Պավել Յոսեֆ Շաֆարիկ սլովակ.՝ Pavol Jozef Šafárik | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1795 |
Ծննդավայր | Կոբելիարովո, Gömör és Kis-Hont County, Հունգարիայի թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 26, 1861 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ, լեզվաբան, բանաստեղծ, պատմաբան, մանկավարժ, լրագրող, գրող, ուսուցիչ, բանասեր, համալսարանի դասախոս, փիլիսոփա և ազգագրագետ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Կրթություն | Ենայի համալսարան և Jovan Jovanović Zmaj Gymnasium (Novi Sad)? |
Անդամակցություն | Սերբական գրականության ընկերություն, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, BBAW?, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Կրակովի գիտական ընկերություն |
Աշխատավայր | Պրահայի Կարլի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Վոյտեխ Շաֆարիկ |
Ազգականներ | Konstantin Jireček? |
Pavel Jozef Šafárik Վիքիպահեստում |
Պավել/Յոսեֆ Շաֆարիկ, Շաֆարժիկ ( չեխ․՝ Pavel Josef Šafařík, սլովակ.՝ Pavol Jozef Šafárik, մայիսի 13, 1795, Կոբելիարովո, Gömör és Kis-Hont County, Հունգարիայի թագավորություն - հունիսի 26, 1861, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն), սլովակ և չեխ ազգային շարժման գործիչ, պատմաբան, բանասեր, բանաստեղծ։
1817 թվականին ավարտել է Ենայի համալսարանը։ Ֆրանտիշեկ Պալացկու հետ համահեղինակությանբ գրել է «Չեխական պոեզիայի ակունքները» աշխատությունը, որ լույս է տեսել 1818 թվականին։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ ունեցել է լիբերալ-բուրժուական դիրքորոշում։ Շաֆարիկը առաջինն էր սլավոնագետներից, որ կիրառել է պատմահամեմատական մեթոդը սլավոն ժողովուրդների ուսումնասիրման հարցում, փորձել ցույց տալ սլավոնների դերը համաշխարհային պատմության մեջ։ Գրել է աշխատություններ սլավոնական գրականության, լեզվի, պատմության, ազգագրության, բանահյուսության և հնագիտության վերաբերյալ («Սլավոնական հնություններ», 1837, «Սլավոնական ազգագրություն», 1843)։
Մեծ ազդեցություն է գործել սլավոնագիտության զարգացման վրա։ 1839 թվականին ընտրվել է Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 475)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Յոսեֆ Շաֆարիկ» հոդվածին։ |
|