Սիգիզմունդ I

Սիգիզմունդ I
Ծնվել է՝փետրվարի 15, 1368
ԾննդավայրFree Imperial City of Nuremberg, Franconian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել է՝դեկտեմբերի 9, 1437 (69 տարեկան)
Վախճանի վայրԶնոյմո
Օրադյա
Երկիր Սրբազան Հռոմեական կայսրություն և  Հունգարիա
ՏոհմHouse of Luxembourg?
միապետ
ՀայրԿառլոս IV կայսր
ՄայրElizabeth of Pomerania?
ԵրեխաներElizabeth of Luxembourg?, N. of Luxemburg, Prince of Hungary? և Յանոշ Հունյադի
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ

Սիգի և Մուեդ I (լատին․՝ Sigismundus, գերմ.՝ Siegmund, փետրվարի 15, 1368, Free Imperial City of Nuremberg, Franconian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն - դեկտեմբերի 9, 1437, Զնոյմո), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր 1410-1437 թվականներին, Հունգարիայի թագավոր (Ժիգմոնդ) 1387-1437 թվականներին, Չեխիայի թագավոր 1419-1421 թվականներին և 1436-1437 թվականներին։ Լյուքսեմբուրգների դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ Ամուսնանալով հունգարացի թագավոր Լայոշ Մեծի դստեր հետ՝ դարձել է Հունգարիայի թագավոր։ Գլխավորել է արևմտաեվրոպացի ֆեոդալների խաչակրաց արշավանքը թուրքերի դեմ և ջախջախվել Նիկոպոլի ճակատամարտում (1396)։ Կոնստանցայի տիեզերաժողովի (1414-1418) նախաձեռնողներից էր և մասնակիցներից, հաստատել է Յան Հուսի մահապատժի որոշումը։ 1421 թվականին գահընկեց է արվել չեխական գահից, վերստին չեխական թագավոր է հռչակվել 1436 թվականին։ Պայքարել է հուսյան հեղափոխական շարժման դեմ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգիզմունդ I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։