, 1992, p.13
  2. The National Trust, Chartwell, 1992, p.12