Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպես
Բնօրինակ անունանգլ.՝ Jennifer Lopez
Ի ծնե անունանգլ.՝ Jennifer Lynn Lopez
Նաև հայտնի է որպեսJ.Lo
Ծնվել էհուլիսի 24, 1969(1969-07-24) (54 տարեկան)
Բրոնքս շրջան, Նյու Յորք
Երկիր ԱՄՆ
ԺանրերEDM, ռիթմ էնդ բլյուզ, փոփ, լատինական երաժշտություն և հիփ հոփ
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, պարուհի, կինոռեժիսոր, պարուսույց, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, նորաձևության դիզայներ, ինքնակենսագիր, ռեստորատոր, գործադիր պրոդյուսեր, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և մոդել
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records, Capitol Records, Island Records և Work Group?
ԱմուսինՄարկ Էնթոնի, Cris Judd?, Ojani Noa? և Բեն Աֆլեք
Պարգևներ
Կայքjenniferlopez.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Jennifer Lopez Վիքիպահեստում

Ջենիֆեր Լին Լոպես (անգլ.՝ Jennifer Lynn Lopez, իսպ.՝ Jennifer Lynn López, հայտնի է նաև որպես Ջեյ Լո անգլ.՝ J.Lo, հուլիսի 24, 1969(1969-07-24), Բրոնքս շրջան, Նյու Յորք), ամերիկացի հանրահայտ երգչուհի, երգահան, դերասանուհի, պրոդյուսեր, որը համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին "On the 6" ալբոմը։ Առաջին անգամ գլխավոր դերում հանդես եկավ «Սելենա» ֆիլմում (1997) և արժանացավ Ալմայի լավագույն դերասանուհի մրցանակին։ Մինչ այսօր Ջենիֆեր Լոպեսը վաճառել է միլիոնավոր փղիկներ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ։

2011 թվականի հոկտեմբերից հանդիպում է պարող Կասպեր Սմարթի հետ։

Ջենիֆերը ունի երկու երեխա, որոնց հայրը Մարկ Էնթոնին է։ Հուլիսի 17-ին 2022 թվականաին ամուսնացել է Բեն Աֆլեքի հետ

Վաղ կյանք

Ջենիֆեր Լին Լոպեսը ծնվել է 1969 թվականի հուլիսի 24-ին Նյու Յորքի հինգ շրջաններից մեկում՝ Բրոնքսում։ Նրա ծնողները՝ Գուադալուպե Ռոդրիգեզն ու Դեյվիդ Լոպեսը պուերտոռիկացիներ են։ Նա ունի ավագ քույր՝ Լեսլին, և կրտսեր քույր՝ Լինդան, որը մասնագիտությամբ լրագրող է։ Դեյվիդը, մինչև ընկերությունում համակարգչային մասնագետ աշխատելը, գիշերային հերթափոխով աշխատանքի էր անցել ապահովագրական ընկերությունում, իսկ մայրը՝ Գուադալուպեն տնային տնտեսուհի էր։ Երբ Լոպեսը ծնվեց, ընտանիքն ապրում էր «Քասլ Հիլլ» թաղամասի մի փոքրիկ բնակարանում։ Մի քանի տարի անց ընտանիքին հաջողվեց գումար հավաքել և գնել երկու հարկանի տուն, որը, իրոք, մեծ հաջողություն էր համեմատաբար աղքատ ընտանիքի համար։ Հինգ տարեկան հասակում Լոպեսը իր առաջին քայլերն է անում երգի և պարի ասպարեում։ Նա յոթ տարեկանում իր դպրոցի հետ մեկտեղ շրջագայություններով հանդես է եկել Նյու Յորքում։ Նրա ծնողները մեծ կարևորություն էին տալիս աշխտասիրությանն ու անգլերենի իմացությանը։ Նրանք իրենց երեք դուստրերի համար հնարավորություններ էին ստեղծում՝ միմյանց և իրենց ընկերների առջև հանդես գալու, ելույթներ ունենալու, որպեսզի հետագայում նրանք խոչընդոտների առջև չկանգնեն։ Լոպեսն իր ողջ ակադենմիական կարիերան անցկացրել է կաթոլիկ դպրոցներում՝ ավարտելով Փրեստոնի ավագ դպրոցը։ Դպրոցում Լոպեսը զբաղվել է մարմնամարզությամբ, հանդես է եկել իրենց դպրոցի թեթև աթլետիկայի և սոֆթբոլի կազմում։ Նա ավելի շատ հաջողություններ է գրանցել սպորտի ասպարեզում, քան ակադեմիական կյանքում՝ մասնակցելով մի շարք ազգային մրցաշարերի։

Ավագ դպրոցի վերջին տարում Լոպեսին հայտնի է դառնում, որ ֆիլմում դեռահաս աղջիների փոքրիկ դերերի համար քասթինգ է հայտարարված։ Նա, մասնակցելով քասթինգին, հանդես եկավ Քոնի Կեսերմանի «My Little Girl» ֆիլմում, որն այդքան էլ բարձր վարկանիշ չգրանցեց։ Լոպեսը հանդես է եկել Միրայի՝ մի երիտասարդ կնոջ կերպարով, որը գտնվում է խնդրահարույց աղջիկների ուշադրության կենտրոնում։ Իր դերը կերտելուց հետո, Լոպեսի մեջ ցանկություն է առաջանում՝ դառնալու հայտնի աստղ ֆիլմասպարեզում։ Չնայած նրա այդ ցանկությանն՝ իր ծնողներին գոհունակություն պատճառելու համար նա հաճախում է Բարուխի քոլեջ, սակայն առաջին կիսամյակից հետո դուրս է մնում։ Նա իր ծնողների հետ կիսվել է ֆիլմասպարեզում հայտնի աստղ դառնալու իր երազանքի մասին, սակայն ծնողները գտնում էին, որ դա հիմար գաղափար է, և ոչ մի լատին երբևէ այդպիսի քայլի չի գնացել։ Այս տարաձայնությունները ստիպում են Լոպեսին լքել իր հայրենի տունը և տեղափոխվել Մանհեթան, որտեղ փոքրիկ բնակարան է վարձում։ Այս ժամանակահատվածում Լոպեսը հանդես է եկել տեղական մյուզիքլներում, որոնք էին՝ «Հիսուս Քրիստոս գերաստղը» և «Օկլահոման»։ Բրոդվեյ թատրոնը վերջինիս հնարավորություն է տվել հանդես գալու մյուզիքլների երգչախմբում, որով նա հինգ ամիս շարունակ շրջագայել է Եվրապայով մեկ։ Այս դերում նա իրեն այդքան էլ լավ չէր զգում, քանի որ խմբի անդամներից միակն էր, որ մեներգով չէր ներկայանում։ Նա հետագայում Ճապոնիայից հրավեր ստացավ՝ ներկայանալու «Synchronicity» շոուում, որտեղ նա հանդես էր գալիս և՛ պարուհու, և՛ երգչուհու, և՛ պարուսույցի կերպարով։

Ձայնադարան

Հավաքածուներ/EP

  • 2002 J to tha L-O!։ The Remixes
  • 2003 The Reel Me
  • 2012 Dance Again… the Hits

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1986 Իմ փոքրիկ աղջիկը My Little Girl Մայրա Դրամա Կոննի Կայսերման Ջեյմս Էրլ Ջոնս,
Ջերալդին Պեյջ,
Մերի Ստյուարտ Մասթերսոն,
Էնն Միրա,
Պամելա Պեյտոն-Ռայթ
1987 – Կենսագրություն Biography մարմնավորում է ինքն իրեն Սերիալ,
Փաստագրական,
Կենսագրական,
Պատմական
Ջոն Գրիֆին
Ջինն Բեգլի
Սելինա Լին
Ջեք Պերկինս,
Փիթեր Գրեյվզ,
Գարի Սմիթ,
Ռոդի ՄակԴաուել,
Դեյվ Հոֆման
1990 – 1994 Վառ գույներով In Living Color Թռչող աղջիկ Սերիալ,
Կատակերգություն
Պոլ Միլեր
Տերի ՄակԿոյ
Ռոզի Պերես
Ջիմ Քերրի,
Դևիդ Ալան Գրիր,
Տի’Կեյյա Քրիստել Կեյմե,
Թոմմի Դևիդսոն,
Դեիդրե Լենգ
1993 Համար 7 չվերթի կործանումը Nurses on the Line: The Crash of Flight 7 Ռոզի Ռոմերո Դրամա Լարի Շոու Լինդսեյ Վագներ,
Ռոբերտ Լոջա,
Դևիդ Կլեննոն,
Ֆերա Ֆորկ,
Պոլա Մարշալ
1993 – 1994 Երկրորդ հնարավորություն Second Chances Մելինդա Լոպես Սերիալ,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Շարոն Միլեր
Ջին Ռեյնոլդս
Կոնի Սելեքա,
Մեթ Սելինջեր,
Մեգան Ֆոլոուզ,
Ռեյ Ուայզ
1994 Մալիբու հոթելը Hotel Malibu Մելինդա Լոպես Սերիալ,
Դրամա
Շարոն Միլեր Ջոաննա Կեսիդի,
Շերիլ Պոլակ,
Ջոն Դայ,
Գարի Օ’Ռեյլի,
Ռոմի Ուինդսոր
1995 Իմ ընտանիքը My Family Մարիա Սանչես Դրամա Գրեգորի Նավա Էդվարդ Ջեյմս Օլմոս,
Ռաֆաել Կորտես,
Իվեթ Ռեյնա,
Ամելիա Զապատա,
Ջեյկոբ Վարգաս
1995 Փողի գնացք Money Train Գրեյս Սանտյագո Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ջոզեֆ Ռուբին Ուեսլի Սնայփս,
Վուդի Հարելսոն,
Ռոբերտ Բլեյք,
Քրիս Կուպեր
1996 Ջեք Jack միսս Մարկես Ֆենտեզի,
Դրամա,
Կատակերգություն
Ֆրենսիս Ֆորդ Կոփոլա Ռոբին Ուիլյամս,
Դայան Լեյն,
Բրայան Կերվին,
>Բիլ Կոսբի
1996 Արյուն և գինի Blood and Wine Գաբրիելա 'Գաբբի' Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բոբ Ռեյֆելսոն Ջեք Նիկոլսոն,
Սթիվեն Դորֆ,
Ջուդի Դևիս,
Մայքլ Քեյն
1997 Սելենա Selena Սելենա Կանտալինյա-Պերես Դրամա,
Կենսագրական,
Երաժշտական
Գրեգորի Նավա Ջեքի Գուերա,
Կոնստանս Մարի,
Ալեքս Մենեսես,
Ջոն Սեդա
1997 Անակոնդա Anaconda Թերրի Ֆլորես Սարսափ,
Թրիլեր,
Արկածային
Լուիս Լլոսա Այս Կյուբ,
Ջոն Վոյտ,
Էրիկ Ստոլց,
Ջոնաթան Հայդ
1997 Շրջադարձ U Turn Գրեյս Մաքենա Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Օլիվեր Սթոուն Շոն Պեն,
Նիկ Նոլտի,
Բիլի Բոբ Տորնտոն,
Ջոն Վոյթ
1998 Տեսադաշտից դուրս Out of Sight KԿարեն Սիսկո Մարտական,
Թրիլեր,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Սթիվեն Սոդերբերգ Ջորջ Կլունի,
Վինգ Ռեյմզ,
Դոն Չիդլ,
Սթիվ Զան
1998 Մրջյուն Անցը Antz Ազտեկա (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էրիկ Դարնել
Տիմ Ջոնսոն
Վուդի Ալեն,
Դեն Էյկրոյդ,
Էն Բենկրոֆտ,
Ջեյն Կուրտին,
Դեննի Գլովեր
2000 Բջիջը The Cell Քեթրին Դին Սարսափ,
Ֆանտաստիկ,
Թրիլեր
Տարսեմ Սինխ Վինս Վոն,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Ջեյկ Ուեբեր,
Դիլան Բեյկեր
2001 Հարսանեկան իրարանցում The Wedding Planner Մերի Ֆիորե Մելոդրամա,
Կատակերգություն
Ադամ Շենկման Մեթյու ՄակԿոնահի,
Բրիջիտ Ուիլսոն,
Ջասթին Չեմբերս,
Ջուդի Գրիր
2001 Հրեշտակի աչքեր Angel Eyes Շերոն Պոգե Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Լուիս Մանդոկի Ջեյմս Կևիզել,
Ջերեմի Սիսթո,
Թերենս Հովարդ,
Սոնյա Բրագա
2002 Բավական է Enough Սլիմ Հիլլեր Թրիլեր,
Դրամա
Մայքլ Էպտեդ Բիլ Կեմպբել,
Տեսա Ալեն,
Ջուլեթ Լյուիս,
Դեն Ֆութերման
2002 Տիկին սպասուհի Maid in Manhattan Մարիսա Վենտուրա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ուեյն Վան Ռեյֆ Ֆայնս,
Նատաշա Ռիչարդսոն,
Ստենլի Տուչի,
Թայլեր Պոզի
2003 Ջիլի Gigli Ռիկի Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Մարտին Բրեսթ Բեն Աֆլեկ,
Ջասթին Բարտա,
Քրիստոֆեր Ուոքեն,
Ալ Պաչինո
2003 Սելենա։ Լավագույն հիթեր Selena: Greatest Hits Սելենա Երաժշտական Աբրահամ Կուինտանիլյա կրտ. Պիտ Աստուդիլո,
Բարի Բոյզ,
Ալվարո Դե Տորես,
Ջո Օյեդա
2004 Աղջիկը Ջերսիից Jersey Girl Գերտրուդա Ստայնի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին Սմիթ Բեն Աֆլեկ,
Լիվ Թայլեր,
Ռակել Կաստրո,
Ջենիֆեր Շվալբախ Սմիթ,
Ջեյսոն Բիգգզ
2004 Եկեք պարենք Shall We Dance Պոլինա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Փիթեր Չելսոմ Ռիչարդ Գիր,
Սյուզեն Սարանդոն,
Լիզա Էն Ուոլտեր,
Ստենլի Տուչի
2005 Եթե սկսեսուրը հրեշ է Monster-in-Law Շառլոտ 'Չառլի' Չանտիլինի Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոբերտ Լուկետիչ Ջեյն Ֆոնդա,
Մայքլ Վարտան,
Վանդա Սայկես,
Ադամ Սքոթ
2005 Անավարտ կյանք An Unfinished Life Ջին Գլիկինսոն Դրամա Լասե Հալսթրյոմ Ռոբերտ Ռեդֆորդ,
Մորգան Ֆրիման,
Ջոշ Լուկաս,
Դամիան Լյուիս
2005 – Ինչպես հանդիպեցի ձեր մորը How I Met Your Mother Անիտա Էփլեբի Սերիալ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Պամելա Ֆրայման
Ռոբ Գրինբերգ
Մայքլ Ջ. Շի
Ջոշ Ռեդնոր,
Ջեյսոն Սիգել,
Կոբի Սմոլդերս,
Նիլ Պատրիկ Հարիս,
Էլիսոն Հենիգեն
2006 Սահմանամերձ քաղաքը Bordertown Լորեն Ադրիան Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Գրեգորի Նավա Մայյա Զապատա,
Իրինեո Ալվարեզ,
Ռենե Ռիվերա,
Մարտին Շին
2006 Երգիչը El cantante Պուչի Դրամա,
Կենսագրական,
Երաժշտական
Լեոն Իչասո Մարկ Էնտոնի,
Քրիստոֆեր Բեսերա,
Ֆեդերիկո Կաստելուչո,
Թոնի Դևոն
2010 Պլան Բ The Back-up Plan Զոի Մելոդրամա,
Կատակերգություն
Ալան Պոլ Ալեքս Օ’Լոկլին,
Միխաելա Ուոտկինս,
Էրիկ Քրիստիան Օլսեն,
Էնտոնի Անդերսոն
2011 Սկրատ և մայրցամաքային կոտրվածք 2 Scrat's Continental Crack-Up: Part 2 Shira (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Սթիվ Մարտինո
Մայկ Տյորմայեր
Ազիզ Անսարի,
Ալեն Շաբա,
Փիթեր Դինկլեյջ,
Ջեյսոն Ֆրիչիոն,
Նիկ Ֆրոսթ
2012 Ինչ սպասել, երբ սպասում ես երեխայի What to Expect When You're Expecting Հոլլի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Կիրկ Ջոնս Կեմերոն Դիազ,
Էլիզաբեթ Բենքս,
Չեյս Կրոուֆորդ,
Բրուկլին Դեկեր
2012 Հոլլի Ice Age: Continental Drift Շիռա (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Սթիվ Մարտինո
Մայկ Տյորմայեր
Ռեյ Ռոմանո,
Ջոն Լեգուիզամո,
Կուին Լատիֆա,
Դենիս Լիրի,
Ջոշ Պեկ
2013 Պարկեր Parker Լեսլի Ռոջերս Թրիլեր,
Քրեական
Թեյլոր Հեկֆորդ Ջեյսոն Ստեհտեմ,
Նիկ Նոլտի,
Մայքլ Չիկլիս,
Սալա Բեյքեր
2015 Տուն Home Լյուսի Տուկի Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ֆանտաստիկ,
Արկածային
Տիմ Ջոնսոն Ջիմ Պարսոնս,
Ռիհաննա,
Սթիվ Մարտին,
Մետ Ջոնս
2015 Երկրպագուն The Boy Next Door Կլեր Պետերսոն Թրիլեր,
Քրեական
Ռոբ Կոեն Ռայան Գուզման,
Յեն Նելսոն,
Ջոն Կորբետ,
Կրիստին Չենոուետ

Պրոդյուսեր

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2006 Երգիչ El cantante
2007 Զգա ռիթմը Feel the Noise
Ինչպես է սիրում կինը Como ama una mujer
Ֆոստերսները The Fosters

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. https://www.eonline.com/news/1338320/jennifer-lopez-shares-first-photos-from-wedding-to-ben-affleck-we-did-it?
  6. https://time.com/collection/most-influential-people-2018/5217628/jennifer-lopez/
  7. Zayda Rivera. (2013 թ․ մայիսի 29). «Jennifer Lopez on raising kids with ex Marc Anthony: 'I am a nontraditional family'» (անգլերեն). Daily News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28–ին-ին.
  8. Lizbeth Scordo. (2012 թ․ մարտի 16). «Jennifer Lopez: Boyfriend Casper Smart Is a 'Good Egg'» (անգլերեն). Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  9. «Marc Anthony Wanted to Reconcile ... But J.Lo Chose Casper» (անգլերեն). TMZ STAFF. 4/14/2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  10. «Duty Captain's Report». Court TV. 2001 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Jennifer Lopez: Actress, Reality Television Star, Dancer, Singer (1969–)». Biography.com. A&E Networks. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  12. Cartlidge, Cherese (2012). Jennifer Lopez. Lucent Books. էջ 13. ISBN 978-1420507553. «Jennifer Lynn Lopez's parents, David and Guadalupe, were both born in Ponce, the second-largest city in Puerto Rico. They immigrated as children to the United States with their families...»
  13. Machin, Jennifer (2018 թ․ դեկտեմբերի 13). «No Wonder She Doesn't Age! Jennifer Lopez Steps Out In NYC With Her Equally Stunning Mom». Life & Style. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  14. Dawn, Randee (2016 թ․ հունիսի 22). «Jennifer Lopez opens up about her dad: 'He was just proud of me'». Today. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  15. «Mamás y Mamacitas – Música». Terra Networks. 2007 թ․ մայիսի 11. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  16. 16,0 16,1 Gallick 2003
  17. 17,0 17,1 «The Triple Threat: Jennifer Lopez is Born». Evan Carmichael. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  18. Stated on Inside the Actors Studio, 2004
  19. Parish, James-Robert (2005 թ․ նոյեմբերի 30). Jennifer Lopez: Actor and Singer. էջ 14. ISBN 978-0-8160-5832-7.
  20. Mannikka, Eleanor. «My Little Girl – Cast, Reviews, Summary, and Awards». AllRovi. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Լոպես» հոդվածին։