Ռիկարդո Ջակոնի

Ռիկարդո Ջակոնի
իտալ.՝ Riccardo Giacconi
Ծնվել էհոկտեմբերի 6, 1931(1931-10-06)
Ջենովա, Իտալիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 9, 2018(2018-12-09) (87 տարեկան)
Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն Իտալիա,  ԱՄՆ և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս, համալսարանի դասախոս, աստղաֆիզիկոս և վիզուալ արտիստ
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան, Հարվարդի համալսարան և Եվրոպական հարավային աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա, ֆիզիկա, աստղագիտություն և տիեզերական ճառագայթում
Պաշտոն(ներ)Եվրոպական Հարավային աստղադիտարանի գլխավոր գործադիր տնօրեն
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Ամերիկյան աստղագիտական միություն, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն
Ալմա մատերՄիլանի համալսարան (1954)
Տիրապետում է լեզուներինիտալերեն և անգլերեն
Եղել է գիտական ղեկավարEric D. Feigelson?
Պարգևներ
Ամուսին(ներ)Mirella Giacconi?
 Riccardo Giacconi Վիքիպահեստում

Ռիկարդո Ջակոնի (իտալ.՝ Riccardo Giacconi, հոկտեմբերի 6, 1931(1931-10-06), Ջենովա, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 9, 2018(2018-12-09), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով իտալացի ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ջակոնին արժանացել է մրցանակի կեսին աստղաֆիզիկայի բնագավառում կատարած հետազոտությունների համար, որոնք բերել են ռենտգենյան ճառագայթման տիեզերական աղբյուրների բացահայտմանը, իսկ մյուս կեսը շնորհվել է Ռայմոնդ Դեվիսին և Մասատոշի Կոշիբային՝ նեյտրինային աստղագիտության մեջ ներդրումների համար։

Կենսագրություն

Ռիկարդո Ջակոնին ծնվել է ոչ մեծ ընկերության սեփականատեր Անտոնինո Ջակոնիի և ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցչուհի Էլզա Կանի Ջակոնիի ընտանիքում։ Երբ Ռիկարդոն ութ տարեկան է եղել, նրա ծնողները բաժանվել են, և նա սկսել է ապրել մայրիկի հետ՝ Միլանում։

Գործունեություն

1954 թվականին Միլանի համալսարանում դիսերտացիայի պաշտպանությունից հետո Ռիկարդոն այնտեղ գտել է ֆիզիկայի պրոֆեսորի օգնականի աշխատանք։ 1956 թվականին անցել է աշխատանքի Ինդիանա նահանգի համալսարանում Բլումինգթոնում, իսկ 1958 թվականին՝ Փրինսթոնի համալսարանում։ 1959 թվականից սկսած նա աշխատել է Քեմբրիջում Գիտության և տեխնիկայի ամերիկյան կորպորացիայում (անգլ.՝ American Science and Engineering), ընկերություն, որն ստեղծվել էր Բրունո Ռոսսիի[Ն 1] կողմից՝ պետական միջոցների հետազոտություններ անցկացնելու նպատակով։ 1966 թվականին Ռիկարդոն ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդում և 1969 թվականից դարձել ընկերության փոխնախագահ։

1973 թվականից աշխատել է որպես տնօրենի տեղակալ Քեմբրիջում (Մասսաչուսեթս) Հարվարդ-Սմիտսոնովսկու աստղաֆիզիկայի կենտրոնի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բաժնում։ 1981 թվականից աշխատել է Բալթիմորում՝ որպես Տիեզերական աստղադիտակների գիտական ինստիտուտի տնօրեն և Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր։ 1991 թվականից մինչև 1999 թվականը եղել է ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Միլանում։ 1993 թվականից մինչև 1999 թվականը եղել է գլխավոր տնօրեն Եվրոպական հարավային աստղադիտարանում (անգլ.՝ ESO, European Southern Observatory ), որը գտնվում է Գարխինգում (Մյունխենի շրջակայքում)։ 1999 թվականին վերադարձել է ԱՄՆ և այդ ժամանակից հանդիսացել է Վաշինգտոնի միացյալ համալսարանների նախագահ և պրոֆեսոր-հետազոտող՝ Ջոնս Հոփքինսի համալսարանում՝ Բալթիմորում։

Ստորագրել է «Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» մանիֆեստը (1992)։

Ընտանիք

Ռիկարդո Ջակոնին ամուսնացել է Միրելե Ջակոնիի հետ, որին ճանաչել է դպրոցական նստարանից։ Նա աշխատել է թարգմանչուհի МТИ-ում։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ջինան և Աննան։

Նվաճումներ

Ջակոնիի աշխատանքը մինչև 1959 թվականը բնութագրվել է անհաջողությունների շարքով։ Նրա սեփական բառերով, նա AKHT ընկերությունում նոր մեկնարկ է սկսել, իսկ այդ կորպորացիայում աշխատանքի տարիները եղել են ամենաարդյունավետը նրա կյանքում։ 1959 թվականից մինչև 1962 թվականը նա մասնակցել է 23 հետազոտական հրթիռների և 6 արբանյակների գործարկմանը, և մեկ թռիչքի՝ ինքնաթիռով։

1962 թվականի հունիսի 12-ին մեկնարկել է մեծ բարձրությունների վրա գործունակ (բարձրագործ) Աերոբի (անգլ.՝ Aerobee) հետազոտական հրթիռը, որի վրա կար ռենտգենյան դետեկտոր (անգլ.՝ detector)[Ն 2]: Նախագիծը նպատակ էր դրվել լուսանկարել Լուսինը ռենտգենյան դիապոզոնում։ Թեև այդ նպատակին հասնել չի հաջողվել, բայց այսօր արդեն հայտնի է, որ ճառագայթման ինտենսիվությունը բավարար չի եղել այդ ժամանակվա դետեկտորների զգայունության համար։ Դրա փոխարեն հաջողվել է Կարիճ համաստեղությունում հայտնաբերել պայծառ օբյեկտ՝ Կարիճ X-1-ը։

Ջակոնիի հաջորդ նախագիծը եղել է առաջին ուղեծրային ռենտգենյան աստղադիտարանը՝ Uhuru արբանյակը, որը գործարկվել է 1970 թվականին և, որի միջոցով կատարվել է երկնքի լրիվ նկարահանումը ռենտգենյան դիապազոնում։ 2-ից մինչև 6 կէվ դիապոզոնում գտնվել են 339 օբյեկտներ։ Արբանյակային հաջորդ նախագիծը եղել է ռենտգենյան ճառագայթները ֆոկուսավորող առաջին հայելային տիեզերական HEAO-2 (Էյնշտեյնի անվան) աստղադիտարանը, որը գործարկվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին։

1976 թվականին Ռիկարդո Ջակոնին Հարվի Տանանբաումի (Harvey Tananbaum) հետ միասին մշակել և ՆԱՍԱ-յին են ներկայացրել նաև Չանդրա ռենտգենյան աստաղդիտարանի նախագիծը, որը նրանք կոչել են AXAF «Ռենտգենյան ֆիզիկայի առաջադեմ սարք» (անգլ.՝ Advanced X-ray Astrophysics Facility)։ Նախնական աշխատանքները սկսվել են հաջորդ տարի, և կատարելագործման աշխատանքները շարունակվել են մինչև 1998 թվականը, երբ մրցույթային կարգով որոշվել է աստղադիտարանն անվանվել է CXO Չանդրա ռենտգենյան աստղադիտարան (անգլ.՝ Chandra X-ray Observatory)։ Այն 1978 թվականին տիեզերք ուղարկված «Էյնշտեյնի աստղադիտարանի» առավել առաջադեմ տարբերակն էր՝ ռեկորդային՝ 22 753 կգ թռիչքային զանգվածով, նախատեսված տասներկու հայելիներից չորսը հեռացված և վեց գիտական սարքավորումներից երկուսը կրճատված։ Այն տիեզերք է ուղարկվել Կոլումբիա շաթլի օգնությամբ, 1999 թվականի հուլիսի 23-ին։ Չանդրան 20-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը ՆԱՍԱ-ի տիեզերք ուղարկած չորս «Մեծ աստղադիտարաններից» երրորդն է։ Առաջինը Հաբլ աստղադիտակն էր, երկրորդը Կոմպտոնը և չորրորդը Սպինցերը։ Այն շարունակում է գործել։

1981 թվականից մինչև 1993 թվականը Ջակոնին եղել է ուղեծրային Հաբլ աստղադիտակի նախագծման և շինարարության պատասխանատուն։

Հաջորդ՝ ROSAT ռենտգենյան արբանյակի նախագծմանը Ջակոնին չի մասնակցել, բայց ունեցել է էական ներդրում նրանում՝ ամերիկյան միջոցները նախագծի մեջ ներգրավելու միջոցով, ի թիվս այլ բաների, նաև՝ անվճար գործարկումը։ Այդպիսի ակտիվությունը շատ օգտակար էր, քանի որ այդ ժամանակ, նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման գերմանական նախարարության առաջ քաշած պայմաններից մեկն էր՝ ընդարձակ միջազգային համագործակցությունը։

Ռենտգենյան աստղագիտության բնագավառում իր վաստակի համար, նախ և առաջ, Կարիճ X-1 աղբյուրի բացահայտման համար, Ջակոնին 2002 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։

Պատկերասրահ

Նշումներ

  1. Բրունո Ռոսսի-իտալացի աստղաֆիզիկոս և հետազոտող տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառում։
  2. Տեխնիկական միջոց կամ նյութ, որը ցույց է տալիս չափվող օբյեկտի որոշակի հատկությունների առկայությունը՝ համապատասխան մեծությունով սահմանային արժեքը մեծացնելու դեպքում։

Պարգևներ

  • 1956-1958 թվականներ՝ Ֆուլբրայտի կրթաթոշակակիր
  • 1966 թվական՝ Հելեն Ուորների մրցանակ, Ամերիկյան աստղագիտական ընկերություն
  • 1967 թվական՝ Կոմո մրցանակ, Իտալիայի ֆիզիկական ընկերություն
  • 1971 թվական՝ Ռենտգենի մրցանակ աստղաֆիզիկայում, Վյուրցբուրգի ֆիզիկական-բժշկական ընկերություն
  • 1971 թվական՝ NASA մեդալ՝ բացառիկ գիտական նվաճումների համար
  • 1972 թվական՝ NASA պարգև՝ հասարակական բացառիկ ծառայությունների համար
  • 1975 թվական՝ Ռիխտմայերի հիշատակի մրցանակ
  • 1980 թվական՝ NASA մեդալ՝ բացառիկ գիտական նվաճումների համար
  • Elliott Cresson Medal, Berliner, 19131980 թվական՝ Էլլիոտ Կրեսսոնի մեդալ, Ֆիլադելֆիա, Ֆրանկլինի ինստիտուտ
  • 1981 թվական՝ Կետրին Բրյուսի անվան ոսկե մեդալ, Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերություն
  • 1981 թվական՝ Դեննի Խայնեմանի պարգևատրում աստղաֆիզիկայից, Ամերրիկյան աստղագիտական ընկերություն/ ֆիզիկայի ամերիկյան ինստիտուտ
  • 1981 թվական՝ Հենրի Նորիս Ռասսելի մրցանակ, Ամերիկյան աստղագիտական ընկերություն
  • Asaph Hall Gold Medal 1982 թվական՝ Արքայական ստղագիտական ընկերության ոսկե մեդալ
  • 1982 թվական՝ Բնական գիտության Կրեսի Մորիսոնի անվան պարգևատրում, Նյու Յորքի գիտություների ակադեմիա
  • 1987 թվական՝ Վոլֆի մրցանակ ֆիզիկայից
  • 2000 թվական՝ Մարսել Գրոսմանի մրցանակ
  • 2002 թվական՝ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
  • National Medal of Science2003 թվական՝ ԱՄՆ Ազգային գիտական մեդալ
  • 2004 թվական՝ Կարլ Շվարցշիլդի մեդալ, գերմանական աստղագիտական ընկերություն
  • 2012 թվական՝ Կարլ Սագանի հուշամրցանակ՝ Ամերկյան տիեզերագնացության ընկերության

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #128167173 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.esa.int/Our_Activities/Space_Science/Riccardo_Giacconi_1931_2018
  6. 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
  7. LIBRIS — 2004.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. 9,0 9,1 9,2 9,3 Notable Names Database — 2002.
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. 11,0 11,1 CONOR.Sl
  12. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2002/
  13. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  14. https://www.fi.edu/en/laureates/riccardo-giacconi
  15. https://aas.org/grants-and-prizes/helen-b-warner-prize-astronomy
  16. https://aas.org/grants-and-prizes/dannie-heineman-prize-astrophysics
  17. https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
  18. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2008-great-immigrants/
  19. Дейвис // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 431. — (Большая российская энциклопедия :  / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
  20. WORLD SCIENTISTS' WARNING TO HUMANITY (Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը) (անգլ.)
  21. РМГ 29-2013 ГСИ. Метрология. Основные термины и определения п.6.14
  22. «ОСНОВЫ РЕНТГЕНОВСКОЙ ДИФРАКТОМЕТРИИ» (PDF). 2012. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  23. Tucker, Wallace (2013 թ․ հոկտեմբերի 31). «Tyrel Johnson & Jatila van der Veen - Winners of the Chandra-Naming Contest - Where Are They Now?». Harvard-Smithsonian Center for Astrophysics. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  24. «NASA - Chandra X-ray Observatory Quick Facts». www.nasa.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  25. «Chandra X-ray Observatory Status Report». web.archive.org. 2000 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «Телескоп "Хабблл", "Чандра", "Комптон", "Спитцер"». galspace.spb.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  27. «Chandra Press Room :: 2020 Press Releases». chandra.si.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  28. Schwartz, Daniel A. (2004-08). THE DEVELOPMENT AND SCIENTIFIC IMPACT OF THE CHANDRA X-RAY OBSERVATORY (անգլերեն). Vol. 13. էջեր 1239–1247. doi:10.1142/S0218271804005377. ISSN 0218-2718.

Գրականություն

  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г. Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — С. 89. — 512 с.
  • Fabbiano G. Riccardo Giacconi (1931-2018)(անգլ.) // Nature. — 2019. — Т. 565. — С. 430. —
  • Rosati P. Riccardo Giacconi (1931-2018)(անգլ.) // Science. — 2019. — Т. 363. — С. 349. —
  • Schreier E.J., Tananbaum H., Tucker W. Riccardo Giacconi // Physics Today. — 2019. — Vol. 72. — № 2. — P. 71. —

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Ջակոնի» հոդվածին։