Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Պորտուգալական գրականության առավել վաղ նմուշներն են Ա․ Ժիրալդիշի (14-րդ դար) հերոսական պոեմից պահպանված հատվածը և ժողովրդական քնարական ստեղծագործություններ։
13-15-րդ դարերում ասպետական քնարերգության բազմաթիվ նմուշներ զետեղված են «կանցոններ»-ում։ Այդ շրջանում կղերական գրականությունը լատիներենից անցել է ժողովրդական լեզվին։ 15-րդ դարի սկզբից ստեղծվել են Ֆ․ Լոպիշի (1380-1460 թվականներին), Գ․ Էանիշ դի Ազուրարայի (1410-1474 թվականներին) և այլոց պատմական ժամանակագրությունները, որոնցում արժանահավատ փաստերը զուգորդվել են լեգենդների և զրույցների հետ։ 15-րդ դարի վերջից սկսած Պորտուգալիայի տնտեսության վերելքի ու բուրժուական հարաբերությունների առաջացման, քաղաքացիների հզորության ամրապնդման պայմաններում ստեղծվել է վերածննդի գրականությունը։ Դրա սկզբնավորողներից մեկը՝ պորտուգալական թատրոնի հիմնադիր Ժ․ Վիսենտեն (մոտ 1470-1536 թվականներին), իր պիեսներում քննադատել է հասարակական արատներն ու եկեղեցին։ Վերածննդի գրողների մեծ մասին՝ Բ․ Ռիբեյրու (մոտ 1482-1552 թվականներին), Ֆ․ Սա դի Միրանդա (1481-1558 թվականներին), Ա․ Ֆեռեյրա (1528-1569 թվականներին), հատկանշական է կողմնորոշումը դեպի իտալական վերածնության նմուշները։
Պորտուգալիայում Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչն է դրամատուրգ և բանաստեղծ Լ․ դի Կամոենսը (1524 թվականին կամ 1525-1580նթվականներին)։ 16-րդ դարի կեսին տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պայմաններում Պորտուգալիայի վերածնության գրականությունը անկում է ապրել։
Պոեզիայում տարածվել է Լ․ դե Գոնգորաի Արգոտեի ազդեցությունը, նկատելի տեղ են գրավել միստիկական տրամադրությունները։
17-18-րդ դարերի վերածննդի մարդասիրական ավանդույթներին են հետևել միայն բանաստեղծ Ֆ․ Ռ․ Լոբուն (18-րդ դարի սկիզբ), դրամատուրգներ Մ․ Մաշադուն (1570-1640 թվականներին), Ժ․ Ֆեռեյրա դի Վաշկոնսելուշը (1515-1585 թվականներին), Ա․ Սեռան դի Կաշտրուն (1610-1685 թվականներին) և Ա․ Ժ․ Սիլվան (1705-1739 թվականներին)։ 18-րդ դարի կեսին Պորտուգալիայի գրականություն են թափանցել Լուսավորության գաղափարները։
19-րդ դարի 30-ական թվականներին ծաղկում է ապրել ռոմանտիզմը, որի հիմնադիրն էր Ժ․ Բ․ Ալմեյդա Գառետը (1799-1854 թվականներին)։ 19-րդ դարի կեսին Պորտուգալիայի գրականության մեջ ուժեղացել է հետաքրքրությունը ժամանակակից թեմայի նկատմամբ։ Ռոմանտիզմի կողմնակիցների դեմ, հանուն ռեալիստական մեթոդի, հանդես են եկել «կոիմբրյան դպրոցի» գրողները, որի խոշորագույն ներկայացուցիչն էր Ժ․ Մ․ էսա դի Կեյրուշը (1843-1900 թվականներին)։
20-րդ դարը Պորտուգալիայի գրականության մեջ երևան են եկել դեկադենտական տրամադրություններ; Դեռևս Ա․ Նոբրիի (1867-1900 թվականներին) ստեղծագործություններում զգացվել է սիմվոլիզմը, որի առաջնորդն էր բանաստեղծ է․ Դի Կաշտրուն (1869-1944 թվականներին)։ Դյեկադանսին տուրք են տվել նաև 20-րդ դարի խոշորագույն քնարերգուներ Ֆ․ Պեսուան (1888-1935 թվականներին) և Մ․ դի Սա Կառնեյրուն (1890-1915 թվականներին)։
Հիասթափությունը 1910 թվականին բուրժուական հեղափոխությունից և ֆաշիստ, դիկտատուրայի հաստատումը (1926 թվականին) ուժեղացրել են հոռետեսական տրամադրությունները Պորտուգալիայի բուրժուական մտավորականության շրջանում (Գ․ դի Ֆարիա, 1907-1929 թվականներին, Ժ․ դի Բրուժիշ, 1899-1952 թվականներին, Ա․ դի Աոուզ, ծնվել է 1898 թվականին, ժ․ դի Ալմեյդա Նեգրեյրուշ, ծնվելա է 1893 թվականին, Բ․ դա Ֆոնսեկա, ծնվել է 1905 թվականին)։ Երկրում դեմոկրատական շարժման աճը ազդեցություն է գործել առաջադեմ գրողների վրա և ուժեղացրել նրանց ձգտումը սոցիալական թեմայի, կյանքի ռեալիստական պատկերման նկատմամբ (Ա․ Ռիբեյրու, 1885-1963 թվականներին, Ժ․ Մ․ Ֆեռեյրա դի Կաշտրու, ծնվել է 1898 թվականին, Ա․ Ռոդրիգիշ, ծնվել է 1904 թվականին, Տ․ Կին, ծնվել է 1915 թվականին)։ 1940-ական թվականներին մոդեռնիստների դեմ մղված պայքարում է ձևավորվել նեոռեալիստ գրողների խումբը (ժ․ Գոմիշ Ֆեռեյրա, ծնվել է 1900 թվականին, Ա․ Ռեդոլ, 1911-1969 թվականներին, Ս․ Ժ․ Պերեյրա Գոմիշ, 1909-1949 թվականներին, Ֆ․ Նամորա Գոնսալվիշ, ծնվել է 1919 թվականին)։
Դեմոկրատական ազատությունների և սոցիալական արդարության համար պայքարն արտացոլվել է.
1974 թվականին ֆաշիստական վարչակարգի տապալումից հետո առաջադեմ գրողները ակտիվորեն ներգրավվել են նոր, դեմոկրատական Պորտուգալիայի կառուցման մեջ։
Научная библиотека диссертаций и авторефератов disserCat http://www.dissercat.com/content/poetika-liriki-mariu-de-sa-karneiru#ixzz3TuiQbUEV
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 397)։ |