Սան Պաուլո

Քաղաք
Սան Պաուլո
պորտ.՝ São Paulo
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Ներքին բաժանումZona Central de São Paulo, Zona Centro-Sul de São Paulo, Zona Leste de São Paulo, Zona Nordeste de São Paulo, Zona Noroeste de São Paulo, North Zone of São Paulo?, Zona Oeste de São Paulo, Zona Sudeste de São Paulo, Zona Sudoeste de São Paulo և Zona Sul de São Paulo
Հիմնադրված էհունվարի 25, 1554 թ.
Առաջին հիշատակումհունվարի 25, 1554
Մակերես1523 կմ²
ԲԾՄ760 մետր
Բնակչություն11 451 245 մարդ (2022)
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ11
Փոստային դասիչ01000-000
Պաշտոնական կայքprefeitura.sp.gov.br
Սան Պաուլո (Բրազիլիա)##
Սան Պաուլո (Բրազիլիա)

Սան Պաուլու (պորտ.՝ São Paulo), Բրազիլիայի ամենամեծ քաղաքը։ Քաղաքը ունի խոշոր հայկական համայնք (38.000)։

Հանդիսանում է նույնանուն նահանգի վարչական և երկրի տնտեսական գլխավոր կենտրոնը։ 12.708,6 հազար բնակչություն (1980)։ Տրանսպորտային հանգույց է։ Սան Պաուլոի ագլոմերացիայի մեջ են մտնում 37 քաղաք-արբանյակ։ Լատինական Ամերիկայի և աշխարհի խոշորագույն քաղաքներից է։ Զարգացած են մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերությունը։ Ունի 3 համալսարան։ Սան Պաուլոն հիմնադրել են ճիզվիտները 1554 թվականի հունվարի 25-ին Ս․ Պողոսի (այստեղից էլ՝ Սան Պաուլո անվանումը) հիշատակի օրը։ 16-18-րդ դարերը եղել է սուրճի պլանտացիաների կենտրոն։ 1822 թվականին Սան Պաուլոում է հռչակվել Բրազիլիայի անկախությունը։ 19-րդ դարի սկզբին այստեղ են սկսել առաջանալ Բրազիլիայում առաջին կապիտալիստական մանուֆակտուրաները։ 20-րդ դարի սկզբին քաղաքը դարձել է արդյունաբերական և բանվորական շարժման խոշոր կենտրոն։ Հայերը Սան Պաուլոում հաստատվել են 19-րդ դարի վերջին, համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918 թթ.) և Կիլիկիայի հայերի զանգվածային արտագաղթից (1921-1922 թթ.) հետո։ 1983 թվականին Սան Պաուլոում կար շուրջ 18 հազար հայ։ Հիմնականում զբաղվում են առևտրով, զգալի է հայերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ։ Համայնքում գործում են Դուրյան ազգային վարժարանը (1931 թ.), Սուրբ Գևորգ եկեղեցին, ՀԲԸՄ-ի Սան Պաուլոի մասնաճյուղը (1931 թ.), Մարաշի և Հաճնի հայրենակցական միությունները, Երիտասարդական լիգան։ Սան Պաուլոի համալսարանում կա հայագիտական ամբիոն։ Սան Պաուլոում է կառավարության պալատը (16-րդ դար)։ Կան երկնաքերներ (20-րդ դար), Սան Պաուլոի 400-ամյակի պատվին կառուցված Միջազգային ցուցահանդեսի համալիրը (1951-1954 թթ., ճարտարապետ Օ․ Նիմեյեր և ուրիշներ) և այլն։

Բնակչություն

Տնտեսություն

Սան Պաուլոն հանդիսանում է Բրազիլիայի ամենամեծ տնտեսություն ունեցող քաղաքը և համարվում է Բրազիլիայի ֆինանսական մայրաքաղաքը։ Այստեղ են կենտրոնացված Բրազիլիայի բազմաթիվ խոշոր բանկեր, կորպորացիաներ և այլ ֆինանսատնտեսական կազմակերպություններ։

Սան Պաուլոյում է կենտրոնացված Բրազիլիայի ՀՆԱ-ի 12.26%-ը։

Ծանոթագրություններ

  1. https://pt.wikipedia.orghttps://wikious.com/hy/São_Paulo
  2. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  3. National Agency of Telecommunications Resolução Anatel nº 263, de 8 de junho de 2001 — 2001.
  4. «Maiores cidades do Brasil crescem menos do que média nacional, aponta Censo – Notícias – UOL Notícias». Noticias.uol.com.br. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. A capital paulista tem sotaque italiano Արխիվացված 2007-11-26 Wayback Machine SP 450
  6. Mais de três milhões de portugueses moram na cidade Արխիվացված 2010-04-07 Wayback Machine SP 450
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 O gigante em traje de gala Արխիվացված 2010-11-02 Wayback Machine Coluns.com.br
  8. O estilo japonês de Sampa Արխիվացված 2008-05-10 Wayback Machine SP 450
  9. Coreanos no Brasil Արխիվացված 2010-02-19 Wayback Machine Laboratório de Estudos Urbanos
  10. Tabela 2094 — População residente por cor ou raça e religião