Ջոն Մոտտ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1865 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 31, 1955 (89 տարեկան) |
Մահվան վայր | Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | մեթոդիզմ |
Կրթություն | Upper Iowa University? և Կոռնելի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ և աստվածաբան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Frederick D. Mott? |
John Raleigh Mott Վիքիպահեստում |
Ջոն Մոտտ (Ջոն Մո, քարոզիչ) (անգլ.՝ John Raleigh Mott, մայիսի 25, 1865, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 31, 1955, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ), Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի առաջնորդ։ Ջոն Ռոլլի Մոն քարոզիչ էր, Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի և Ուսանողների քրիստոնեական համաշխարհային ֆեդերացիայի երկարամյա առաջնորդը։
Խաղաղության Նոբելյան մրցանակ նրան 1946 թվականին շնորհվել է խաղաղության համար պայքարող բողոքական միջազգային քրիստոնեական ուսանողական կազմակերպությունների ստեղծման և ամրապնդման համար։ Նա այդ մրցանակին արժանացել Էմիլի Բելչի հետ միասին։ 1895 թվականից մինչև 1920 թվականը Մոն Ուսանողների քրիստոնեական հաշխարհային ֆեդերացիայի ընդհանուր քարտուղարն էր։ 1948 թվականին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմավորման մեջ ներգրավված այդ մարմինը նրան ընտրել է որպես ցմահ պատվավոր նախագահ։ Նրա ամենահայտնի գիրքը ՝ «Այս սերնդում աշխարհի ավետարանականացումը» դարձել էր 20-րդ դարի սկզբի միսիոներական կարգախոս։
Մոն ծնվել է 1865 թվականի մայիսի 25-ին Նյու Յորք նահանգի Սալլիվան քաունթիի Լիվինգսթոն Մանոր քաղաքում։ Նրա ընտանիքը նույն տարվա սեպտեմբերին տեղափոխվել է Այովա նահանգի Փոստվիլ քաղաք։ Նա հաճախել է Ափըր Այովայի համալսարան, որտեղ պատմություն է ուսանել և եղել է մրցանակակիր բանավիճող ուսանող։ Նա տեղափոխվել է Քորնելլի համալսարան, որտեղ 1888 թվականինին ստացել է իր բակալավրի աստիճան։ Մոն կրել է 1886 թվականին հիմնված Արտաքին առաքելությունների ուսանողական կամավորական շարժման թիկունքում գտնվող ուժերից մեկի՝ Արթուր Թապան Պիրսոնի ազդեցությունը։ 1891 թվականին Մոն ամուսնացել է Լեյլա Ադա Ուայթի հետ (1866-1952) և ունեցել է երկու տղա և երկու աղջիկ։
1910 թվականին ամերիկացի մեթոդիստ լեյփըրսըն Մոն նախագահել է 1910 թվականի Համաշխարհային միսիոներական համաժողովում, որ կարևոր աստիճան էր ժամանակակից բողոքական առաքելությունների շարժման, ոմանց կարծիքով՝ ժամանակակից էկումենիկ շարժման մեջ։
1912 թվականին Մոին իր գործընկերոջ հետ առաջարկվել է անվճար ուղևորություն «Տիտանիկ»ով՝ Ուայթ Սթար Լայնի, նրանց գործունեությամբ հետաքրքրված մի պաշտոնատարի կողմից, ով սակայն մերժում է ստացել և ընտրվել է ավելի համեստ լայներ՝ Էս Էս Լեփլենդը։ Ըստ Չարլզ Հովարդ Հոփքինսի գրած Մոի կենսագրության, Նյու Յորքում լուրերը լսելուց հետո նրանք միմյանց նայելով արտահայտվել են՝ «Օ Տեր, քո կամոք մենք դեռ անելիք ունենք»։
Եվրոպայում շրջագայելուց, էկումենիզմը խթանելուց հետո, Մոն մեկնել է Ասիա, ուր 1912 թվականի հոկտեմբերից մինչև 1913 թվականի մայիսը, անցկացրել է 18 տարածաշրջանային և ազգային գիտաժողովների շարք Ցեյլոնում, Հնդկաստանում, Բիրմայում, Մալայայում, Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում։ Նա նաև աշխատել է Ռոբերտ Հելլուել Գարդիներ III-ի հետ՝ Ռուսաստանում իրականացած հեղափոխությունից հետո Ռուսական ուղղափառ եկեղեցու և արքեպիսկոպոս Տիխոնի հետ հարաբերությունները պահպանելու համար։
1920 թվականից մինչև 1928 թվականը, Մոն նախագահել է Ուսանողների քրիստոնեական համաշխարհային ֆեդերացիայում։ Իր առաքելությունների, էկումենիզմի, հանուն խաղաղության նրա կատարած աշխատանքի համար որոշ պատմաբաններ նրան համարել են «իր ժամանակի առավել շատ ճանապարհորդած և համընդհանուր վստահելի առաջնորդ»։
Ջոն Մոի նամակները պահվում են Յեյլի աստվածաբանության դպրոցի գրադարանում։
Մոն Եպիսկոպոսական եկեղեցու (ԱՄՆ) պատարագի օրացույցով պատվի է արժանանում հոկտեմբեր 3-ին տեղի ունեցող հավաքով։ Նրա անունով է կոչվել Այովա նահանգի Փոստվիլ քաղաքի նույնանուն համայնքի դպրոցական շրջանի ավագ դպրոցը։
Այս սերնդում աշխարհի ավետարանականացումը (1900)
Քրիստոնեական առաքելությունների վճռական ժամը (1910)
Ուսանողական համաշխարհային քրիստոնեական ֆեդերացիա (1920)
Համագործակցություն և համաշխարհային առաքելություն (1935)
Հանուն գործողության միավորված մեթոդիստներ (1939)
Ավելի լայն ավետարանչականություն (1945)
Համաշխարհային միսիոներական կոնֆերանս
Ուսանողական միջազգային գործակալություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մոտտ (քարոզիչ)» հոդվածին։ |
|