Ռիլայի վանական համալիր

Ռիլայի վանական համալիր
բուլղար․՝ Рилски манастир
Ռիլայի վանական համալիրը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունԲուլղարիա Ռիլայի լեռներ
ՏարածաշրջանՌիլա
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը946
Մասն էRila Monastery?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՀիմնադիրJohn of Rila?
Կառուցման սկիզբ927
Հիմնադրված946
Մակերես11 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
42°08′00″ հս․ լ. 23°20′25″ ավ. ե.HGЯO
 Rila Monastery Վիքիպահեստում
rilskimanastir.org
Ռիլայի վանական համալիր
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Բուլղարիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1983  (7-րդ նստաշրջան)
Համար 216
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ռիլայի վանական համալիր (բուլղար․՝ Рилски манастир), Բուլղարիայի ամենամեծ և ամենահայտնի ուղղափառ եկեղեցին։ Գտնվում է Ռիլայի լեռների հարավ-արևմուտքում, մայրաքաղաք Սոֆիայից 11 կմ հարավ, Ռիլայի գետի հովտում, ծովի մակարդակից 1147 մետր բարձրության վրա Ռիլայի վանական համալիրի արգելոց զբոսայգու տարածքում։ Անվանվել է ի պատիվ համալիրը կառուցող ճգնավոր Հովհաննես Ռիլայեցու (876-946

Կառույցը հիմնադրվել է 10-րդ դարում և համարվում է Բուլղարիայի ամենակարևոր մշակութային, պատմական, հնագիտական հուշարձաններից մեկը և տուրիստական գրավչության վայր։ 2008 թվականին համալիրն ունեցել է 900,000 այցելու։ Համալիրը տպագրվել է 1999 թվականին թողարկված 1 բուլղարական լևի հակառակ կողմում։

Պատմություն

Վանական համալիրի ներքին հատվածը

Ըստ ավանդության համալիրը հիմնադրել է Հովհաննես Ռիլայեցին, ում անունով էլ կոչվում է կառույցը, Բուլղարիայի ցար Պյոտր 1-ինի օրոք (927-968)։ Ճգնավորն ապրել է վանական համալիրից ոչ հեռու գտնող մի քարայրում, առանց որևէ նյութական ունեցվածքի, իսկ համալիրը կառուցել են լեռներ սովորելու եկած նրա աշակերտները։

Կառուցումից ի վեր Ռիլայի եկեղեցական համալիրը գտնվել է Բուլղարիայի իշխանությունների աջակցության ներքո։ Յուրաքանչյուր ցար նվիրատվություններ է արել կառույցին, և 12-14-րդ դարերում այն հասել է իր զարթոնքի գագաթնակետին՝ դառնալով Բուլղարիայի ազգային գիտակցության մշակույթի և հոգևոր կենտրոն։

Ներկայիս վայրում համալիրը վեր է խոյացել ֆեոդալ լորդ Ստեֆան Դրագովալի կողմից սերբ սյուզերենության օրոք 14-րդ դարի առաջին կեսին։ Համալիրի հին շինությունները թվագրվում են այս ժամանակաշրջանին՝ Ստեֆան Դրագովալի աշտարակը (1334-1335) և դրա կողքին գտնվող փոքրիկ եկեղեցին (1343), ինչպես նաև եպիսկոպոսի գահը և համալիրի ճոխ փորագրությամբ դարպասները։ 14-րդ դարի վերջում, երբ սկսվեցին օսմանյան ասպատակությունները, համալիրն ավերվեց։

15-րդ դարի վերջում համալիրը վերակառուցվեց Մառա Բրանկովիչի (Ռուս Ուղղափառ եկեղեցի) և Ռոսիկոն վանական համալիրի նվիրատվություններով Կյուստենդիլ շրջանից երեք եղբայրների կողմից։

Համալիրը եղել է բուլղարական լեզվի և մշակույթի գանձարան օտար տիրապետությունների ժամանակաշրջաններում։ Բուլղարական ազգային վերածննդի ժամանակաշրջանում (18-19-րդ դարեր), համալիրը 1833 թվականին ավերվել է հրդեհից, 1834 և 1862 թվականներին վերակառուցվել է հարուստ բուլղարացիների կողմից՝ ճարտարապետ Ալեքսի Ռիլայեցու գլխավորությամբ։ Համալիրի շենքերը վեր են խոյացել 1816 թվականին, Ստեֆան Դրագովալի աշտարակի զանգակատունն ավելացվել է 1844 թվականին։ Նեոֆիտ Ռիլայեցին համալիրում հիմնադրել է դպրոց։

Համալիրը եղել է բուլղարացի հեղափոխականների՝ Վասիլ Լևսկու, Գոցե Դելչևի, Պեյո Յավորովի թաքստոցը։

Համալիրը Բուլղարիայի ազգային վերածննդի ճարտարապետության գլուխգործոցներից է, այն 1976 թվականին ճանաչվել է ազգային պատմամշակութային հուշարձան, իսկ 1983 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ցանկում։

1991 թվականից այն գտնվում է Բուլղարական ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդի ենթակայության ներքո։

2002 թվականի մայիսի 25-ին Հովհաննես Պողոս II պապը Բուլղարիա կատարած ուխտագնացության ժամանակ այցելել է համալիր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Bulgaria's Rila Monastery Builds Hydro Power Plant with EU Money, Novinite, 10 December 2011
  2. Bulgarian National Bank. Notes and Coins in Circulation: 1 lev. – Retrieved on 26 March 2009.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիլայի վանական համալիր» հոդվածին։