Црна Гора Crna Gora Մոնտենեգրո |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Oj, svijetla majska zoro | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Պոդգորիցա | |||
Պետական լեզուներ | Չեռնոգորերեն | |||
Կառավարում | Նախագահական Հանրապետություն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 14,026 կմ² | ||
- | Ջրային (%) | 0.015% | ||
Բնակչություն | ||||
- | 2011 մարդահամարը | 625,266 | ||
- | Խտություն | 44.9 /կմ² 115.6 /մղոն² |
||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .me | |||
Հեռախոսային կոդ | +382 |
Մոնտենեգրո (չեռն.՝ Crna Gora / Црна Гора – «Սև Լեռ»), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։ 2010 թվականին ստացել է Եվրամիության անդամության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ։ 2017 թվականին անդամագրվել է ՆԱՏՕ-ին։
Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։
Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ։
Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան։
Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է։ Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է։ Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոգորիա» հոդվածին։ |
|