Սողոմոն Գուգենհայմի թանգարան

Սողոմոն Գուգենհայմի թանգարան
ՏեսակԱրվեստի
թանգարան
ԵրկիրԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
ՎայրՎերին Իսթ Սայդ
Մասն էThe 20th-Century Architecture of Frank Lloyd Wright?
Հասցե10128Հինգերորդ պողոտա (1071)
Հիմնադրվել է1937
ՀիմնադիրՍոլոմոն Գուգենհայմ
Մակերես6 հեկտար
Այցելուներ1 199 123 (2013)
ՏնօրենՌիչարդ Արմստրոնգ
Կայքguggenheim.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Սողոմոն Գուգենհայմի թանգարան (անգլ.՝ Solomon R. Guggenheim Museum), արվեստի թանգարան ԱՄՆ-ում, որը աշխարհում ժամանակակից արվեստի հավաքածուներով առաջիններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1937 թվականին Գուգենհայմի հիմնադրամի շնորհիվ։ Թանգարանի հիմնադիրն է բարերար Սողոմոն Գուգենհայմը։

Թանգարանի կառուցման պատմություն

1943 թվականի հունիսին հիմնադրամն ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթին պատվիրեց թանգարանի նոր շենքի կառուցման ճարտարապետական գործը։

Թանգարանի շենքի ճարտարապետության մասին

Թանգարանի ինտերիերը

Ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթը ապրել է 92 տարի։ Նա իր 72 տարվա ստեղծագործական գործունեության ժամանակ նախագծել է 800 շենք և կառուցել 400-ը։ Բացի թանգարանից, նրա առավել հայտնի փայլուն նախագծերն են. «Ջեկոբայի տունը» Մեդիսոնում (Վիսկոնսինի նահանգ), «Ջոնսոն — Ուեյքս» Ռասինում (Վիսկոնսինի նահանգ, հինությունը առանց պատուհանների է)։ «Տուն ջրվեժի տակ» շքեղ ամառանոցը (Ֆոլլինգ-Ուոթեր) Բեր Ռանեում (Փենսիլվանիայի նահանգ), որը քննադատների կողմից անվանվել է 20-րդ դարի հիանալի շինությունը։ Школа-мастерская в Սքոթթսդեյլում գտնվող դպրոց-արվեստանոց (Արիզոնայի նահանգ), ստացել է «Թեյլիզին Ուեյթս» անվանումը։

Որպես Գուգգենհայմի թանգարանի կառուցման վայր ընտրվեց Հինգերորդ պողոտայի 88-րդ և 89-րդ փողոցների միջև գտնվող Կենտրոնական այգու կանաչ տարածքը։ Նախագծելով կառույցը՝ ճարտարապետը հեռացավ արդեն գոյություն ունեցող մոդելից, առաջարկեց վերելակով բարձրանալ վերջին հարկ և շարունակական պարույրներով իջնել ներքև՝ ճանապարհին ուսումնասիրելով էքսպոզիցիան։

Ճարտարապետություն

Թանգարանն արտաքնապես նման է շրջված բրգանման ամրոցի։ Այս շենքը համարվում է 20-րդ դարի ճարտարապետության ամենավառ ստեղծագործություններից մեկը։ Թանգարանի շինարարությունը ավարտվել է 1959 թվականին, երբ Սողոմոն Գուգենհայմը և Ֆրենկ Լլոյդ Ռայթը արդեն ողջ չէին։

Տնօրեններ

Թանգարանի մասնաճյուղեր

Հետաքրքիր փաստեր

Ծանոթագրություններ

  1. https://www.guggenheim.org/history
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. https://www.guggenheim.org/history/solomon-r-guggenheim
  4. Рейтинг посещаемости музеев и выставок // The Art Newspaper Russia № 4 (23). — 2014. — май.
  5. Richard Armstrong Named New Director of Solomon R. Guggenheim FoundationSolomon R. Guggenheim Museum, 2008.
  6. «Отчёт музея за 2008 год» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. Собств. корр. В Европе закроют сразу два известных музея Արխիվացված 2016-03-10 Wayback Machine // Сноб. — 2012. — 9 февр.
  8. Водо В. Вильнюс попал в сеть Гуггенхайма // Коммерсантъ. — 2008. — 9 апр.
  9. Собств. корр. Музей Гуггенхайма в Хельсинки // www.artukraine.com.ua. — 2012. — 11 янв.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն Գուգենհայմի թանգարան» հոդվածին։