Պորտ Էլիզաբեթ

Բնակավայր
Պորտ Էլիզաբեթ
անգլ.՝ Port Elizabeth
կոսա՝ iBhayi
աֆրիկաանս՝ Die Baai
կոսա՝ Gqeberha
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1820 թ.
Մակերես1845 կմ²
ԲԾՄ15 մետր
Բնակչություն312 392 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ6001 և 6000
Պորտ Էլիզաբեթ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Պորտ Էլիզաբեթ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Պորտ Էլիզաբեթ (անգլ.՝ Port Elizabeth, աֆրիկաանս՝ Die Baai, կոսա՝ Ibhayi), Հարավաֆրիկյան Հանրապետության Արևելյան Կապ նահանգում գտնվող քաղաք, Նելսոն Մանդելայի ծովախորշի քաղաքային շրջանի վարչական կենտրոն։ Պորտ Էլիզաբեթը նաև Սառա Բաարտման գավառի վարչական կենտրոնն է, թեև գտնվում է Նելսոնն Մանդելայի ծովախորշի քաղաքային շրջանում։ Քաղաքն ընկած է Հնդկական օվկիանոսի Ալգոա ծոցի ափերին, Քեյփթաունից 770 կմ արևելք։ Աշխարհագրական կոորդինատներն են` 33°57′29″ հվ. լ. 25°36′00″ ավ. ե.HGЯO: Քաղաքը ձգվում է Ալգոա ծոցի երկայնքով 16 կմ և Հարավաֆրիկյան Հանրապետությունում խոշորագույն նավահանգիստներից մեկն է։ Քաղաքն իր անվանումը ստացել է 1820-1821 թվականներին Կապի գաղութի նահանգապետի պարտականությունները կատարող բրիտանացի սպա Ռուֆան Շո Դոնկինի կողմից` ի հիշատակ իր սիրելի երիտասարդ կնոջ` Էլիզաբեթ Ֆրենսիսի, օրիորդ ժամանակ՝ Մարկհամի, որը մահացել էր 1818 թվականին՝ տենդից։ Այդ ժամանակ Դոնկինը ծառայելիս է եղել Հնդկաստանում։ Կնոջ հիշատակին Դոնկինը նաև փոքրիկ բուրգ է կառուցել փարոսի պահապանի տան մոտ։

Պատմություն

Պորտ Էլիզաբեթը հիմնադրվել է 1820 թվականին բրիտանացի բնակիչների կողմից, որոնք ենթադրաբար պետք է ամրապնդեին սահմանային տարածքը ռազմաշունչ կոսա ցեղով։ 1861 թվականին քաղաքը ստացել է քաղաքային տեղական ինքնավարության մարմնի կարգավիճակ։ Երկրորդ Անգլո-բուրական պատերազմի ժամանակ բրիտանացիները այստեղ կառուցել են hամակենտրոնացման ճամբար` բուրացի կանանց և երեխաների համար։ Քաղաքն անմաս չի մնացել նաև ապարտհեյդի վարած քաղաքականությունից, երբ 1962 թվականին սկսվեց սևամորթ բնակչության հարկադիր վերաբնակեցումը, իսկ 1965 թվականին ամբողջ Սաութ Էնդ շրջանի վերաբնակեցումը շարունակվեց մինչև 1975 թվականը, 1994 թվականին կայացած ազատ ընտրություններից հետո Պորտ Էլիզաբեթը կանգնած էր նույն խնդրի առջև, ինչպես երկրի մնացած մասը՝ քաղաքը հեղեղվել էր հանցագործության ալիքով, շատ դեպքեր կապված էին թմրամիջոցների հետ։ 2001 թվականին ստեղծվել է Նելսոն Մանդելա ծովախորշ քաղաքային շրջանը, որը Պորտ Էլիզաբեթից բացի իր մեջ ներառել էր հարևան Էյթենհագե և Դեսպետչ քաղաքները, ինչպես նաև հարակից գյուղատնտեսական տարածքներ։

Ժողովրդագրություն

Համաձայն 2011 թվականի մարդահամարի` Նելսոն Մանդելա ծովախորշի քաղաքային շրջանում բնակվում էր 1 152 115 մարդ։

Նույն մարդահամարի համաձայն` հարցվածների 58.90 %-ն իրեն համարում է «սևամորթ աֆրիկացի», 23,48 %-ը՝ «գունամորթ», 16,51 %-ը՝ «սպիտակամորթ», իսկ 1,12 %-ը՝ հնդիկ/ասիացի։

Եկեղեցական կազմ. քրիստոնյաներ (բնակիչների 89,4 %), աթեիստներ (6,1 %), մուսուլմաններ (1,5 %), հուդայականներ (0,4 %) և հինդուներ (0,3 %)։

Կրթություն

Նելսոն Մանդելայի համալսարանը ձևավորվել է 2005 թվականին՝ Պորտ Էլիզաբեթի համալսարանի, Տեխնիկոն ինստիտուտի և Վիստայի համալսարանական քաղաքի միավորումից հետո։ Այն համարվում է Արևելյան Կապի ամենամեծ համալսարանը, յոթ մասնաշենքերում և յոթ ֆակուլտետներում ուսանողների թիվը կազմում է 24000 մարդ։

Քույր քաղաքներ

Քաղաքի կենտրոն
Քաղաքի կենտրոն
Քաղաքապետարան

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. William Selwyn Cape carols and miscellaneous verses. — Capetown Argus Print. and Pub. Co, 1891. — 200 с.

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Պորտ Էլիզաբեթին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ Էլիզաբեթ» հոդվածին։