Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ, Ռեգբիի մարզադաշտ և rugby league venue? |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և rugby league? |
Ամբողջական անվանում | City of Manchester Stadium |
Տեղագրություն | Մանչեսթեր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 2002 |
Բացված | 2002 հուլիսի 25 |
Կառուցման գին | £110 միլիոն |
Ճարտարապետ | KSS Design Group? և Populous |
Ճարտարագետ | Arup, Sinclair Knight Merz? և STRI Group? |
Սեփականատեր | Մանչեսթերի քաղաքային խորհուրդ |
Գործաղեկավար | Մանչեսթեր Սիթի |
Տարողություն | 55 017 |
Տնային թիմ | Մանչեսթեր Սիթի |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster? |
Կայք | mancity.com/etihad-stadium(անգլ.) |
City of Manchester Stadium Վիքիպահեստում |
Սիթի օֆ Մանչեսթեր (անգլ.՝ City of Manchester) կամ Էթիհադ Ստեդիում (անգլ.՝ Etihad Stadium), ֆուտբոլային մարզադաշտ անգլիական Մանչեսթեր քաղաքում, որը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։
Մարզադաշտի հիմքի առաջին քարը դրել է վարչապետ Թոնի Բլեերը 1999 թվականի դեկտեմբերին, իսկ շինարարությունն սկսվել է 2000 թվականի հունվարին։ Ըստ տարողունակության՝ հանդիսանում է անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ և Մեծ Բրիտանիայի 8-րդ մարզադաշտը։
2014 թվականի հունվարին սկսվել են մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտից հետո մարզադաշտի տարողունակությունը դարձավ 61 000։ Հերթական վերակառուցումից հետո մարզադաշտը մտավ այն արենաների շարքը, որտեղ հնարավոր է անցկացնել ռեգբիի առաջնություն։
2002 թվականին մարզադաշտում անց են կացվել Համագործակցության խաղերը։
2004 թվականի հունիսի 1-ին կայացել է Անգլիայի և Ճապոնիայի հավաքականների ընկերական հանդիպումը։
2005 թվականին Անգլիայում տեղի է ունեցել Եվրոպայի՝ ֆուտբոլի կանանց առաջնությունը։ Մարզադաշտում անց է կացվել խմբային փուլի Անգլիա-Ֆինլանդիա հանդիպումը։
2006 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվեց, որ «Սիթի օֆ Մանչեսթեր»-ում է անցկացվելու ՈՒԵՖԱ 2007/2008 առաջնությունը։ 2008 թվականի մայիսի 14-ին մարզադաշտում անցկացվեց ՈՒԵՖԱ-ի առաջնության 50-րդ եզրափակիչը։ Հանդիպեցին ռուսական «Զենիթ»-ը և շոտլանդական «Ռեյնջերս»-ը։ Իր պատմության մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Զենիթ»-ը։
2015 թվականի ամռանը մարզադաշտն ընդարձակեցին մեկ տրիբունայով՝ ավելացնելով գրեթե 7000 տեղ։
2015 թվականին մարզադաշտը հյուրընկալեց Ռեգբիի աշխարհի առաջնությունը ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիթի օֆ Մանչեսթեր կատեգորիայում։ |