Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սոլնոկ | |||||
Szolnok | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մարզ | Յաս - Նադկուն - Սոլնոկ | ||||
Առաջին հիշատակում | 1075 | ||||
Մակերես | 18 724 հեկտար | ||||
ԲԾՄ | 68±1 մետր | ||||
Բնակչություն | ▲67 126 մարդ (հունվարի 1, 2023) | ||||
Խտություն | 403 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+36)56 | ||||
Փոստային դասիչ | 5000 և 5008 | ||||
Պաշտոնական կայք | info.szolnok.hu(հունգարերեն), info.szolnok.hu/en(անգլ.), info.szolnok.hu/de(գերմ.) և info.szolnok.hu/ch(չին.) | ||||
| |||||
Սոլնոկ (հունգ.՝ Szolnok), քաղաք կենտրոնական Հունգարիայում, Հյուսիսային Ալֆյոլդ տարածաշրջանում, Յաս - Նադկուն - Սոլնոկ մարզի վարչական կենտրոն։
Սոլնոկը գտնվում է 90 կմ Բուդապեշտից դեպի հարավ-արևելք և 50 կմ Կեչկեմետից դեպի հյուսիս-արևելք։ Քաղաքը գտնվում է Տիս գետի ափին, պատմական կենտրոնը և քաղաքի մեծ մասը գտնվում է Զադվա գետի աջ ափին։ Քաղաքը հատում է Բուդապեշտ - Սոլնոկ - Օրադիա E60 ավտոմոբիլային մայրուղին, մյուս ճանապարհները գնում են դեպի հարավ՝ Կեչկեմետ, Սեգեդ և դեպի հյուսիս։ Սոլնոկը երկաթուղային մայրուղով կապված է Բուդապեշտի հետ, Սոլնոկից այն բաժանվում է երկու ուղղության, մեկը դեպի Դեբրեցեն, իսկ մյուսը՝ Բուդապեշտ։ Ժամանակը Բուդապեշտից գնացքով մոտ մեկուկես ժամ է։
Քաղաքի մասին առաջին հիշատակումը եղել է 1075 թվականին, երբ այն դարձավ համանուն վարչաշրջանի մայրաքաղաք։ Քաղաքի անունը գալիս է ամրոցն ամրացնող սեփականատիրոջ անձնական անունից։ Մոնղոլների ներխուժման ընթացքում XII դարի վերջին ամբողջությամբ ավերված էր, մինչև XVI դարը այն մնաց մի փոքր գյուղ։
XVI դարի կեսին թուրքական արշավանքների սպառնալիքի հետ կապված ամրացրել են Սոլնոկը և վերածել ամրոցի։ Համառ պայքարից հետո՝ 1552 թվականին թուրքերը գրավել են քաղաքը։ Թուրքական տիրապետության տարիներին Սոլնոկում կառուցվել են մզկիթներ, մինարեթներ, բաղնիքներ և մի շարք այլ շենքեր, որոնց մեծ մասը հետագայում ոչնչացվել են։
Սոլնոկը 1685 թվականին ազատագրվել է, սակայն XVIII դարի սկզբին Ֆերենց Ռակոնցիի ապստամբության ժամանակ կրկին ամբողջովին ավերվել է։ XVIII դարում քաղաքի վերածնունդը և արագ աճը ամիջականորեն կապված է քաղաքի շահավետ աշխարհագրական դիրքով, այն գտնվում է ջրային և ցամաքային առևտրային ուղիների խաչմերուկում։ 1847 թվականին Սոլնոկը Բուդապեշտի հետ կապված էր երկաթուղով։
Քաղաքը 1848-1849 թվականների հեղափոխության ժամանակ նշանակալի դեր է խաղացել։ Հունգարացի առաջնորդ Յանոշ Դամյանիչը Սոլնոկի ճակատամարտի ժամանակ հաղթել է ավստրիական բանակին։ 1876 թվականին Սոլնոկը կրկին մայրաքաղաք է դարձել։
1644 թվականին Խորհրդային բանակի և ֆաշիստների միջև ռմբահարումների և փողոցային մարտերի ընթացքում քաղաքը կրկին գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Սոցիալիստական ժամանակաշրջանում քաղաքում կառուցվել են մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ, Սոլնոկը դարձել է առողջարան-հանգստվայր, շնորհիվ քաղաքում գործող բաց շոգեբաղնիքի։
Քաղաքում կամ «Սոլնոկ» ֆուտբոլային ակումբ։ Սոլնոկի Տիսալիդետի մարզադաշտն ունի 10000 նստելատեղ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Հունգարիայի վարչական կենտրոններ |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլնոկ» հոդվածին։ |
|