Ֆրանս-պրուսական պատերազմ | 1870–1871 |
---|---|
Բեռլինի վեհաժողով | 1878 |
Երկակի դաշինք | 1879 |
Եռյակ դաշինք | 1882 |
Ֆրանս-ռուսական դաշինք | 1894 |
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք | 1898–1912 |
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր | 1904 |
Ռուս-ճապոնական պատերազմ | 1904–1905 |
Տանջիրյան ճգնաժամ | 1905–1906 |
Խոզի պատերազմ | 1906–1908 |
Անգլո-ռուսական համաձայնագիր | 1907 |
Բոսնիական ճգնաժամ | 1908–1909 |
Ագադիրյան ճգնաժամ | 1911 |
Իտալա-թուրքական պատերազմ | 1911–1912 |
Բալկանյան պատերազմներ | 1912–1913 |
Սարաևոյի սպանություն | 1914 |
Հուլիսյան ճգնաժամ | 1914 |
Սարաևոյի սպանություն, երբ ապանվեցին Ավստրո-Հունգարիայի թագի հավանական ժառանգորդ արքայազն Ֆրանց Ֆերդինանդը և նրա կին Հոհենբուրգի դքսուհի Սոֆիան, 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոում, որբ մահացու վիրավորում ստացան Գավրիլո Պրինցիպի արձակած գնդակներից։ Պրինցիպը վեց հոգանոց խմբի անդամներից մեկն է (հինգը սերբեր և մեկը բոսնիացի), որոնց կոորդինատորն էր Դանիլո Իլիչը,ով բոսնիացի սերբ էր և Սև ձեռք գաղտնի խմբավորման անդամ։ Սպանությունների քաղաքական նպատակն էր առանձնացնել հարավային սլավոնական պրովինցիաները Ավստրո-Հունգարիայից և ստեղծել միասնական Հարավսլավիա։ Սպանությունները ուղղակիորեն պատճառ հանդիսացան Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման, երբ Ավստրո-Հունգարիան վերջնագիր ներկայացրեց Սերբիայի թագավորությանը, որը մասամբ մերժվեց և Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, որի արդյունքում Եվրոպական տերությունները ներքաշվեցին պատերազմի մեջ։
Սպանություններում մասնակցություն էին ունեցել Սերբիայի ռազմական մտավորականությունը Դրագուտին Դիմիտրիևվիչի գլխավորությամբ, ինչպես նաև նրա աջ ձեռք մայոր Վոյիսլավ Տանկոսիչը և հետախույզ Ռադե Մալոբաբիչը։ Տանկոսիչը զինել էր մարդասպաններին ռուբերով և ատրճանակներով, ինչպես նաև վերապատրաստել էր նրանց։ Մարդասպաններին տրվել էր մուտքի իրավունք գաղտնի ցանց և Մալոբաբիչը օգնել էր անցկացնել զենքը Ավտրո-Հունգարիա։
Մարդասպանները, սերբական գաղտնի գործակալության հիմնական անդամները և սերբական ռազմական կցորդները, որոնք ողջ էին մնացել, ձերբակալվեցին, դատապարտվեցին և պատժվեցին։ Բոսնիայում ձերբակալվածները տեղափոխվեցին Սարաևո 1914 թվականի հոկտեմբերին։