Սորբոն | |
---|---|
Տեսակ | դպրոցի շենք և բարձրագույն ուսումնական հաստատություն |
Հիմնադրված է | 1257 |
Անվանված է | College of Sorbonne? |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Սորբոն |
Կայք | sorbonne.fr(ֆր.)(անգլ.)(իտալ.) |
La Sorbonne Վիքիպահեստում |
Սորբոն (ֆր.՝ la Sorbonne), պատմա-ճարտարապետական հուշարձան, Փարիզի համալսարանի կենտրոնը։ Շենքերի համալիր է Փարիզի Լատինական (V) թաղամասում, որը կառուցվել է որպես Փարիզի նախկին համալսարանի քոլեջ։ Ներկայումս այդտեղ գործում են մի շարք գիտահետազոտական և կրթական հաստատություններ։ Անվանումն առնչվում է Լյուդովիկոս 9-րդ արքայի հոգևորական, աստվածաբան Ռոբեր դը Սորբոնի հետ, ով 13-րդ դարում ՝ 1253 թվականին, աստվածաբանական քոլեջ է հիմնել այստեղ։ Սկզբնական շրջանում այդ աստվածաբանական քոլեջը նշելու նպատակով գործածական դարձած Սորբոն անվանումը ժամանակի ընթացքում սկսել են կիրառել ողջ համալսարանի համար։
11-րդ դարի վերջից Փարիզը դարձել էր Եվրոպայի կարևորագույն ինտելեկտուալ կենտրոններից մեկը՝ ներգրավելով ուսանողների և ուսուցիչների ամբողջ Եվրոպայից։ Աստիճանաբար ձևակերպվեցին ուսուցման և գիտնականների համայնքին ( universitas ) պատկանելու կանոնները, և XIII դարում թափ առավ Փարիզի համալսարանի գործունեությունը։
Փարիզի համալսարանը Եվրոպայի առաջին համալսարաններից մեկն էր և դարձավ հետագա բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ մոդելը։ Դա միատարր հաստատություն չէր։ Ուսուցումը բաժանված էր ֆակուլտետների, իսկ ուսանողները` ազգերի։ Կառույցները, որոնք պետք է օգնեին ավելի վատ պայմաններում գտնվող ուսանողներին, կոչվում էին քոլեջներ։ Սկզբում դրանք հանրակացարաններ էին, որտեղ ուսանողները վանքի կանոնների նման կանոններով վարում էին համայնքային կյանք։ Ժամանակի ընթացքում քոլեջները ձեռք բերեցին լրացուցիչ կրթական, կրոնական և գրադարանային շենքեր։ Այդ կարգի ամենահայտնի քոլեջը Սորբոնի քոլեջն էր։ 1250 թվականին թագուհի Բլանշի կողմից նվիրված շենքում երեք տարի անց բացվել է վերոնշյալ աստվածաբանական քոլեջը։ 1258 թվականին միջոցներ են հավաքվել 16 աշակերտի կրթությունն ու ապրուստը ապահովելու համար։ Ընդունվել են նաև հարուստ ուսանողներ, սակայն վճարովի հիմունքներով։ Սկզբում Սորբոնում դասավանդվում էր միայն աստվածաբանություն։ Որոշ ուսուցիչներ մասնագիտացած էին խղճի հարցերում, ինչը նշանակում էր, որ բարդ, խրթին, դժվար իրավիճակերում նրանց խորհուրդը փնտրում էին ամբողջ Եվրոպայից։ 1259 թվականին Ալեքսանդր IV պապը հաստատեց այս ինստիտուտը։
Քոլեջը մեծ նշանակություն է ձեռք բերել նոր ժամանակներում . Սորբոնի ընկերությունը ( Société de Sorbonne ), ուսանողներն ու դասախոսները սկսել են ամենակարևոր դերը խաղալ Փարիզի համալսարանում։ 17-րդ դարի առաջին կեսին Սորբոնի շրջանավարտ կարդինալ Ռիշելյեի ջանքերով կառուցվել է Սորբոնի նոր կեցավայրը, և այստեղ է տեղափոխվել ողջ համալսարանի գործունեության բեռը։ Այդ ժամանակվանից ամբողջ համալսարանը խոսակցական լեզվով կոչվում է Սորբոն։ Սորբոնը, ինչպես ամբողջ համալսարանը, դադարեցրել է իր գործունեությունը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։
1896 թվականին Փարիզի համալսարանը վերստեղծվել է՝ իր ադմինիստրացիան տեղակայելով Սորբոնի շենքերում։
1970 թվականին Փարիզի նախկին համալսարանը բաժանվել է տասներեք տարբեր համալսարանների։ Այդ համալսարաններից երեքը իրենց անվանումներում վկայակոչում են Սորբոնը և օգտագործում են նրա շենքերը։ Դրանք են՝
Ներկայումս Սորբոնում գործում են նաև Université de Paris V Descartes-ը, École nationale des chartes-ը, ինչպես նաև ռեկտորատը։
Սորբոնի շենքերից ամենահինը Սորբոնի մատուռն է (Chapelle de la Sorbonne) երկհարկանի բարոկկո ֆասադով և բնորոշ գմբեթով, որը նախագծվել է Ժակ Լեմերսիեի կողմից։ Տաճարի ներսում է գտնվում կարդինալ Ռիշելյեի գերեզմանը։ 1887 թվականին մատուռին շնորհվել է ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ։ 1975 թվականին պատմական հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև մեծ ամֆիթատրոնին ու մյուս դահլիճներին
1970 թվականից հետո Լատինական թաղամասում կամ Փարիզի_5-րդ_շրջանում գտնվող պատմական համալսարանը բաժանվեց այնպես, որ այն կարողանա ծառայել մի քանի համալսարանների։
{{citation}}
: Unknown parameter |inventor=
ignored (օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորբոն (համալսարան)» հոդվածին։ |
|