Ռուան (ֆր.՝ և նորմանդ. Rouen ), Նորմանդիայի պատմական մայրաքաղաք, այժմ Վերին Նորմանդիա երկրամասի և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ծովամերձ Սեն դեպարտամենտի կենտրոն։
Աշխարհագրություն և քաղաքի զարգացում
Ի սկզբանե քաղաքը տեղակայված էր Սեն գետի միայն աջ ափին։ Այժմ քաղաքի սահմանների մեջ ներառված է ձախափնյա Սեն-Սևեր շրջանը, ինչպես նաև Լակրուա կղզին։ Քաղաքի հյուսիսային հատվածի լանդշաֆտը ժայռոտ է։
Քաղաքի սահմաններում Սեն գետը զբաղեցնում է 179 հա տարածք։ Քաղաքի տարածքը հատում են Սենի վտակները, մասնավորապես, Օբետ, Ռոբեկ և Կայի գետերը։
Ռուանի ծովային նավահանգիստը ցիտրուսային և արևադարձային մրգերի ներմուծման ծավալով դարձել է Ֆրանսիայի առաջնային նավահանգիստներից մեկը։ 19-րդ դարի երկրորդ կեսին նավահանգստային գործունեության ծավալը կտրուկ աճել է, քանի որ ֆիլոքսերայի համաճարակի պատճառով ոչնչացված ֆրանսիական խաղողի փոխարեն Ալժիրից երկիր սկսեց ներմուծվել գինեգործական մթերք։
Սեն գետի երկու ափերն իրար միացնելու համար Ռուանում գործում են վեց կամուրջներ, որոնցից մեկը՝ Գյուստավ Ֆլոբերի կամուրջը, մինչ օրս համարվում է Եվրոպայի ամենամեծ բարձրացվող կամուրջը (86 մետր)։
Կլիմա
Ռուանն ունի ծովային կլիմա տեղումների մեծ քանակությամբ (տարեկան 131 օրվա ընթացքում թափվում են 1 մմ տեղումներ)։ Ձմեռներն այստեղ մեղմ են, ամռանն այդքան շոգ չէ Լա Մանշ նեղուցի ազդեցության շնորհիվ։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռուան
|
Ամիս
|
հունվ
|
փետ
|
մարտ
|
ապր
|
մայ
|
հուն
|
հուլ
|
օգոս
|
սեպ
|
հոկ
|
նոյ
|
դեկ
|
տարին
|
բացարձակ առավելագույնը (°C) |
14,4 |
18,9 |
21,9 |
24,4 |
30,0 |
34,2 |
34,4 |
35,4 |
30,3 |
26,2 |
18,2 |
15,0 |
35,4
|
միջին առավելագույնը (°C) |
5,8 |
6,6 |
9,6 |
12,5 |
16,5 |
19,4 |
22,0 |
21,9 |
19,0 |
14,6 |
9,4 |
6,5 |
13,7 |
միջին ջերմաստիճանը (°C) |
3,3 |
3,6 |
5,9 |
8,2 |
12,0 |
14,8 |
17,1 |
17,0 |
14,5 |
10,9 |
6,4 |
4,1 |
9,8 |
միջին նվազագույնը (°C) |
0,8 |
0,6 |
2,2 |
3,9 |
7,4 |
10,2 |
12,2 |
12,0 |
10,0 |
7,3 |
3,4 |
1,6 |
6,0 |
բացարձակ նվազագույնը (°C) |
−17,1 |
−15,8 |
−10,4 |
−5,0 |
−3,0 |
0,1 |
3,6 |
5,0 |
1,0 |
−3,2 |
−9,7 |
−10,5 |
−17,1 |
տեղումների քանակը (մմ) |
71 |
58 |
69 |
50 |
72 |
58 |
59 |
54 |
65 |
97 |
83 |
76 |
812 |
Աղբյուր՝ Infoclimat |
Քույր-քաղաքներ
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|