Ջուրջու (ռումիներեն՝ Giurgiu; բուլղար․՝ Гюргево), քաղաք Ռումինիայի հարավում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, ունի մունիցիպի (համեմատաբար մեծ քաղաքի) կարգավիճակ։ Ընկած է Դանուբի ձախ ափին՝ բուլղարական Ռուսե քաղաքի դիմաց։ Իր կազմում ունի նաև երեք կղզի, որոնցից ամենաընդարձակի վրա է գտնվում նավահանգիստը՝ Սմարդան։ Ջուրջուն երկրի մայրաքաղաք Բուխարեստից գտնվում է մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա և նրա հետ կապված է թե՛ ավտոմայրուղով, թե՛ երկաթուղով, որը շահագործվում է 1869 թվականից ի վեր (Ջուրջուն եղել է Բուխարեստի հետ երկաթգծով կապված առաջին բնակավայրը Ռումինիայում)։ 1952-1954 թվականներին Դանուբի վրա, Խորհրդային Միության աջակցությամբ, կառուցվել է 2800 մետր երկարությամբ կամուրջ, որով Ջուրջուն կապվել է բուլղարական Ռուսեի հետ։ Քաղաքն արտահանում է փայտանյութ, հացահատիկ, աղ, նավթ, ներմուծում է ածուխ, երկաթ, տեքստիլ։
Բնակչություն
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|
1900 | 13 977 | — |
---|
1912 | 20 629 | +47.6% |
---|
1930 | 31 016 | +50.4% |
---|
1941 | 26 551 | −14.4% |
---|
1948 | 30 197 | +13.7% |
---|
1956 | 32 613 | +8.0% |
---|
1966 | 39 199 | +20.2% |
---|
1977 | 51 544 | +31.5% |
---|
1992 | 74 191 | +43.9% |
---|
2002 | 69 587 | −6.2% |
---|
2011 | 54 655 | −21.5% |
---|
Աղբյուր՝ Census data, 1930–1948. |
2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Ջուրջուի բնակչության թվաքանակը եղել է 69.345։
Քաղաքի բնակչության ազգային կազմը.
Ազգությունը
|
Անձանց թվաքանակը
|
Տոկոսը
|
ռումիններ
|
66241
|
95,5%
|
գնչուներ
|
2964
|
4,3%
|
հունգարներ
|
40
|
0,1%
|
գերմանացիներ
|
12
|
< 0,1%
|
թուրքեր
|
12
|
< 0,1%
|
հույներ
|
7
|
< 0,1%
|
իտալացիներ
|
7
|
< 0,1%
|
ռուսներ
|
6
|
< 0,1%
|
սերբեր
|
3
|
< 0,1%
|
բուլղարներ
|
3
|
< 0,1%
|
թաթարներ
|
2
|
< 0,1%
|
հայեր
|
2
|
< 0,1%
|
ուկրաինացիներ
|
1
|
< 0,1%
|
հրեաներ
|
1
|
< 0,1%
|
ազգությունը չնշածներ
|
31
|
< 0,1%
|
Մայրենի լեզու են հայտարարել՝
Լեզուն
|
Անձանց թվաքանակը
|
Տոկոսը
|
ռումիներենը
|
68248
|
98,4%
|
գնչուերենը
|
982
|
1,4%
|
հունգարերենը
|
31
|
< 0,1%
|
գերմաներենը
|
12
|
< 0,1%
|
թուրքերենը
|
12
|
< 0,1%
|
իտալերենը
|
7
|
< 0,1%
|
հունարենը
|
6
|
< 0,1%
|
սերբերենը
|
3
|
< 0,1%
|
ռուսերենը
|
2
|
< 0,1%
|
թաթարերենը
|
2
|
< 0,1%
|
ուկրաիներենը
|
1
|
< 0,1%
|
չեխերենը
|
1
|
< 0,1%
|
հայերենը
|
1
|
< 0,1%
|
մայրենի լեզուն չնշածներ
|
30
|
< 0,1%
|
Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.
Դավանանքը
|
Անձանց թվաքանակը
|
Տոկոսը
|
ուղղափառ
|
68100
|
98,2%
|
կաթոլիկներ (հռոմեադավան)
|
314
|
0,5%
|
ադվենտիստներ
|
287
|
0,4%
|
ֆրատերականներ
|
149
|
0,2%
|
հիսունականներ
|
95
|
0,1%
|
կաթոլիկներ (հունադավան)
|
50
|
0,1%
|
բապտիստներ
|
49
|
0,1%
|
բողոքականներ (ռեֆորմատ.)
|
34
|
< 0,1%
|
աթեիստներ
|
27
|
< 0,1%
|
մուսուլմաններ
|
25
|
< 0,1%
|
լյութերականներ
|
22
|
< 0,1%
|
անկրոն
|
19
|
< 0,1%
|
հնադավաններ
|
10
|
< 0,1%
|
լյութերականներ (պրեսվիտերական եկեղեցու)
|
7
|
< 0,1%
|
լյութերականներ (աուգսբուրգյան դավանանքի)
|
6
|
< 0,1%
|
հրեաներ
|
2
|
< 0,1%
|
ունիտար.
|
1
|
< 0,1%
|
դավանանքը չնշածներ
|
31
|
< 0,1%
|
Քույր քաղաքներ
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ