Ջեյն Ադամս անգլ.՝ Jane Addams | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1860 |
Ծննդավայր | Cedarville, Ստիվենսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 22, 1935 (74 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Cedarville Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Rockford University? |
Մասնագիտություն | լրագրող, փիլիսոփա, գրող, սոցիալական աշխատող, կանանց իրավունքների պաշտպան, ինքնակենսագիր, սոցիալական բարեփոխիչ, սոցիալական քննադատ, սուֆրաժիստ, հակապատերազմային ակտիվիստ, իրավապաշտպան, քաղաքական տեսաբան և սոցիոլոգ |
Ծնողներ | հայր՝ John H. Addams? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկյան հեղափոխության դստրեր, Alpha Kappa Alpha, Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն, Phi Beta Kappa և Հարատև խաղաղության կանանց միջազգային կոմիտե |
Ստորագրություն | |
Jane Addams Վիքիպահեստում |
Ջեյն Ադամս (անգլ.՝ Jane Addams; սեպտեմբերի 6, 1860, Cedarville, Ստիվենսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 22, 1935, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի սոցիոլոգ և փիլիսոփա։ 1931 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ 1919-1929 թվականներին ղեկավարել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգան։ Նրա անունով Վեներա մոլորակի վրա կա խառնարան։
Սովորել է Ռոքֆորդի կանանց վարժարանում։
Ջեյնը ընկերուհու՝ Է․ Սթարի հետ միասին բրիտանական Թոյնբի Հոլ բարեգործական կենտրոնի նման ստեղծեց կենտրոն, որը նախատեսված էր ոչ միայն Չիկագո, այլև ԱՄՆ մնացած քաղաքներ ներգաղթած Եվրոպացի ընտանիքների համար։ Բարեգործական կենտրոնում կար մսուր մանկապարտեզ, գրադարան, սպորտդահլիճ, արհեստագործական սենյակ, խոհանոց, գեղարվեստական ստուդիա, աշխատանքի թանգարան, երիտասարդ աշխատողների գիշերօթիկ, որոնք նախատեսված էին աշխատող կանանց և նրանց ընտանիքների համար։
Այս գաղափարը կիրառվել է նաև Ռուսաստանում՝ Ստանիսլավ Շացկիի և Ալեքսանդր Զելենկոյի կողմից, ովքեր Մոսկվայում ստեղծել էին «Սեթլմենթ» մշակութային- լուսավորչական կենտրոնը։ Սրանց համագործակից կազմակերպություն էր նաև «Լիգովսկիի ազգային տունը», որը ստեղծվել էր Սանկտ Պետերբուրգում՝ կոմսուհի Սոֆիա Վլադիմիրովնա Պանինայի կողմից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Ադամս» հոդվածին։ |
|