Ռոտերդամի ռմբակոծություն

Այրվող Ռոտտերդամը ռմբակոծությունից հետո

Ռոտտերդամի ռմբակոծությունը օդային հարված, կատարված Լյուֆտվաֆեի կողմից 1940 թվականի մայիսի 14-ին, հոլանդական գործողությունների ժամանակ, որն էլ իր հերթին Ֆրանսիական ռազմագործողության մասն էր կազմում։

Նիդերլանդների վրա հարձակումը սկսել է մայիսի 10-ին։ Գերմանացիները հույս ունեին, որ կկարողանան կոտրել նիդերլանդացիների պաշտպանությունը մեկ օրում, սակայն պարզվեց, որ նիդերլանադական զորքերը ավելի ուժեղ են, քան մտածում էին սկզբում։ Գերմանացիները ծչագրել էի քաղաքի վրա հարձավել մայիսի 14-ին։ Օդային հարվածի նպատակն էր՝ օգնություն հասցնել Նիդերլանդների տարածքում կռվող գերմանական զորքերին, ինչպես նաև գրավել Նիդերլանդները։

Գերմանական զորքերի հրամնատար գեներալ Հանս Շմիդտը նիդերլանդացիներին ներկայացրեց վերջնագիր սպասվելիք Ռոտտերդամի ռմբակոծության մասին։ Նրանք ընդունեցին վերջնագիրը և ռմբակոծությունը չեղյալ համարվեց։ Սակայն 50-60 ռմբակոծներ իբրև թե չէին հասցրել ընդունել ազդանշանը հարձակումը դադարեցման մասին։

Ռմբակոձիչները քաղաքի վրա նետել էին գրեթե 97 տոննա ռումբ, հիմնականում քաղաքի կենտրոնում, ոչնչացնելով 2.5 կմ² տրամագծով տարածք, ինչը հանգեցրեց բազմաթիվ բազմաթիվ հրդեհների և խլեց հազարավոր մարդկային կյանքեր։ Սա եղավ Վերմախտի վերջին գործողությունը հոլանդական ռամագործողության հետ. հոլանդացիները չէին կարող պաշտպանվել օդային հարձակումից, և իրավիճակի գնահատումից հետո որոշեցին ընդունել վերջնագիրը, և հանձնեցին մնացած քաղաքները հենց այդ օրը։

2007 թվական. Հիշեցում հրդեհի սահմաների մասին

Ռոտտերդամի ռմբակոծությունը հանգեցրեց բրիտանական քաղաքականության փոփոխմանը։ Այսպիսով Մեծ Բրիտանիան խուսափեց Գերմանիաի ռմբակոչումից, սակայն և ընդունեց, որ եթե շարունակվեն գերմանական հարձակումները քաղաքացիական կետերի վրա, ապա բրիտանական կողմը կփոխի ստրատեգիան։ Ռմբակոծության հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, բրիտանական օդային ուժերը կատարեցին առաջին թռիչքը դեպի Ռուր մարզ։

Մշակույթում

  • Ռոտտերդամի ռմբակոծության վերաբերյալ կա ֆիլմ ՝ «Ռմբակոծություն» անունով 2012թ.:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 I. C. B. DEAR and M. R. D. FOOT. «Rotterdam raid.» The Oxford Companion to World War II. 2001. Encyclopedia.com. 9 Mar. 2010